Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ...

 

 

040.1940.010205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» փետրվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2004 թվականի N 1940-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

i

«1.1. Սույն որոշման N 2 հավելվածում նշված հարակից մասնագիտությունները որոշում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը».

i

բ) որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգում`

6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո եռօրյա ժամկետում մրցութային ատեստավորող հանձնաժողովը մրցույթով ընտրված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տալիս է եզրակացություն»,

ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,

i

9-րդ կետում «հայտարարությունը հրապարակվում է» բառերը փոխարինել «հայտարարությունը տրվում է» բառերով,

15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Ներքին մրցույթով հաղթող չճանաչվելու կամ ներքին մրցույթ չկայանալու դեպքում հայտարարվում է կրկնակի մրցույթ` առավելագույնը 6 ամիս հետո»,

i

17-րդ կետը «ներքին» բառից հետո լրացնել «կրկնակի» բառով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կրկնակի ներքին մրցույթով թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում հայտարարված արտաքին մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել պետական մարմիններում, միջազգային կազմակերպություններում, կրթական և գիտական հաստատություններում համապատասխան մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցողները`

երրորդ քարտուղարի համար` առնվազն 1 տարվա,

երկրորդ քարտուղարի համար` առնվազն 3 տարվա,

առաջին քարտուղարի համար` առնվազն 6 տարվա,

խորհրդականի և բաժնի պետի համար` առնվազն 8 տարվա (որից` առնվազն 2 տարի` ղեկավար պաշտոններում),

աշխատակազմի վարչության պետի և առանձնացված ստորաբաժանման ղեկավարի տեղակալի համար` առնվազն 10 տարվա (որից` առնվազն 3 տարի` ղեկավար պաշտոններում)»,

19-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«գ) բարձրագույն կրթությունը հաստատող պետական նմուշի (կամ օտարերկրյա բուհերի կողմից տրված, Հայաստանի Հանրապետությունում վավեր) ավարտական փաստաթղթի պատճենը»,

25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«25. Մրցույթում հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները»,

ուժը կորցրած ճանաչել 26-րդ կետը,

i

34-րդ կետից հանել «կամ նախարարության ենթակայության ներքո գտնվող մարմնի» բառերը.

i

գ) որոշմամբ հաստատված դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ և 18-րդ կետերով.

«17. Ճարտարագիտություն և հարակից մասնագիտություններ

18. Աշխարհագրություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2004
N 1940-Ն
Որոշում