Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒ ...

01.01.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2008  -ից մինչեւ   01.01.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-243-Ն օրենք)

i

010.0247.191107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519-Ն) 4-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) պետական (պարտադիր) կենսաթոշակային ապահովագրությունը, որը պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորում է քաղաքացիների կենսաթոշակային սոցիալական ապահովության իրականացումը` տրամադրելով սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կենսաթոշակներ.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 7-րդ հոդվածի 4-րդ կետը, 36-րդ, 39-րդ և 49-րդ հոդվածները:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

i

«ՀՈԴՎԱԾ 8. ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Կենսաթոշակները վճարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով առանձնացված միջոցներից:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության (մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության) վճարներ (այսուհետ` սոցիալական վճար)» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի և 75-րդ հոդվածի 3-րդ մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 45-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի առաջին և երրորդ պարբերությունների «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով.

2) 3-րդ մասի «պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «սոցիալական վճարներ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 65-րդ հոդվածում`

i

1) վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի «կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր» բառերը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր» բառերով, իսկ 1-ին մասի 1-ին կետի «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» և «կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համար կատարվող պարտադիր վճարումների» բառերը` համապատասխանաբար «պարտադիր սոցիալական ապահովության վճարների» և «սոցիալական ապահովության վճարների» բառերով.

i

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 2.1-րդ կետը, իսկ օրենքի 66-րդ հոդվածի վերնագրի և տեքստի կրկնվող «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 76-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «, իսկ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության բյուջեի պակասուրդը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կամ պետական պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցներից» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

19 նոյեմբերի 2007 թվականի

ՀՕ-247-Ն

 

 

pin
ՀՀ 24.10.2007
N ՀՕ-247-Ն օրենք