Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

606.0006.130207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         02           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60607041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 փետրվարի 2007 թվականի N 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» N 19-Ն որոշման, որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի վերնագրերը և որոշման 1-ին կետը «կնիքները» բառից հետո լրացնել «և դրոշմակնիքները» բառով:

2. Որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածի`

i

ա) 1-ին կետը «կնիքներ» բառից հետո լրացնել «, իսկ համապետական ընտրությունների ժամանակ նաև դրոշմակնիքներ, եթե տեղամասային կենտրոնում քվեարկելու են զինվորական մասերում հաշվառված զինծառայողներ» բառերով.

i

բ) 2-րդ կետը «կնիքը» բառից հետո լրացնել «, դրոշմակնիքը (եթե հատկացվել է)» բառերով.

i

գ) 3-րդ կետը «հանձնաժողովի կնիքի» բառերից հետո լրացնել «, դրոշմակնիքների» բառով, իսկ 2-րդ պարբերությունը հանել.

դ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

i

«Համապետական ընտրությունների ժամանակ սույն կետում սահմանված կարգով փաթեթավորվում են նաև դրոշմակնիքները:».

ե) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո:»:

3. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1 կետով`

i

«5.1. Կնիքները մասնագիտացված կազմակերպության միջոցով վերադարձնելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է դրանց համապատասխանությունը սահմանված նմուշին և կատարվում կնիքների հանձնման ու ընդունման քանակական հաշվառում: Կնիքների նմուշները պարունակող թերթիկը դրվում է մեկանգամյա օգտագործման պարկի ուղեկցող գրության համար նախատեսված տեղում:»:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
01.02.2007
N 6-Ն
Որոշում