040.0328.290307
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2007 թվականի N 328-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2337-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանել, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները`
ա) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն են, ինչպես նաև Երևանի թաղային, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները.
բ) ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տարածքային մարմնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:».
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքները` համաձայն հավելվածի».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքները».
4) որոշման 15-րդ կետում «գործակալություն» բառը փոխարինել «բաժին» բառով.
i
5) որոշման 16-րդ կետում «ծառայությունների տարածքային գործակալություններին» բառերը փոխարինել «ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ Վանաձորի մասով` 2007 թվականի հունիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ