Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐ ...

11.06.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.01.1998  -ից մինչեւ   11.06.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 06.05.16 թիվ 44-Ն հրաման)

i

310.1117.121297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆ

 

12 դեկտեմբերի 1997թ թիվ 1117

 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ

i

(ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածի`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգի վերաբերյալ» հրահանգը, համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

        Համաձայնեցված է                            Հաստատված է

 ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի              ՀՀ հարկային տեսչության պետ

նախարար

 ________________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ             _____________ Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

 «10» 12  1997 Թ.                        «12» 12   1997 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

i

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի 4-րդ կետը, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել վերը նշված օրենքների դրույթներից բխող Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներով հարկման որոշ առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 18.06.97թ. «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ սահմանելու մասին» թիվ 188 որոշմանը (այսուհետ` որոշում) համապատասխան ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարներ կատարող ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները (այսուհետ` նաև տնտեսավարող սուբյեկտներ) համաձայն ՀՀ կառավարության 1997թ. մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 1-ի թիվ 161 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 43 որոշման ենթակա են լիցենզավորման:

Որոշման համաձայն, հաստատագրված վճարներով հարկման ենթակա են լիցենզավորման ենթակա ավտոտրանսպորտային միջոցներ շահագործող (այդ թվում նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա վարձակալական հիմունքներով օգտագործող) տնտեսավարող սուբյեկտները` ավտոտրանսպորտային միջոցներով ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելու մասով:

Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք ավտոտրանսպորտային միջոցներն օգտագործում են սեփական ներարտադրական (ներտնտեսական) կարիքների (փոխադրումների) համար, այդ մասով հաստատագրված վճարումներ կատարողներ չեն հանդիսանում:

2. Նախնական պատվերով (ինչպես նաև ըստ նախնական պատվերի համապատասխան պայմանագրերի համաձայն), ավտոտրանսպորտային ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտները հաստատագրված վճարների հաշվարկումը և վճարումը կատարում են որոշմամբ հաստատված կարգով նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների յուրաքանչյուր տեսակի համար սահմանված կարգով:

 

ՕՐԻՆԱԿ 1. (Օրինակները և նրանցում նշված տնտեսավարող սուբյեկտների անվանումները պայմանական են).

Անհատ ձեռներեցն իրեն պատկանող թեթև մարդատար ավտոմեքենայով (օրինակ. «Կադիլակ» մակնիշի) նախնական պատվերի համաձայն, ուղևորափոխադրումների ծառայություններ է մատուցում (մասնավորապես հարսանյաց հանդեսների, եկեղեցական ծիսակատարությունների գծով) պատվիրատուներին: Այդ գործունեության մասով անհատ ձեռներեցը հաստատագրված վճարման հաշվարկումն ու պետական բյուջե վճարումը կատարում է տաքսի ավտոմեքենաների համար սահմանված կարգով:

 

ՕՐԻՆԱԿ 2. «Ա» ԲԲԸ-ը, որը Երևան քաղաքում զբաղվում է ուղևորների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ մատուցելով, ըստ համապատասխան պայմանագրերի Հայաստանի Հանրապետության մի շարք գերատեսչություններին որոշակի ժամանակով, իրեն պատկանող թեթև մարդատար ավտոմեքենաներով (օրինակ, ԳԱԶ-3102 մակնիշի), մատուցում է ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ (նշված գերատեսչությունների ներտնտեսական կարիքների համար): Տվյալ դեպքում հաստատագրված վճար կատարող հանդիսանում է «Ա» ԲԲԸ-ը, որը հաստատագրված վճարը հաշվարկումը և վճարում է պետական բյուջե տաքսի ավտոմեքենաների համար սահմանված կարգով:

 

3. Որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի համաձայն, հարկային տեսչության մարմինը տնտեսավարող սուբյեկտներին յուրաքանչյուր ամիս, նախքան գործունեության իրականացման ամսվա սկիզբը (իսկ գործունեությունը նոր սկսվող տնտեսավարող սուբյեկտներին` մինչև գործունեության սկիզբը), տալիս է ելակետային տվյալներն իր մոտ գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք (բնօրինակը), որը հաստատագրված վճարում կատարողը պարտավոր է պահել ավտոմեքենայում և ներկայացնել սահմանված կարգով իրականացվող ստուգումների (ուսումնասիրությունների) ժամանակ (տեղեկանքի ձևը կցվում է):

Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի համար որոշմամբ նախատեսված աշխատանքային օրերի թվից ոչ պակաս գործունեություն իրականացնել նախատեսելու դեպքում, տեղեկանքի 2-րդ մասի աղյուսակում չի կատարվում որևիցե նշում, այլ «Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը» տողում պարտադիր կատարվում է «լրիվ ամիս» գրառումը:

Ավտոտրանսպորտային գործունեության յուրաքանչյուր տեսակի համար որոշմամբ նախատեսված աշխատանքային օրերի թվից պակաս գործունեություն իրականացնել նախատեսելու դեպքում, տեղեկանքի 2-րդ մասի աղյուսակում կատարվում է նշում` գործունեություն իրականացնելու ամսաթվերը ներառելով կլոր շրջանակների մեջ, իսկ մնացած օրերը` ջնջելով խաչաձև` անկյունագծից անկյունագիծ: Այդ դեպքում «Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը» տողում գրվում է գործունեության իրականացման նախատեսվող օրերի ընդհանուր թիվը` նաև տառերով:

Ելակետային տվյալների գրանցման վերաբերյալ տեղեկանքի կրկնօրինակը սահմանված կարգով հաշվառվում և պահվում է տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչության մարմնում:

4. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ավտոտրանսպորտային յուրաքանչյուր միջոցի համար ամսվա ընթացքում որոշմամբ սահմանված աշխատանքային օրերի թվից պակաս աշխատելը նախատեսելու դեպքում այդ տարբերության (պակաս աշխատած օրերի թվի համամասնությամբ) նկատմամբ կատարվում է հաստատագրված վճարի գումարի հաշվարկ (վերահաշվարկ):

 

ՕՐԻՆԱԿ 3. «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսով անհատ ձեռներեցը Երևան քաղաքի տարածքում մատուցում է ծառայություններ ուղևորափոխադրումների գծով:

Նրա ելակետային տվյալներն են`

1. ՍՆԱ % - 10 (կազմում է 100 դրամ)

2. Որոշմամբ նախատեսված ամսվա ընթացքում աշխատանքային օրերի թիվը - 23

3. Նստատեղի քանակը - 11

4. Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի ուղղիչ գործակիցը (գ1) - 1,2

5. Մինչև 12 նստատեղով միկրոավտոբուսների համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակից (գ2) - 1,3

6. Ավտոտրանսպորտային միջոցի համար տեխնիկական պատրաստականության և օգտագործման գործակից (գ3) - 0,8

Թվարկված ելակետային տվյալները արտացոլվում են սույն հրահանգին կից տեղեկանքի 1-ին` «Ելակետային տվյալներ» մասի համապատասխան տողում:

Ամսվա ընթացքում անհատ ձեռներեցի կողմից գործունեության իրականացման օրերի թիվը նախօրոք (մինչև ամսվա սկիզբը) հայտարարված է 24 օր

Հաստատագրված վճարի մեծությունը (ՀՎ) տվյալ ամսվա համար կկազմի`

 

ՀՎ= 100դրամ x 11նստատեղ x 23օր x 1,2(Գ1) x 1,3(Գ2) x 0,8(Գ3) = 31574,4դրամ

 

Նույն հավասար պայմաններում, ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը թիվը 23-ից պակաս լինելու (օրինակ 20 օր) դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված կարգով գրավոր, նախօրոք տեղեկացվում է հարկային տեսչության մարմնին` սույն հրահանգին կից տեղեկանքի 2-րդ մասի աղյուսակում համապատասխան նշումների կատարմամբ` հետևյալ ձևով.

 

._______________________________________________.

| 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9|10|11|12|13|14|15|  |

|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|16|17|18|19|20|21|22|23|24|25|26|27|28|29|30|31|

._______________________________________________.

իսկ «Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը» տողում կատարվում է հետևյալ գրառումը.

Ամսվա ընթացքում գործունեության օրերի թիվը 20 (քսան)

(տառերով)

 

Հաստատագրված վճարման մեծությունը տվյալ օրինակի համար, 20 օրվա գործունեության արդյունքներից ելնելով կկազմի`

(100 x 11 x 23 x 1,2 x 1,3 x 0,8) ՀՎ = ____________________________________ x 20 = 27456 դրամ

23

 

5. Որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի «ա» ենթակետում չնշված վայրերում, ինչպես նաև տաքսի ավտոմեքենաներով մերձքաղաքային, միջքաղաքային, միջպետական երթուղիներով գործունեության իրականացման դեպքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը (գ) հաստատագրված վճարները հաշվարկելիս չի կիրառվում:

6. Բեռնատար ավտոմեքենաներով միջմարզային, միջպետական երթուղիներով գործունեության իրականացման դեպքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցը (գ) հաստատագրված վճարները հաշվարկելիս չի կիրառվում:

Ավտոկցորդով բեռնատար ավտոմեքենաների միջոցով ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնելու դեպքում ավտոկցորդի բեռնատարողությունը ներառվում է բեռնատար ավտոմեքենաների ելակետային տվյալներում:

7. Գործունեությունը դադարեցնող (այդ թվում նաև ժամանակավոր) տնտեսավարող սուբյեկտները, որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն նախօրոք գրավոր տեղեկացնում են համապատասխան հարկային տեսչության մարմնին և որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված ելակետային տվյալների գրանցման տեղեկանքը (բնօրինակը) հանձնում այդ հարկային տեսչության մարմնին:

Գործունեության սկսման (վերսկսման) դեպքում, տնտեսավարող սուբյեկտները գրավոր, նախօրոք տեղեկացնում են հարկային տեսչության համապատասխան մարմնին, որի հիման վրա այդ տնտեսավարող սուբյեկտներին հանձնվում (վերադարձվում) է ելակետային տվյալների գրանցման տեղեկանքը (բնօրինակը):

8. Տնտեսավարող սուբյեկտի կողմից նույն ամսվա ընթացքում, նույն տրանսպորտային միջոցով, լիցենզավորման ենթակա մեկից ավելի տեսակի ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների իրականացման դեպքում, հաստատագրված վճարների հաշվարկման համար հիմք են ընդունվում ավտոմոբիլային փոխադրումների այդ տեսակներից առավելագույն բարձր չափի ելակետային տվյալներ ունեցող տեսակի համար նախատեսված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները:

9. Սահմանված կարգով հարկային տեսչության մարմիններին ներկայացված գրավոր տեղեկությունների մեջ հայտարարված ելակետային տվյալների (այդ թվում աշխատանքային օրերի) կամ ուղղիչ գործակիցների վերաբերյալ սխալ հայտնաբերելու դեպքում հաստատագրված վճարների գումարները վերահաշվարկվում են և ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության ձևերը` տույժերը և տուգանքները կիրառվում են տնտեսավարող սուբյեկտի կողմից վերջին գրավոր տեղեկության ներկայացման օրվանից սկսված մինչև հայտնաբերման օրը ներառյալ: Այդ դեպքում հարկվող օբյեկտը (հաստատագրված վճարը) թաքցնելու համար նախատեսված տուգանքը հաշվարկվում է ըստ հաստատագրված վճարի բաղկացուցիչ գումարների` առանձին-առանձին:

 

_________________ տարածքային հարկային

 

տեսչության պետ` ___________________

 

ՏԵՂԵԿԱՆՔ (ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

________________________ 1997թ.

(ամիս)

 

Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ________________________________

 

Տնտեսավարող սուբյեկտի հասցեն ________________________________________

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _____________________________________

 

Ավտոմեքենայի մակնիշը __________________ Պետ. համարանիշը ______________

 

Լիցենզիայի սերիան և համարը ______________________, ներդիր ___________

 

Գործողության ժամկտեի ավարտը` ______________________  _______________

                                    (լիցենզիայի)             (ներդիրի)

 

1. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

 

.________________________________________________________________________.

|.______________________________________________________________________.|

||                          |Ս Ն Ա|  օր |  տ. |   ՆՏ|  Գ | Գ 2 |   Գ 3  ||

||                          |  %  |     |     |     | Գ 1|     |        ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||           1              |  2  |  3  |  4  |  5  |  6 |  7  |    8   ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||Տաքսի ավտոմեքենաներ       | 35  |  25 |  X  |  X  |    |  X  |   0,8  ||

||______________________________________________________________________.|

||           Բեռնատար ավտոմեքենաներ (ըստ բեռնատարողության)               |

||______________________________________________________________________.|

||մինչև  1,5 տ.             | 20  | 23  |     |  X  |    |  X  |   0,8  ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||1,5 - 7 տ.                | 20  | 15  |     |  X  |    |  X  |   0,8  ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||7 տ. և  ավելի             | 20  | 20  |     |  X  |    |  X  |   0,8  ||

||______________________________________________________________________||

||          Մինչև  13 նստատեղով միկրոավտոբուսներ (ըստ երթուղիների)      ||

||______________________________________________________________________||

|| քաղաքային                | 10  | 23  |  X  |     |    |     |   0,8  ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

|| մերձքաղաքային            | 13  | 23  |  X  |     |  X |     |   0,8  ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||միջքաղաքային և  միջպետական| 15  | 23  |  X  |     |  X |     |   0,8  ||

||______________________________________________________________________||

||      13 և  ավելի նստատեղերով ավտոբուսներ (ըստ երթուղիների)           ||

||______________________________________________________________________||

|| քաղաքային                | 10  | 20  |  X  |     |    |  X  |  0,8   ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

|| մերձքաղաքային            | 13  | 20  |  X  |     |  X |  X  |  0,8   ||

||__________________________|_____|_____|_____|_____|____|_____|________||

||միջքաղաքային և  միջպետական| 15  | 20  |  X  |     |  X |  X  |  0,8   ||

|.______________________________________________________________________.|

.________________________________________________________________________.

 

2. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերը

 

._______________________________________________.

| 1| 2| 3| 4| 5| 6| 7| 8| 9|10|11|12|13|14|15|  |

|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|

|16|17|18|19|20|21|22|23|24|25|26|27|28|29|30|31|

._______________________________________________.

 

Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը _________________

(տառերով)

 

 Տնտեսավարող սուբյեկտի            գրանցված է ________________ տհտ կողմից

  (պաշտոնատար անձի)                     թիվ ______ «_________»199  թ.

ստորագրություն

 

        Կ. Տ.                                    Կ. Տ.

                                __________ «____________» 199  թ.

 

Աղյուսակում բերված հապավումները 18.06.97թ. ՀՀ կառավարության թիվ 188 որոշմամբ սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հապավումներն են:

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «29» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970073

 

 

pin
Հարկային տեսչություն
12.12.1997
N 1117
Հրաման