040.0065.030210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունվարի 2010 թվականի N 65-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով.
i
2) ձևի վերջում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը հաստատելու մասին» N 637-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի`
i
ա. առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով.
բ. երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը» բառերով.
i
2) 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1490-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
i
ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով,
i
բ. 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պահպանության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը» բառերով.
i
2) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի» բառերով:»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ