605.0737.110906
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60506277
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2006 թվականի N 737-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 18-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
որոշմամբ սահմանված հավելվածի`
i
1) 13-րդ կետի «որոշման կայացման կամ դիմումի ներկայացումից» բառերը փոխարինել «որոշում կայացնելուց» բառերով.
2) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 25.1-րդ կետ.
i
«25.1. Եթե Հանձնաժողովը, իսկ գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհուրդն ընդունել է սույն կարգի 24-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը, ապա քաղաքացիական ծառայողը թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա է տվյալ որոշումն ընդունելուց հետո` երկամսյա ժամկետում:».
3) 68-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«68. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:».
4) 68-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 68.1-րդ կետ.
i
«68.1. Հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կարգի 68-րդ կետի «ա» ենթակետի որոշումը, որը Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն կարգի 68-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».
5) 74-րդ կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ ատեստավորման հարցազրույցի փուլում քաղաքացիական ծառայողի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրում է քվեարկության արդյունքների հետ և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
ա) փաստաթղթային ատեստավորման դեպքում` «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին» կամ «կոնկրետ քաղաքացիական ծառայողի թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա լինելու մասին».
բ) թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման դեպքում` «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին» կամ «կոնկրետ քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին:».
6) 86-րդ և 87-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել: