Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԾՏԳ-Ի ԿԱՆՈ ...

 

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ» ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2003 թվականի թիվ 52

 

i

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍԾՏԳ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3 մասի.

1. Հաստատել Նուբարաշենի թաղապետարանի ենթակայության ՍԾՏԳ-ի կանոնադրությունը:

2. Հանձնարարել իրավաբանական բաժնին (Ն. Շահբազյան) ապահովել կանոնադրության պետական գրանցումը և պետական իրավական փորձաքննությունը:

3. Հանձնարարել ֆինանսական բաժնին (Ա. Ավետիսյան) կատարել համապատասխան ֆինանսավորում:

4. Սույն որոշման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել իրավաբանական բաժնի (Ն. Շահբազյան) վրա:

 

     ԳՐԱՆՑՎԱԾ Է                                ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 ՀՀ ՊԵՏՌԵԳԻՍՏՐՈՒՄ                            ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹԱՂԱՊԵՏ

 ՎԿ                                                  Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ

 ԳՐ. ԱՄՍԱԹԻՎԸ                             «----» ---------- 2003 թ.

ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺՆԻ ՊԵՏ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

i

Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները (այսուհետև` ՍԾՏԳ) կազմակերպվում են համաձայն ՀՀ կառավարության 26.12.2002 թ. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները Երևանի թաղային համայնքների ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թ. 2153-Ն որոշման:

Գործակալությունը կոչված է հայտնաբերելու, հաշվառելու և օգնելու իր սպասարկման տարածքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին և սոցիալական խոցելի խմբերին պատկանող անձանց (միայնակ ծերեր, հաշմանդամներ, փախստականներ, միգրանտներ, անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքներ, ծնողազուրկ և հաշմանդամ երեխաներ, միայնակ թոշակառուներից կազմված ընտանիքներ և այլն):

Գործակալությունն իր կազմում ունի տեղեկատու վերլուծական, սոցիալական աջակցության բաժիններ: Գործակալությունում կարող է ստեղծվել նաև տնային բուժսոցիալական սպասարկման և խորհրդատվության ստորաբաժանում:

Տեղեկատու վերլուծական բաժինը զբաղվում է սոցիալապես անապահով ընտանիքների և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող անձանց մասին անհրաժեշտ սոցիալական տեղեկությունների հավաքագրմամբ, վերլուծությամբ և տեղական նշանակության սոցիալական աջակցության ծրագրերի իրականացմամբ:

Սոցիալական աջակցության բաժինը զբաղվում է սոցիալական օգնության հանրապետական և տեղական կոնկրետ ծրագրերի իրականացմամբ:

Գործակալություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետի որոշումներով, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հրամաններով, հրահանգներով, ցուցումներով և սույն կանոնադրությամբ:

Գործակալության միջոցով սոցիալական պաշտպանության բնագավառում միասնական քաղաքականության վարումը, նրանց մեթոդական օգնությունը, կադրերի մասնագիտական պատրաստման, վերապատրաստման աշխատանքները կազմակերպում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:

Գործակալության աշխատողների թվաքանակը սահմանվել է Նուբարաշեն համայնքի ավագանու 14.04.2003 թ. «Նուբարաշենի ՍԾՏԳ-ն Նուբարաշեն թաղային համայնքի ենթակայության ընդունելու, Նուբարաշեն թաղային համայնքի ՍԾՏԳ-ի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափը հաստատելու մասին» թ. 29 որոշմամբ:

Գործակալությունը գլխավորում է ՍԾՏԳ-ի տնօրենը, որին պաշտոնի նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը:

Գործակալության տնօրենն իր գործունեության ընթացքում`

- ղեկավարում է գործակալության գործունեությունը, ապահովում է նրա առջև դրված խնդիրների կատարումը թաղապետարանի, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության քննարկմանն է ներկայացնում գործակալության աշխատանքների կատարելագործմանն ուղղված կարևորագույն հարցերի լուծման նախագծեր.

- գործակալության իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ՀՀ գործող օրենսդրության, թաղապետարանի, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության որոշումների և հրամանների հիման վրա և ապահովում է դրանց կատարումը.

- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է գործակալության աշխատողներին.

- գործակալությունը իրավաբանական անձ չէ, ունի ՀՀ զինանշանը պատկերող և իր լրիվ անվամբ կլոր կնիք.

- գործակալությունը ֆինանսավորվում է համայնքային բյուջեի հաշվին:

 

2. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների

հիմնական խնդիրները

 

Գործակալության հիմնական խնդիրներն են`

ա) մասնակցել իր սպասարկման տարածքում գտնվող քաղաքային և գյուղական համայնքի սոցիալական զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.

բ) իրականացնել սոցիալական օգնության կարիք ունեցող անձանց և ընտանիքների հայտնաբերում, հաշվառում.

գ) սահմանված կարգով հաշվառել ընտանիքների կարիքավորության աստիճանի գնահատման «ՓԱՐՈՍ» համակարգի կարիքավոր ընտանիքների մասին անհրաժեշտ սոցիալական տեղեկություններ.

դ) մարդասիրական օգնության կենտրոնական և մարզային հանձնաժողովներին, սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել տեղեկություններ իրենց սպասարկման տարածքների առավել անապահով ընտանիքների վերաբերյալ և նրանց կողմից կայացած որոշումների հիման վրա իրականացնել մարդասիրական օգնության բաշխման տեղական և հանրապետական ծրագրերը.

ե) քաղաքացիների համար ապահովել սոցիալական սպասարկման համար հավասար հնարավորություններ.

զ) ապահովել սոցիալական սպասարկման մատչելիություն և կողմնորոշվածություն` դեպի սպասարկվողների անհատական պահանջմունքները.

է) աջակցել միջազգային և համայնքային կազմակերպություններին կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.

ը) աջակցել անօթևան անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու գործում.

թ) համապատասխան մարմինների հետ համատեղ մշակել միջոցառումներ թափառաշրջիկության և մուրացկանության խնդիրների վերաբերյալ.

ժ) գործակալություն դիմած անձանց ապահովել նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և պարզաբանմամբ.

ժա) իրականացնել խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում սպասարկվողներին ցուցաբերել հրատապ հոգեբանական օգնություն, առավել խորը մասնագիտական օգնության կարիքի դեպքում սպասարկվողներին ուղարկել այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել ավելի բարձրորակ մասնագիտական օգնություն.

ժբ) հաշվառել ՀՀ սոցիալական ապահովության նախարարության տուն-ինտերնատներ ուղարկելու հարցով դիմած անձանց, ուսումնասիրել նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցել նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և առաջարկություններ ներկայացնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը.

ժգ) աջակցել որդեգրման, խնամակալության և հոգաբարձության հարցերով համայնքային հանձնաժողովին ուսումնասիրել նրանց ընտանեկան ու նյութական պայմանները, աջակցել նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և առաջարկություններ ներկայացնել հանձնաժողովին.

ժդ) հաշվառել գործակալության սպասարկման տարածքում ապրող հաշմանդամներին և օժանդակել նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.

ժե) մշակել միջոցառումներ բարոյահոգեբանական լարված իրավիճակի մեջ գտնվող անդամների աջակցության վերաբերյալ:

 

3. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների և

սպասարկվողների իրավունքները և պարտականությունները

 

Գործակալությունն իրավունք ունի.

ա) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններից ստանալ տեղեկություններ գործակալության կողմից սպասարկվող անձանց մասին և կասեցնել ցույց տրվող ծառայությունների մատուցումն ու նշանակված նպաստների վճարումը համապատասխան հանգամանքների առաջացման դեպքում.

բ) գործակալության աշխատակիցները պարտավոր են պահպանել սպասարկման ժամանակ սպասարկվողների մասին իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը:

Սպասարկվողներն իրավունք ունեն.

ա) ստանալ հավաստի տեղեկություններ սոցիալական օգնության ձևերի և տեսակների, դրանց տրամադրման պայմանների, ինչպես նաև սոցիալական սպասարկման հետ առնչվող այլ հարցերի մասին.

բ) սպասարկվողները, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչներն իրավունք ունեն հրաժարվելու սոցիալական օգնությունից: Գործակալությունը պարտավոր է պարզաբանել հրաժարման հետևանքները:

Սոցիալական օգնությունից հրաժարվելը, որը կարող է հանգեցնել քաղաքացու առողջական վիճակի վատթարացմանը կամ նրա կյանքին վտանգ սպառնալ, ձևակերպվում է քաղաքացու կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումով, որտեղ նշվում է հրաժարվելու հետևանքների վերաբերյալ տեղեկացման մասին:

Սոցիալական օգնություն տրամադրելու վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են դրա համար պատասխանատու աշխատակցի կողմից գործակալություն դիմած քաղաքացիներին, ինչպես նաև 18 տարեկան անչափահաս երեխաների կամ սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց օրինական ներկայացուցիչներին: Առանձին դեպքերում սոցիալական սպասարկման վերաբերյալ տեղեկությունները հայտնվում են այն անձանց, որոնք ներկայացնում են սպասարկվողների օրինական շահերը:

Սոցիալական օգնությունը տրամադրվում է քաղաքացիներին միայն քաղաքացիների կողմից այդպիսի օգնություն ստանալու համաձայնության դեպքում: 18 տարին լրացած և սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց սոցիալական օգնություն ստանալու վերաբերյալ համաձայնությունը տրվում է նրանց օրինական ներկայացուցիչների կողմից:

 

 

pin
Նուբարաշեն համայնք
24.06.2003
N 52
Որոշում