Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒ ՑԱՆՑԵՐԻ ...

 

500.0946.260297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

4 դեկտեմբերի 1996 թ. թիվ 946

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒ ՑԱՆՑԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության վերանորոգման, վթերների վերացման և այլ հողային աշխատանքները միասնական համակարգված ձևով կազմակերպելու, ինչպես նաև համապատասխան թույլտվություն տալու և աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով.

1. Հաստատել Երևան քաղաքում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության, վերանորոգման, վթարների վերացման և այլ հողային աշխատանքների իրականացման կանոնները /կցվում է/:

2. Հաստատել վերը նշված աշխատանքների իրականացման թույլտվությունների ձևը /կցվում է/:

3. Հանձնարարել քաղաքապետարանի բնական գոտիների պահպանության և բարեկարգման բաժնին /Գ.Միրզոյան/.

3.1. Վերահսկել թույլտվություններում նշված աշխատանքների սահմանված ժամկետներում կատարման ընթացքը:

3.2. Քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ համատեղ ապահովել սույն որոշմամբ հաստատված կանոնների լուսաբանումը մամուլում և հեռուստատեսությամբ:

3.3. ՀՀ կառավարության 15.02.1996 թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման ակտի մասին» հ.13 որոշման համաձայն սույն որոշումը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցելու համար:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի բնական գոտիների պահպանության և բարեկարգման բաժնի /Գ.Միրզոյան/ վրա և կատարված աշխատանքների մասին յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել հաշվետվություն:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքապետարանի քարտուղար Ս. Պողոսյանի վրա:

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1.1. Սույն կանոնները ընդունվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի, «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի /1996 թ. հունվարի 15-ի հրամանագրով կատարված լրացմամբ/ համաձայն նպատակ ունեն Երևան քաղաքում իրականացնել, կարգավորել ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցների շինարարության, վերանորոգման, վթարների վերացման և այլ աշխատանքների իրականացումը, նրանց կատարման վերահսկումը և կանոնների խախտումների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:

1.2. Կանոններով նախատեսված դրույթները պարտադիր են կատարման բոլոր կազմակերպությունների, ձեռնարկությունների համար, անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից, և սեփականության ձևից:

 

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Ստորգետնյա աշխատանքներ իրականացնող պատվիրատուները պարտավոր են նախատեսվող աշխատանքների ցանկը /տիտղոսացուցակները/ հայտի ձևով ներկայացնել քաղաքապետարանի ԲԳՊ և բարեկարգման բաժին ոչ ուշ քան աշխատանքները սկսելուց 30 օր շուտ:

Հայտի հետ ներկայացվում է հետևյալը`

ա/ ՆԳՎ պետավտոտեսչության և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված և փորձաքննություն անցած նախագիծ:

բ/ Շինարարության կազմակերպման նախագիծ:

գ/ Ճանապարհային ծածկույթի վերականգնման, կանաչ տարածքների, այգիների, պուրակների, սիզամարգերի և այլ բարեկարգված տարածքների նախկին տեսքի բերման երաշխավորություն:

2.2. Ստացված հայտերը գրանցվում են հաշվառման հատուկ մատյանում:

2.3. ԲԳՊ և բարեկարգման բաժինը ստացված հայտերը /տիտղոսացուցակները/ քննարկում ու համաձայնեցնում է քաղաքապետարանի տրանսպորտի, կոմունալ ու շինարարության բաժինների, և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ և ներկայացնում է քաղաքապետարանի ղեկավարության հաստատմանը:

2.4. Եթե ըստ անհրաժեշտության նախատեսվում է փակել տրանսպորտի երթևեկությունը, ապա տրանսպորտի բաժնի և պետավտոտեսչության կողմից մշակվում և քաղաքապետարանի ղեկավարության հաստատմանն է ներկայացվում տրանսպորտային միջոցների երթևեկության ժամանակավոր սխեման:

2.5. Վթարների, չնախատեսված դեպքերի ժամանակ հողային աշխատանքների թույլտվության հայտերը ձևակերպվում են անմիջապես, լրացուցիչ համաձայնեցնելով տվյալ թաղամասում ստորգետնյա ինժեներական ցանցերի ու կառույցներ ունեցող կազմակերպությունների հետ: Առանձին անհետաձգելի /գազամուղի վթարներ և այլն/ աշխատանքները կարող են սկսվել անմիջապես այդ մասին տեղյակ պահելով ՆԳՎ պետավտոտեսչությանը:

2.6. Աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է հայտում նշված աշխատանքների սկսման ժամանակից 7 օր առաջ:

2.7. Աշխատանքների իրականացման թույլտվությունը աշխատանքների իրականացնողի համար իրավական ուժ է ստանում համապատասխան շրջանի տարածքային բաժնում /համայնքում/ ձևակերպելուց հետո և գործում է նշված կոնկրետ աշխատանքների իրականացման ձևի, ծավալի, տեղամասի և ժամկետների սահմաններում:

2.8. Աշխատանքների կատարման սկիզբը թույլտվությամբ սահմանված ժամկետից 10 և ավելի օր ուշացնելու դեպքում թույլտվությունը համարվում է անվավեր և եռօրյա ժամկետում պետք է վերադարձվի ԲԳՊ և բարեկարգման բաժին:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

 

3.1. Աշխատանքները կարող են իրականացվել, եթե աշխատանքներն իրականացնող կազմակերպությունն ունի ԲԳՊ և բարեկարգման բաժնի կողմից տրված գրավոր թույլտվությունը և հաստատված նախագիծը:

3.2. Աշխատանքները իրականացնող կազմակերպությունն պարտավոր է`

ա/ Շինարարական աշխատանքներ տարվող հատվածը ցանկապատել տեղադրելով կարմիր գույնի լապտեր ինչպես ցանկապատի եզրանկյուններում, այնպես էլ երկայնքով` միմյանցից առավելագույնը 50 մետր հեռավորության վրա: Մայթերը կամ մայթն ու երթևեկելի մասը /մասամբ կամ ամբողջությամբ/ ցանկապատի եզրանկյուններում պետք է կատարվի ՈՍՏ 13508-74-ին համապատասխան ուղղաձիգ նշագծում: Բացառության կարգով թույլատրվում է տեղադրել «Չղջիկ» տիպի լուսատուներ փողոցային լուսավորման հետ միաժամանակյա միացումով»:

բ/ Աշխատատեղում տեղադրել աշխատանքներն իրականացնող կազմակերպության ցուցատախտակը` նշելով նրա ղեկավարների ազգանունները, հեռախոսահամարները և աշխատանքների կատարման ժամկետները:

3.3. Որպես կանոն հետիոտն շարժման համար փողոցի երկու կողմերից պետք է թողնել առնվազն 1,5 մետր լայնությամբ անցաշերտ: Երթևեկության մեծ ինտենսիվության դեպքում վերանորոգվող տեղամասի ցանկապատի երկարությամբ պետք է նախատեսվի ժամանակավոր մայթ 3,75 մետր լայնությամբ, որը անպայման երթևեկելի մասից պետք է բարձր լինի առնվազն 0,15 մետր, հետիոտների անվտանգության համար, իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում մայթերից մեկը կարող է ամբողջությամբ զբաղեցնել` հակառակ մայթով հետիոտների անցուդարձը ապահովելու պայմանով:

3.4. Ճանապարհափողոցային ցանցի երթևեկելի մասի փորման աշխատանքներն որպես կանոն կատարել գիշերային ժամերին, անհրաժեշտ դեպքերում օր ու գիշեր:

3.5. Բացված ինժեներական ցանցերի ու կառույցների տեղում խրամուղիների լցում կատարվում է այդ կառույցների տերերի հսկողության տակ, որոնք պետք է տեղյակ պահվեն խրամուղին լցումից առնվազն մեկ օր առաջ:

3.6. Սահմանել, որ ստորգետնյա աշխատանքների իրականացումից հետո, փողոցների երթևեկելի մասի կամ մայթի ծածկույթը կախված քանդված մակերեսից պետք է վերականգնվի`

            10-50 քմ. մակերեսի դեպքում          -  2 օրում

           50 -100 քմ. մակերեսի դեպքում         -  4 օրում

            100 և ավելի քմ. մակերեսի դեպքում   -  5 օրում

իսկ փողոցների խաչմերուկներում, անկախ վերականգնման աշխատանքների ծավալներից 2 օրում:

 

4. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

4.1. Սույն կանոնների պահանջները խախտող կազմակերպությունները և քաղաքացիները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.2. Աշխատանքները կատարելիս որևէ ստորգետնյա կամ վերգետնյա կառույցի ճանապարհային ծածկի և այլնի վնասման դեպքում աշխատանքներ իրականացնողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել կառույցների տիրոջը:

Վնասվածքին անմիջապես հարող տարածքում մինչև այդ կառույցը շահագործող կազմակերպությունների ներկայացուցչի ժամանումը աշխատանքների ընթացքը կասեցվում է: Կառույցը վնասած կազմակերպությունը ապահովում է նրա վերականգնումը, իսկ կառույցի տիրոջ համաձայնությամբ փոխհատուցում է վնասը պայմանով, որ վերջինս շինարարական աշխատանքների ավարտի համար սահմանված ժամկետում վերականգնի վթարված կառույցը:

4.3. Կառույցների կամ այլ արժեքների վնասման ցանկացած փաստի վերաբերյալ կազմվում է ակտ` նշելով վնասելու պատճառները ու բնույթը, կոնկրետ մեղավոր անձանց, վնասները վերականգնելու միջոցները ու ժամկետները:

Կազմված ակտերը վնասված օբյեկտների տերերը ուղարկում են աշխատանքները իրականացնող կազմակերպության գտնվելու վայրի տարածքային կառավարման բաժին /համայնք/:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ԲՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆ

 

Թ Ո Ւ Յ Լ Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն  Թ Ի Վ ____

 

Թույլատրել ________________________________________________________

/պատվիրատու կազմակերպության անվանումը/

 

հանձինս ___________________________________________________________

/կազմակերպության պետ/ տնօրեն/, քաղաքացի/

 

1996 թ. _________________ - ին սկսել և 1996 թ. ______________ - ին

 

ամբողջությամբ ավարտել _____________________________________________

/հողային աշխատանքների կատարման վայրը և

 

___________________________________________________________________

հակիրճ նկարագիրը/

 

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

կապալառու կազմակերպություն ________________________________________

 

ԲԱԺՆԻ ՊԵՏ`

 

 

pin
Երևանի քաղաքապետ
04.12.1996
N 946
Որոշում