(ուժը կորցրել է մասնակի 24.12.07 թիվ 898-Ն հրաման)
i
(ուժը կորցնելու է 01.01.09թ` 24.12.07 թիվ 898-Ն հրաման)
118.0856.180203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 դեկտեմբերի 2002 թվականի N 856-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՎՈՂ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ՏԵՂԱԿԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԾԱԽՍԵՐԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման առաջին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 30-րդ կետին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
i
1. (1-ին կետն ուժը կորցրել է 29.04.03 թիվ 395-Ն հրաման )
2. Սահմանել, որ.
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում վարվող գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման նպատակով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ են ներկայացվում ծախսերը հիմնավորող հետևյալ փաստաթղթերը.
ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գծով վճարումներ իրականացնելիս` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնավորող փաստաթղթերը,
i
բ) սույն հրամանի «ա)» ենթակետում չներառված ծախսատեսակների գծով վճարումներ իրականացնելիս` վճարման հանձնարարագրի (իսկ կանխիկ ձևով կատարվող ծախսերի դեպքում` կանխիկ գումարի ստացման հայտի) հետ մեկտեղ ներկայացվում է հավաստագիր պահանջվող վճարումների հիմնավորվածության մասին:
(2-րդ կետի բ ենթակետը փոփ. 29.04.03 թիվ 395-Ն հրաման )
i
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 17-ի
N 856-Ն հրամանի
(հավելված 1-ն ուժը կորցրել է 29.04.03 թիվ 395-Ն հրաման )
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 17-ի
N 856-Ն հրամանի
(հավելված 2-ն ուժը կորցրել է 29.04.03 թիվ 395-Ն հրաման )