Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2142.200103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 նոյեմբերի 2002 թվականի N 2142-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային ենթակայության գրադարանների կենտրոնացված համակարգ պետական հիմնարկը (այսուհետ` պետական հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Մինչև պետական հիմնարկի պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը` պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի հատկացումները տրամադրել Երևանի քաղաքապետարանի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` համակարգչային ուսուցման իրականացում.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով:

5. Երևանի քաղաքապետին` ապահովել Երևանի թաղային համայնքների սեփականությունը համարվող շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին համապատասխան պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 550 որոշման 3-րդ կետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինմանը ենթակա պետական հիմնարկի կողմից զբաղեցված շենքերի (տարածքների)` իրենց նշանակությանը համապատասխան անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնելու մասին համապատասխան պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:

i

7. «Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով և 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

8. Երևանի քաղաքապետին` 1-ամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

9. Պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.11.2002
N 2142-Ն
Որոշում