040.0148.250206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2006 թվականի N 148-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1687-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 959-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Գույք վաճառելու թույլտվության մասին» N 1687-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1.4-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) 3 տարվա ընթացքում գույքի վերանորոգման նպատակով ներդնել 80 մլն դրամ` հետևյալ համամասնությամբ`
2006 թվականին` 20 մլն դրամ.
2007 թվականին` 30 մլն դրամ.
2008 թվականին` 30 մլն դրամ:»:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 959-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Դավիթ Անհաղթի N 23 հասցեում գտնվող շենքի 4-րդ հարկի 425.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ