Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

 

 

010.0041.260410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2010 թվականի ապրիլի 8-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածում`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.2» և «գ.3» ենթակետերով.

«գ.2) հրավիրում է խորհրդարանական լսումներ` սահմանելով դրանց անցկացման կարգը.

գ.3) ձևավորում է խորհրդակցական հասարակական մարմիններ.».

2) 1-ին կետի «ժե.1» ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով.

3) 1-ին կետի «ժը.1» ենթակետում «հեռարձակման կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «հեռարձակման անկախ կարգավորող մարմնի» բառերով.

4) 1-ին կետի «իգ» ենթակետը լրացնել «, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով, ինչպես նաև խրախուսում է դրամական պարգևատրմամբ» բառերով.

5) 3-րդ կետը «իսկ սույն հոդվածի 1-ին կետի» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով.

6) 4-րդ կետը «1-ին կետի «բ»,» բառերից հետո լրացնել ««գ.3»,» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում, իսկ հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու դեպքում` նաև առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «գ.2» ենթակետով նախատեսված դեպքում խորհրդարանական լսումներն անցկացվում են Ազգային ժողովի նախագահի սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 97-րդ հոդվածի 1-ին կետում`

i

1) երրորդ պարբերության «կարգավորող անկախ մարմնի» բառերը փոխարինել «անկախ կարգավորող մարմնի» բառերով.

2) ութերորդ պարբերության «Հայաստանի Հանրապետություն կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով.

3) տասնիններորդ պարբերության «գ» ենթակետի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» բառերը փոխարինել «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» բառերով.

4) տասնիններորդ պարբերության «զ» ենթակետի «Եվրախորհրդի» բառը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 99-րդ հոդվածի 3-րդ կետի «ա.2» ենթակետը «կալանքը» բառից հետո լրացնել «, և նա չի դատապարտվել ազատազրկման, կամ նրա նկատմամբ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

26 ապրիլի 2010 թվականի

ՀՕ-41-Ն

 

 

pin
ՀՀ 08.04.2010
N ՀՕ-41-Ն օրենք