Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0009.260308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32008095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

23 հունվարի 2008 թվականի N 9-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2007 թվականի ապրիլի 25-ի «Բժշկական զննման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման մասին» N 65-Ն հրամանի 1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ հավելվածներում (այսուհետ` հավելված 1, հավելված 4, հավելված 5, հավելված 6) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ի 29-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «6) կարիք ունի բուժման (կազդուրման) հետագա բժշկական զննումով.».

2) Հավելված 1-ի 31-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) պիտանի չէ սովորելու».

3) Հավելված 1-ի 31-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«5) կարիք ունի բուժման (կազդուրման) հետագա բժշկական զննումով».

4) Հավելված 1-ի 32-րդ կետը լրացնել նոր 3-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«3) պիտանի է աշխատանքի սահմանափակումով, հաշվի առնելով բժշկական ախտորոշմամբ, տարիքը և աշխատանքի պայմանները».

i

5) Հավելված 1-ի 9-րդ կետում «կենտրոնի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.

6) Հավելված 1-ի 16-րդ կետից հանել «նախքան» բառը.

7) Հավելված 1-ի 17-րդ կետում «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «օդանավ շահագործող ընկերություն» բառերով.

8) Հավելված 1-ի 33-րդ կետի 2-րդ ենթակետում «կոմպենսացիայի» բառը փոխարինել «փոխհատուցում» բառով.

9) Հավելված 1-ի 53-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «և» բառը փոխարինել «նաև» բառով.

10) Հավելված 1-ի 59-րդ կետում «հերթափոխությունից» բառը փոխարինել «հերթափոխից» բառով.

11) Հավելված 1-ի 6-րդ գլխի վերնագրում «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ» բառը փոխարինել «ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» բառով.

12) Հավելված 1-ի 64-րդ կետի 4-րդ ենթակետում «վերասովորելիս» բառը փոխարինել «վերապատրաստվելիս» բառով.

13) Հավելված 1-ի 64-րդ կետի 6-րդ ենթակետում «վկայականի» բառը փոխարինել «վկայականը» բառով.

14) Հավելված 1-ի 70-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

«2) մեզի կլինիկական անալիզ (տեսակարար կշիռը, ռեակցիան, սպիտակուցը, ացետոնը, բիլիռուբինի և ուրոբիլինային մարմինների նկատմամբ ռեակցիան, նստվածքի միկրոսկոպիկ հետազոտությունը, մեզի ընդհանուր անալիզում փոփոխությունների հայտնաբերման` այդ թվում նաև միզաթթվային դիաթեզի կասկածի դեպքում) կրկնակի անալիզները կատարվում են առնվազն 5 անգամ այն անձանցից, որոնց թույլատրվում է թռիչքային և կարգավարական աշխատանք ըստ անհատական գնահատման, ուրոլոգիական հիվանդությունների առկայության դեպքում, ինչպես նաև ուրոլոգիական հիվանդության կասկածի դեպքում հսկողության տակ վերցվում է մեզը.».

15) Հավելված 1-ի 70-րդ կետի 15-րդ ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«արյունը մակարդող և հակամակարդող հետազոտությունը կատարվում է ըստ բուժցուցումների (այդ թվում` լիպիդային փոխանակության արտահայտված խանգարումների, զարկերակային ճնշման կայուն բարձրացման, էլեկտրասրտագրություն առաջին անգամ հայտնաբերված փոփոխությունների դեպքում):».

16) Հավելված 1-ի 77-րդ կետի 2-րդ ենթակետում «էխոսրտագրություն» բառը փոխարինել «սրտի էխոսկոպիկ հետազոտում» բառերով.

17) Հավելված 1-ի հավելվածի 4.2 կետի 5-րդ սյունակից «կարգավարներ» բառը հանել.

18) Հավելված 1-ի հավելվածի 8.2 կետի 2-րդ սյունակում «կոմպենսացիայով» բառը փոխարինել «հատուցմամբ» բառով.

19) Հավելված 1-ի հավելվածի 11.2 կետի 2-րդ սյունակում «սրումներով» բառը փոխարինել «սրացումներով» բառով.

i

20) Հավելված 1-ի հավելվածի 13.1 կետի 2-րդ սյունակում «ասթենիզացիայով» բառը փոխարինել «աստենացումով» բառով.

21) Հավելված 1-ի հավելվածի 15.2 կետի 5-րդ սյունակում «պիտանի են» բառերից հետո լրացնել «կարգավարները անհատական գնահատական բորտռադիստ, բորտօպերատոր, բորտուղեկցորդներին» բառերով.

22) Հավելված 1-ի հավելվածի 17 կետի 2-րդ սյունակում «ներծորող» բառը փոխարինել «ներզատիչ» բառով.

23) Հավելված 1-ի հավելվածի 19.1 կետի 2-րդ սյունակում «սրացման» բառը փոխարինել «սրացմանը» բառով.

24) Հավելված 1-ի հավելվածի 26.2 կետի 2-րդ սյունակում «խանգարմամբ» բառը փոխարինել «խանգարման» բառով.

25) Հավելված 1-ի հավելվածի 28-րդ կետի 5-րդ սյունակում «դիսպետչեր» բառը փոխարինել «կարգավարները» բառով.

26) Հավելված 1-ի հավելվածի 30.1 կետի 2-րդ սյունակից «դժվարացնող» բառը հանել և «կատարումը» բառից հետո լրացնել «դժվարացնող» բառով.

27) Հավելված 1-ի հավելվածի 30.2 կետի 2-րդ սյունակից «չդժվարացնող» բառը հանել և «կատարումը» բառից հետո լրացնել «չդժվարացնող» բառով.

28) Հավելված 1-ի հավելվածի 30.2 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

29) Հավելված 1-ի հավելվածի 32.2 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

30) Հավելված 1-ի հավելվածի 33.1 կետի 2-րդ սյունակից «խանգարող» բառը հանել և «ֆունկցիան» բառից հետո լրացնել «խանգարող» բառով.

31) Հավելված 1-ի հավելվածի 33.2 կետի 2-րդ սյունակից «չխանգարող» բառը հանել և «ֆունկցիան» բառից հետո լրացնել «չխանգարող» բառով.

32) Հավելված 1-ի հավելվածի 33.2 կետի 5-րդ սյունակից «կարգավարներ» բառը հանել.

33) Հավելված 1-ի հավելվածի 36.2 կետի 2-րդ սյունակում «հազվագյուտ» բառը փոխարինել «հազվադեպ» բառով.

34) Հավելված 1-ի հավելվածի 36.2 կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ պիտանի չեն, բորտուղեկցողներ» բառերը.

35) Հավելված 1-ի հավելվածի 37.2 կետի 2-րդ սյունակում «կոմպենսացիայով» բառը փոխարինել «հատուցմամբ» բառով.

36) Հավելված 1-ի հավելվածի 37.2 կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ պիտանի չեն, բորտուղեկցողներ`» բառերը.

37) Հավելված 1-ի հավելվածի 38.2 կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ պիտանի չեն, բորտուղեկցողներ`» բառերը.

38) Հավելված 1-ի հավելվածի 39.1 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

39) Հավելված 1-ի հավելվածի 39.2 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

40) Հավելված 1-ի հավելվածի 40.2 կետի 5-րդ սյունակում «կարգավարներ պիտանի են, բորտուղեկցողներ`» բառերից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

41) Հավելված 1-ի հավելվածի 42.2 կետի 5-րդ սյունակից «կարգավարներ» բառը հանել և «պիտանի են» բառից հետո լրացնել «բոլորը» բառով.

42) Հավելված 1-ի հավելվածի 44-րդ կետի 2-րդ սյունակում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

43) Հավելված 1-ի հավելվածի 44.2 կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ» բառը և «պիտանի են» բառից հետո լրացնել «բոլորը» բառով.

44) Հավելված 1-ի հավելվածի 45-րդ կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ» բառը և «պիտանի են» բառից հետո լրացնել «բոլորը» բառով.

45) Հավելված 1-ի հավելվածի 48.2 կետի 5-րդ սյունակից հանել «կարգավարներ» բառը և «պիտանի են» բառից հետո լրացնել «բոլորը» բառով.

46) Հավելված 1-ի հավելվածի 51-րդ կետի 2-րդ սյունակում «դիքլորմազիա» բառը փոխարինել «դիքլոմազիա» բառով.

47) Հավելված 1-ի հավելվածի 54-րդ կետի 3-րդ սյունակում «սովորման» բառը փոխարինել «սովորելու» բառով.

48) Հավելված 1-ի հավելվածի 56.2 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերը.

49) Հավելված 1-ի հավելվածի 57.2 կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերը.

i

50) Հավելված 1-ի հավելվածի 58-րդ կետի 2-րդ սյունակում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

51) Հավելված 1-ի հավելվածի 61-րդ կետի 2-րդ սյունակում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

52) Հավելված 1-ի հավելվածի 61.1-րդ կետի 2-րդ սյունակում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

53) Հավելված 1-ի հավելվածի 61.2-րդ կետի 2-րդ սյունակում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

54) Հավելված 1-ի հավելվածի 61.2-րդ կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերը.

55) Հավելված 1-ի հավելվածի 62.2-րդ կետի 5-րդ սյունակում «բորտուղեկցողներ» բառից հետո լրացնել «թեկնածուներ, բորտօպերատորներ, բորտռադիստներ» բառերով.

56) Հավելված 1-ի հավելվածի 64.1-րդ կետի 2-րդ սյունակում «շեմքի» բառը փոխարինել «շեքի» բառով.

57) Հավելված 1-ի հավելվածի 64.2-րդ կետի 2-րդ սյունակում «շեմքի» բառը փոխարինել «շեքի» բառով.

58) Հավելված 1-ի հավելվածի 64.3-րդ կետի 2-րդ սյունակում «շեմքի» բառը փոխարինել «շեքի» բառով.

59) Հավելված 1-ի հավելվածի 1-ին բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

 

i

«1. ԸՍՏ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԿԵՏԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Ըստ առողջական վիճակի պիտանիության ստանդարտները հիմք են տալիս ընդունելու բժշկական եզրակացություններ` մասնագետներին աշխատանքի կամ ուսուցման պիտանիության աստիճանի վերաբերյալ` հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առանձնահատկությունները:

2. սահմանվող ստանդարտները չեն կարող այնքան մանրամասն լինել, որպեսզի հաշվի առնվեն բոլոր հնարավոր հատուկ դեպքերը:

3. «Անհրաժեշտության դեպքում, ըստ առողջական վիճակի պիտանիության գնահատման հետ կապված մի շարք որոշումներ պետք է թողնվեն ԹԲՓՀ-ին: Նման եզրակացություններ տրվում են բազմակողմանի բժշկական հետազոտությունների հիման վրա, որոնք անց են կացվում բժշկական պրակտիկայի բարձր ստանդարտներին համապատասխան, հաշվի առնելով, որ բժշկական սերտիֆիկատ ստացող անձինք չպետք է ունենան որևէ հիվանդություն կամ լինեն այնպիսի վիճակում, որը անսպասելիորեն կառաջացնի ֆունկցիոնալ անաշխատունակության այնպիսի աստիճան, ինչը կհանգեցնի զննվողների կողմից թռիչքի անվտանգ իրականացման անհնարինությանը կամ նրանց կզրկի մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում անվտանգությունն ապահովելու ունակությունից:»

i

60) Հավելված 1-ի հավելվածի 2-րդ բաժնի 13-րդ կետում «կենտրոնային» բառը փոխարինել «կենտրոնական» բառով.

i

61) Հավելված 1-ի 3-րդ բաժնի 5-րդ կետում «և» բառից հետո լրացնել «երբ» բառով.

i

62) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 11-րդ կետում «տիրեոտոքսիկոզի» բառը փոխարինել «թիրեոտոքսիկոզի» բառով.

i

63) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 12-րդ կետում «էուտիրեոիդային» բառը փոխարինել «էութիրեոիդային» բառով.

i

64) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 38-րդ կետում «միակի» բառը փոխարինել «եզակի» բառով.

i

65) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 52-րդ կետում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

66) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 55-րդ կետում «քրոնիկական» բառը փոխարինել «քրոնիկ» բառով.

67) Հավելված 1-ի հավելվածի 3-րդ բաժնի 55-րդ կետում «զննումը» բառը փոխարինել «սերտիֆիկացումը» բառով.

68) Հավելված 1-ի հավելվածի 4-րդ բաժնի 38-րդ կետում «ստացման» բառը փոխարինել «սրացման» բառով.

i

69) Հավելված 4-ում, հավելված 5-ում և հավելված 6-ում «Medical centre «Aviamed» JSC բառերը փոխարինել «Flight personnel medical expert commissio n» բառերով:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
23.01.2008
N 9-Ն
Հրաման