Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ ...

18.05.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.01.2005  -ից մինչեւ   18.05.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)

i

010.0031.130105

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ կետում, 7-րդ հոդվածի 3-րդ կետում և 8-րդ հոդվածի 3-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը «մեղադրական դատավճիռ» բառերից հետո լրացնել «դիտավորությամբ կատարված հանցագործության համար» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածը 5-րդ մասից և 14-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 18-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասից հանել «դատավորներին և» բառերը.

2) 2-րդ մասից հանել «դատավորների և» բառերը.

3) 3-րդ մասից հանել «դատավորի և» բառերը.

4) 4-րդ մասից հանել «դատավորների և», «դատավորին և» բառերը.

5) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 20-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «Սույն հոդվածով» բառերը փոխարինել «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածով» բառերով.

2) 3-րդ մասի «Վերաքննիչ, տնտեսական և առաջին ատյանի դատարանների դատավորների» բառերը փոխարինել «Դատավորի» բառով.

3) 4-6-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 հունվարի 2005 թվականի

ՀՕ-31-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-31-Ն օրենք