124.2442.101210
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 12 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12410470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
22 նոյեմբերի 2010 թվականի N 2442-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43.1-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1361-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի հունիսի 6-ի «Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը սահմանելու մասին» N 07-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հրամանի N 1 հավելվածով սահմանված հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգում (այսուհետ` աշխատակարգ).
i
ա. աշխատակարգի 4-րդ կետը «, այլ իրավական ակտերով» բառերից առաջ լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գանգատարկման խորհուրդ ստեղծելու և վերադաս հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1361-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում)» բառերով.
i
բ. աշխատակարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետը «աշխատանքները» բառից առաջ լրացնել «օրենքով և որոշմամբ սահմանված» բառերով.
i
գ. աշխատակարգը 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով.
«15.1. Գանգատարկման հանձնաժողով ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում վերադաս հարկային մարմին մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում և դիմում-գանգատը (բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապվածների) մասամբ բավարարելու կամ մերժելու դեպքում գանգատարկման հանձնաժողովի որոշման նախագիծը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (գանգատի փաթեթը) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` որոշմամբ ստեղծված Գանգատարկման խորհրդին:».
դ. աշխատակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«16. Գանգատարկման հանձնաժողովի նիստերը հրավիրվում են նախագահի կողմից` ըստ անհրաժեշտության:».
i
ե. աշխատակարգը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-16.3-րդ կետերով.
«16.1. Գանգատարկման հանձնաժողովը, հաշվի առնելով Գանգատարկման խորհրդի եզրակացությունը, այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, եթե Գանգատարկման հանձնաժողովի կողմից քննարկման ընթացքում բացակայում են եզրակացության վերաբերյալ առարկություններ:
16.2. Եթե Գանգատարկման խորհրդի եզրակացության վերաբերյալ առկա են առարկություններ, Գանգատարկման հանձնաժողովը (անհրաժեշտության դեպքում դիմում-գանգատի վերաբերյալ որոշումների ընդունման համար սահմանված ժամկետների երկարաձգման համար հարկային մարմնի ղեկավարին ներկայացնելով միջնորդություն) գանգատի փաթեթը առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնում է հարկային մարմնի ղեկավարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու համար:
16.3. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ գանգատի փաթեթի քննարկման արդյունքներին համապատասխան Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում է որոշում:».
զ. աշխատակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Գանգատարկման հանձնաժողովի նախագահը քվեարկում է վերջում: Հավասար ձայների առկայության դեպքում նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված դիմում-գանգատ ներկայացրած անձի օգտին:».
i
է. աշխատակարգի 20-րդ կետը «զանգվածային լրատվության ներկայացուցիչները» բառերից հետո լրացնել «, նախապես այդ մասին Գանգատարկման հանձնաժողովին տեղեկացնելով» բառերով.
i
ը. աշխատակարգի 21-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն աշխատակարգի 16.1-րդ և 16.3-րդ կետերով նախատեսված դեպքերի, երբ որոշման բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է դիմում-գանգատ ներկայացրած անձին, իսկ կրկնօրինակը` Գանգատարկման խորհրդին:».
i
թ. աշխատակարգի 22-րդ կետում «ուղղորդվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով» բառերը փոխարինել «ուղղորդվում է սույն աշխատակարգի 4-րդ կետում նշված իրավական ակտերով» բառերով.
i
ժ. աշխատակարգի 23-րդ կետը «արդյունքում» բառից հետո լրացնել «որոշմամբ նախատեսված դեպքերում» բառերով, իսկ «ընդունելու» բառից հետո` «որոշումների նախագծեր և» բառերը,
i
2) հրամանի N 2 հավելվածով հաստատված գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի և գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևերում «ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: