Սեղմել Esc փակելու համար:
«ԵԹԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԹԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ ...

 

 

040.0958.310807

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2007 թվականի N 958-Ն

 

«ԵԹԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, «ԵԹԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, «ԵԹԵՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՏՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն)` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

i

2. Թույլատրել ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գործարանային 9 հասցեում գտնվող` 4560.7 քառ. մետր մակերեսով ու 2042.0 հազ. դրամ սկզբնական արժեքով հանգստյան տան շենքով, 42.0 քառ. մետր մակերեսով ու 18.8 հազ. դրամ սկզբնական արժեքով պահակատունը, 51.04 քառ. մետր մակերեսով ու 22.8 հազ. դրամ սկզբնական արժեքով պոմպակայանը, 124.60 քառ. մետր մակերեսով ու 54.8 հազ. դրամ սկզբնական արժեքով էլեկտրական ենթակայանը, 182.24 քառ. մետր մակերեսով ու 80.6 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոտնակները, 836.5 քառ. մետր մակերեսով ու 770.0 հազ. դրամ սկզբնական արժեքով հարթակը, 2.5 հեկտար հողատարածքով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

(2-րդ կետը փոփ. 01.11.07 թիվ 1381-Ն որոշում)

i

3. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2989.0 հազ. դրամի չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

(3-րդ կետը փոփ. 01.11.07 թիվ 1381-Ն որոշում)

4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:

5. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` ընկերությունը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու միջոցով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հաստատել սույն որոշման 6-րդ կետից բխող միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) (7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.10.08 թիվ 1183-Ն որոշում)

i

8. Սույն որոշման 5-րդ կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է կազմակերպության միջոցների հաշվին:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Համալսարանը հանդիսանում է «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտի»:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.07.2007
N 958-Ն
Որոշում