06.08.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-65-Ո-165
2021թ.
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ է
1. Սահմանել գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները` ըստ գործերի առանձին տեսակների և բարդության` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. օգոստոսի 30
Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի օգոստոսի 30-ի
թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման
ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ` ԸՍՏ ԳՈՐԾԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գործի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ (այսուհետ` Ուղենիշային ժամկետ) սահմանելու նպատակն է ապահովել դատական գործերի ողջամիտ ժամկետում քննությունը և լուծումը, դատարանների և դատավորների հաշվետվողականությունը, գործերի քննության տևողության կանխատեսելիությունը, ինչպես նաև դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխումը` առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով:
2. Ուղենիշային ժամկետները չեն վերաբերում այն գործերի քննության ժամկետներին, որոնք նախատեսված են դատավարական օրենքներով:
3. Դատարաններում ստացված գործերը դատավորների միջև բաշխելիս` սույն որոշմամբ սահմանված գործի իրավական բարդության չափանիշները կիրառվում են նաև այն գործերի նկատմամբ, որոնց համար դատավարական օրենքներով նախատեսված են գործի քննության ժամկետներ:
4. Ուղենիշային ժամկետներ սահմանելիս` հիմք է ընդունվել գործի բարդության մակարդակը: Գործն ըստ բարդության մակարդակի լինում է` պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության:
5. Գործի բարդության մակարդակը որոշվում է գործի իրավական և փաստական բարդության չափանիշներով` համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
6. «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում գործերի բարդության աստիճանը որոշվում է` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված գործի իրավական և փաստական բարդության չափանիշները` համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
7. Գործի իրավական բարդության չափանիշը որոշվում է կիրառման ենթակա իրավունքի բովանդակային մեծածավալության, տարբեր իրավական ակտերի կիրառման աստիճանի, կիրառման ենթակա նորմի բովանդակության մեկնաբանության անհրաժեշտության և ծավալի, կիրառման ենթակա իրավունքի նոր ներդրված լինելու, իրավավերլուծական գործընթաց ենթադրելու հանգամանքներից ելնելով:
8. Գործն ըստ իրավական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի բարդություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի բարդություն`0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի բարդություն`0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի բարդություն` 1.0 գործակից:
9. Գործի փաստական բարդության չափանիշը որոշվում է դատավարական անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալով և այն հանգամանքներով, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը:
10. Գործն ըստ փաստական բարդության չափանիշի կարող է ունենալ հետևյալ գործակիցները`
ա) թեթև աստիճանի աշխատատարություն` 0,25 գործակից,
բ) միջին աստիճանի աշխատատարություն` 0,50 գործակից,
գ) բարձր աստիճանի աշխատատարություն` 0,75 գործակից,
դ) առավել բարձր աստիճանի աշխատատարություն` 1.0 գործակից:
11. Գործերի փաստական բարդության չափանիշների գործակիցների հանրագումարը` գումարվելով իրավական բարդության չափանիշի գործակցին, ձևավորում է գործի բարդության մակարդակը:
12. «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում դատական գործին տրվում է դատական գործերի դասակարգմանը համապատասխան անհատականացման տող, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու յուրաքանչյուր դատական գործի Ուղենիշային ժամկետը և գործի բարդության մակարդակը:
13. Գործի քննության ընթացքում գործի բարդության մակարդակի փոփոխության դեպքում դատարանի աշխատակազմն այդ մասին կատարում է համապատասխան նշում «Դատական համակարգ» համակարգչային ծրագրում:
14. Եթե գործն իրավական բարդության չափանիշով միաժամանակ համապատասխանում է սույն որոշմամբ սահմանված իրավական բարդության չափանիշի տարբեր անհատականացման տողերին, ապա ընտրվում է դրանցից առավել բարձր գործակիցը:
15. Եթե գործն իրավական բարդության չափանիշով միաժամանակ համապատասխանում է սույն որոշմամբ սահմանված իրավական բարդության չափանիշի մի քանի անհատականացման տողերին, ապա ընտրվում է գործի նկատմամբ կիրառելի հատուկ իրավական նորմերով որոշվող իրավական բարդության գործակիցը:
16. Ուղենիշային ժամկետներում ներառված չեն գործի վարույթի (սնանկության գործերի դեպքում` գործի վարման) կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի կողմից նշանակված ժամկետները, փորձաքննության կատարման ժամանակահատվածը, դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը, գործի քննության (սնանկության գործերի դեպքում` գործի վարման) ընթացքում դատավարական գործողություններ կատարելուն խոչընդոտող այլ ողջամիտ հանգամանքների ժամանակահատվածը, ինչպես նաև գործի վարույթի (սնանկության գործերի դեպքում` գործի վարման) ընթացքում ծագած անհաղթահարելի իրավիճակով պայմանավորված դատավարական գործողություններ չիրականացնելու ժամանակահատվածները:
17. ՀՀ առաջին ատյանի դատարաններում Ուղենիշային ժամկետները որոշվում են համաձայն սույն որոշման հավելված 3-ի:
18. Ուղենիշային ժամկետներից հնարավոր շեղումը չի կարող գերազանցել տվյալ գործի համար սահմանված առավելագույն ժամկետի 10 տոկոսը: Սույն կետի կանոնը տարածվում է նաև սույն որոշման 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով սահմանված Ուղենիշային ժամկետների վրա:
19. ՀՀ սնանկության դատարանում` հարկադրված սնանկության վարույթով պարտապանի կողմից իր սնանկությունը առարկելու դեպքում դատարանի կողմից պարտապանին սնանկ ճանաչելու հարցը քննության առնելու դեպքում` Ուղենիշային ժամկետը մինչև 4 ամիս է, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կոնկրետ հիմքերով սնանկության գործն ավարտելու պարագայում` սնանկության գործն ավարտելու մասին միջնորդությունը կառավարիչի կողմից դատարան ներկայացվելուց հետո` Ուղենիշային ժամկետը մինչև 1 ամիս է:
20. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատական քննության Ուղենիշային ժամկետը մինչև 9 ամիս է:
21. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում գործերի քննության ուղենիշային ժամկետները բացառիկ վերանայման դեպքում` մինչև 6 ամիս է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածով սահմանված հիմքով վերաքննության դեպքում` մինչև 4 ամիս, իսկ վերաքննության մյուս դեպքերում` մեկ վերաքննիչ բողոքի դեպքում` մինչև 6 ամիս, իսկ երկու և ավելի բողոքների դեպքում` մինչև 10 ամիս: Սույն կետի իմաստով անձի, նրա ներկայացուցչի, այդ թվում օրինական, կողմից բերված առանձին բողոքները համարվում են 1 բողոք:
(21-րդ կետը փոփ. 05.08.2024 ԲԴԽ-77-Ո-150 / տարածվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ/ որոշում)
22. ՀՀ վճռաբեկ դատարանում դատական քննության Ուղենիշային ժամկետը մինչև 12 ամիս է, իսկ քրեական գործերով բացառիկ վերանայման վարույթների քննության դեպքում Ուղենիշային ժամկետը մինչև 6 ամիս է:
23. Սույն որոշման հավելված 3-ով սահմանված Ուղենիշային ժամկետների պահպանման գործընթացը ենթակա է մշտադիտարկման, որի արդյունքներով պայմանավորված` դրանք կարող են վերանայվել:
24. Ուղենիշային ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում դատարանի կողմից հայցադիմումը/դիմումը, քրեական գործը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պահը:
Հավելված 2
Բարձրագույն դատական խորհրդի
2024 թվականի հուլիսի 16-ի
թիվ ԲԴԽ-74-Ո-142 որոշման
1. Քաղաքացիական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
1.1 Քաղաքացիական գործերով փաստական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Քաղաքացիական գործերով փաստական |Փաստական բարդության |
|բարդության չափանիշ |չափանիշի գործակից |
|________________________________________|________________________________|
|Գործին մասնակցող անձանց, |Յուրաքանչյուր մասնակցի, նրանց |
|ներկայացուցիչների, ինչպես նաև |ներգրավման կամ փոխարինման դեպքի |
|դատավարության մյուս մասնակիցների քանակը,|համար-0,25 |
|այդ թվում` գործին մասնակցող անձանց և |Հինգից տաս մասնակցի ներգրավման |
|դատավարության մյուս մասնակիցների |կամ փոխարինման դեպքերի |
|ներգրավման դեպքերում |համար-1.0 |
| |Տաս և ավելի մասնակցի ներգրավման|
| |կամ փոխարինման դեպքերում` |
| |յուրաքանչյուր հաջորդող տաս |
| |մասնակցի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Դատավարական իրավահաջորդության լուծման |Յուրաքանչյուր իրավահաջորդության |
|անհրաժեշտությունը |համար-0,50 |
| |Երկու և ավելի իրավահաջորդության|
| |դեպքերի համար-1.0 |

|Պահանջների քանակը (հայցի, հակընդդեմ |Յուրաքանչյուր պահանջի |
|հայցի, վեճի առարկայի նկատմամբ |համար-0,25, |
|ինքնուրույն պահանջի մեջ ներառված |Հինգից տաս պահանջների |
|յուրաքանչյուր պահանջ), այդ թվում` նոր |դեպքում-1.0, |
|պահանջների ներգրավման (հայցի հիմքի և |Տաս և ավելի պահանջների դեպքում`|
|առարկայի փոփոխությունը թույլատրելու, |յուրաքանչյուր հաջորդող տաս |
|հակընդդեմ հայցադիմումը վարույթ |պահանջի համար-1.0 |
|ընդունելու, վեճի առարկայի նկատմամբ | |
|ինքնուրույն պահանջը վարույթ ընդունելու | |
|արդյունքում) դեպքերում | |

|Փորձաքննության նշանակման |0,25 |
|անհրաժեշտությունը | |

|Դատական հանձնարարության |1.0 |

|Գործի քննության ընթացքում |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,50 |
|անհրաժեշտությունը, եթե դրա լուծման |Երեքից քսան միջնորդությունների |
|վերաբերյալ պետք է կայացվի առանձին |դեպքում-1.0 |
|դատական ակտ |Քսան և ավելի միջնորդությունների|
| |դեպքում` յուրաքանչյուր հաջորդող |
| |քսան միջնորդության համար-1.0 |

|Գործի քննության ընթացքում այլ |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,25 |
|անհրաժեշտությունը |Չորս և ավելի միջնորդությունների|
| |դեպքում-1.0 |

|Գործի վարույթը կասեցնելու |0,50 |
|անհրաժեշտությունը | |
._________________________________________________________________________.
1.2 Քաղաքացիական գործերով իրավական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող |
| |բարդության | |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|___________________________________________________|___________|_________|
|Վարկային, փոխառության, ապահովագրական |0,25 |1.1 |
|իրավահարաբերություններից բխող գումարի բռնագանձման | | |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Հանրային ծառայություններ մատուցող |0,25 |1.2 |
|կազմակերպությունների կողմից ներկայացված գումարի | | |
|բռնագանձման գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Գումարի բռնագանձման այլ գործեր |0,50 |1.3 |
|___________________________________________________|___________|_________|
|Կորպորատիվ իրավահարաբերությունների հետ կապված |1.0 |1.4 |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Սեփականության իրավունքի հետ կապված (սեփականության |0,50 |1.5 |
|իրավունքի ճանաչման, սեփականության իրավունքի | | |
|պաշտպանության) գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, |0,50 |1.6 |
|բաժնի վրա բռնագանձում տարածելու հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Սեփականության իրավունքի հետ կապված այլ գործեր |0,50 |1.7 |
|___________________________________________________|___________|_________|
|Գործարքների վավերության և անվավերության հետ կապված|0,75 |1.8 |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Պայմանագրային վեճերի հետ կապված (պայմանագիր |0,75 |2.1 |
|կնքելու, փոփոխելու, լուծելու) գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Պայմանագրային վեճերի հետ կապված (պայմանագրային |0,75 |2.2 |
|պարտավորությունների կատարման, բացառությամբ | | |
|պայմանագրի հիման վրա գումարի բռնագանձման) գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Նյութական վնասի հատուցման հետ կապված գործեր |0,75 |2.3 |
|___________________________________________________|___________|_________|
|Ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված գործեր |1.0 |2.4 |
|___________________________________________________|___________|_________|
|Անհիմն հարստացման հետևանքով ծագող |0,75 |3.1 |
|պարտավորությունների հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Միակողմանի պարտավորություններից ծագող |0,75 |3.2 |
|իրավահարաբերությունների հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու հետ |0,50 |3.3 |
|կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Մտավոր սեփականության իրավահարաբերությունների հետ |1.0 |3.4 |
|կապված այլ գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ժառանգության ընդունման հետ կապված գործեր |0,50 |3.5 |
|___________________________________________________|___________|_________|
|Ժառանգությունը բաժանելու հետ կապված գործեր |0,50 |3.6 |
|___________________________________________________|___________|_________|
|Ժառանգության իրավահարաբերությունների հետ կապված այլ|0,75 |3.7 |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ամուսնալուծության հետ կապված գործեր |0,25 |3.8 |
|___________________________________________________|___________|_________|
|Ալիմենտի հետ կապված գործեր |0,50 |4.1 |
|___________________________________________________|___________|_________|
|Երեխայի խնամքի, դաստիարակության, բնակության վայրի, |0,75 |4.2 |
|տեսակցության հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Աշխատավարձի հետ կապված գործեր |0,25 |4.3 |
|___________________________________________________|___________|_________|
|Վերջնահաշվարկի, հարկադիր պարապուրդի հետ կապված |0,50 |4.4 |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և |1.0 |4.5 |
|անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, | | |
|ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի | | |
|կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր | | |
|ադմինիստրացիայի որոշումների բողոքարկման հետ կապված | | |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման |0,50 |4.6 |
|վայրի իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի | | |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Սեփականության իրավունքով գույքի տիրապետման |0,50 |4.7 |
|իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի | | |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Անհաղթահարելի ուժի առկայության իրավաբանական |0,75 |4.8 |
|նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ կապված | | |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Աշխատանքային ստաժի հաստատման իրավաբանական |0,50 |5.1 |
|նշանակություն ունեցող փաստերի հաստատման հետ կապված | | |
|գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի |0,25 |5.2 |
|հաստատման հետ կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ|0,50 |5.3 |
|դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու հետ կապված| | |
|հատուկ վարույթի գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու (էմանսիպացիա) |0,25 |5.4 |
|հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ |0,25 |5.5 |
|ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն | | |
|գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության | | |
|սահմանափակումները վերացնելու հատուկ վարույթի գործեր| | |
|___________________________________________________|___________|_________|
|Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու |0,25 |5.6 |
|հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Երեխայի որդեգրման վերաբերյալ հատուկ վարույթի գործեր|0,50 |5.7 |
|___________________________________________________|___________|_________|
|Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով |0,50 |5.8 |
|հավաստված իրավունքները վերականգնելու (կոչի | | |
|վարույթը) հետ կապված հատուկ վարույթի գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Օտարերկրյա դատական ակտերը ճանաչելու և կատարման |0,75 |6.1 |
|թույլատրելու վերաբերյալ դիմումներով գործեր | | |
._________________________________________________________________________.
1.3 Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով փաստական
բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով |Փաստական բարդության չափանիշի |
|փաստական բարդության չափանիշ |գործակից |
|________________________________________|________________________________|
|Գործին մասնակցող անձանց, |Յուրաքանչյուր մասնակցի, նրանց |
|ներկայացուցիչների, ինչպես նաև |ներգրավման կամ փոխարինման դեպքի |
|դատավարության մյուս մասնակիցների քանակը,|համար-0,25 |
|այդ թվում` գործին մասնակցող անձանց և |Հինգից տաս մասնակցի ներգրավման |
|դատավարության մյուս մասնակիցների |կամ փոխարինման դեպքերի համար-1.0|
|ներգրավման դեպքերում |Տաս և ավելի մասնակցի ներգրավման|
| |կամ փոխարինման դեպքերում` |
| |յուրաքանչյուր հաջորդող տաս |
| |մասնակցի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Դատավարական իրավահաջորդության լուծման |Յուրաքանչյուր իրավահաջորդության |
|անհրաժեշտությունը |համար-0,50 |
| |Երկու և ավելի իրավահաջորդության|
| |դեպքերի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Պահանջների քանակը (հայցի, հակընդդեմ |Յուրաքանչյուր պահանջի |
|հայցի, վեճի առարկայի նկատմամբ |համար-0,25, |
|ինքնուրույն պահանջի մեջ ներառված |Հինգից տաս պահանջների |
|յուրաքանչյուր պահանջ), այդ թվում` նոր |դեպքում-1.0, |
|պահանջների ներգրավման (հայցի հիմքի և |Տաս և ավելի պահանջների դեպքում`|
|առարկայի փոփոխությունը թույլատրելու, |յուրաքանչյուր հաջորդող տաս |
|հակընդդեմ հայցադիմումը վարույթ |պահանջի համար-1.0 |
|ընդունելու, վեճի առարկայի նկատմամբ | |
|ինքնուրույն պահանջը վարույթ ընդունելու | |
|արդյունքում) դեպքերում | |
|________________________________________|________________________________|
|Փորձաքննության նշանակման |0,25 |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Դատական հանձնարարության |1.0 |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,50 |
|անհրաժեշտությունը, եթե դրա լուծման |Երեքից քսան միջնորդությունների |
|վերաբերյալ պետք է կայացվի առանձին |դեպքում-1.0 |
|դատական ակտ |Քսան և ավելի միջնորդությունների|
| |դեպքում` յուրաքանչյուր հաջորդող |
| |քսան միջնորդության համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում այլ |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,25 |
|անհրաժեշտությունը |Չորս և ավելի միջնորդությունների|
| |դեպքում-1.0 |
|________________________________________|________________________________|
|Գործի վարույթը կասեցնելու |0,50 |
|անհրաժեշտությունը | |
._________________________________________________________________________.
1.4 Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով իրավական
բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող |
| |բարդության | |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|___________________________________________________|___________|_________|
|Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ |1.0 |6.2 |
|կապված գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային |0,75 |6.3 |
|գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի| | |
|մասին» օրենքով սահմանված` ծառայողական | | |
|տեղեկություններ, վարկային տեղեկատվություն կամ | | |
|վարկային պատմություն պահանջելու դիմում | | |
|___________________________________________________|___________|_________|
|Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին |0,75 |6.4 |
|դիմում | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ապացույցների նախնական ապահովման դիմում |0,75 |6.5 |
|___________________________________________________|___________|_________|
|Դատախազի կողմից հարուցված` քաղաքացիական |0,50 |6.6 |
|դատավարության կարգով պետության գույքային և ոչ | | |
|գույքային շահերի պաշտպանության հետ կապված գործեր | | |
._________________________________________________________________________.
2. Սնանկության իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
2.1 Սնանկության գործերով փաստական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Սնանկության գործերով փաստական բարդության|Փաստական բարդության չափանիշի |
|չափանիշ |գործակից |
|________________________________________|________________________________|
|Օտարերկրյա կամ միջազգային իրավունքի |1.0 |
|անխուսափելիորեն կիրառման | |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում առարկության |Յուրաքանչյուր առարկության |
|ստացում, որը կհանգեցնի դատական նիստի |համար-0,5 |
|նշանակման և դատավարության կողմերի |Երկու և ավելի դեպքերի |
|պատշաճ ծանուցումն ապահովելու |համար-1.0 |
|անհրաժեշտության («Սնանկության մասին» ՀՀ | |
|օրենքի 17-րդ, 39.2-րդ, 40-րդ, 41-րդ, | |
|80-րդ հոդվածներ) | |
|________________________________________|________________________________|
|«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ |Յուրաքանչյուր դեպքի համար-0,25 |
|հոդվածի 3-րդ մասով սահմանված հայցերի | |
|ներկայացում | |
._________________________________________________________________________.
2.2 Սնանկության գործերով իրավական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող |
| |բարդության | |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|___________________________________________________|___________|_________|
|1. Կամավոր սնանկության վերաբերյալ գործ |0,25 |1 |
|___________________________________________________|___________|_________|
|2. Հարկադիր սնանկության վերաբերյալ գործ գործակից |1 |1.2 |
._________________________________________________________________________.
3. Վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
3.1 Վարչական գործերով փաստական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Վարչական գործերով փաստական բարդության |Փաստական բարդության չափանիշի |
|չափանիշ |գործակից |
|________________________________________|________________________________|
|Գործին մասնակցող անձանց, |Յուրաքանչյուր մասնակցի, նրանց |
|ներկայացուցիչների, ինչպես նաև |ներգրավման կամ փոխարինման դեպքի |
|դատավարության մյուս մասնակիցների քանակը,|համար-0,25 |
|այդ թվում` գործին մասնակցող անձանց և |Հինգից տաս մասնակցի ներգրավման |
|դատավարության մյուս մասնակիցների |կամ փոխարինման դեպքերի համար-1.0|
|ներգրավման դեպքերում |Տաս և ավելի մասնակցի ներգրավման|
| |կամ փոխարինման դեպքերում` |
| |յուրաքանչյուր հաջորդող տաս |
| |մասնակցի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Դատավարական իրավահաջորդության լուծման |Յուրաքանչյուր իրավահաջորդության |
|անհրաժեշտությունը |համար-0,50 |
| |Երկու և ավելի իրավահաջորդության|
| |դեպքերի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Պահանջների քանակը (հայցի, հակընդդեմ |Յուրաքանչյուր պահանջի |
|հայցի մեջ ներառված յուրաքանչյուր |համար-0,25, |
|պահանջ), այդ թվում` նոր պահանջների |Հինգից տաս պահանջների |
|ներգրավման (հայցի հիմքի և(կամ) առարկայի|դեպքում-1.0, |
|փոփոխությունը թույլատրելու, հակընդդեմ |Տաս և ավելի պահանջների դեպքում`|
|հայցադիմումը վարույթ ընդունելու |յուրաքանչյուր հաջորդող տաս |
|արդյունքում) դեպքերում |պահանջի համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Ածանցյալ պահանջների քանակը |Երեք և ավելի յուրաքանչյուր |
| |ածանցյալ պահանջի համար-0,25 |
|________________________________________|________________________________|
|Փորձաքննության նշանակման |0,25 |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Դատական հանձնարարության |1 |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,50 |
|անհրաժեշտությունը, եթե դրա լուծման |Երեքից քսան միջնորդությունների |
|վերաբերյալ պետք է կայացվի առանձին |դեպքում-1.0 |
|դատական ակտ |Քսան և ավելի միջնորդությունների|
| |դեպքում` յուրաքանչյուր հաջորդող |
| |քսան միջնորդության համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում այլ |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների լուծման |համար-0,25 |
|անհրաժեշտությունը |Չորս և ավելի միջնորդությունների|
| |դեպքում-1.0 |
|________________________________________|________________________________|
|Գործի վարույթը կասեցնելու |0,50 |
|անհրաժեշտությունը | |
._________________________________________________________________________.
3.2 Վարչական գործերով իրավական բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող |
| |բարդության | |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|___________________________________________________|___________|_________|
|Ճանապարհային ոստիկանության կողմից վարչական |0,25 |1.1 |
|իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական | | |
|ակտերի վիճարկման գործերը և համայնքներում վճարովի | | |
|ավտոկայանատեղերի համար օրենքով սահմանված տեղական | | |
|վճարը չվճարելու կամ առանց հաշվառման համարանիշի, | | |
|առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելու | | |
|վերաբերյալ ակտերը վիճարկելու գործերը | | |
|___________________________________________________|___________|_________|
|Դատական կարգով վարչական պատասխանատվության |0,50 |1.2 |
|ենթարկելու վերաբերյալ այլ գործ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործ |0,50 |1.3 |
|___________________________________________________|___________|_________|
|Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ |0,25 |1.4 |
|գործ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից |0,25 |1.5 |
|իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման | | |
|իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի |1 |1.6 |
|եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու | | |
|վերաբերյալ գործերի վարույթը | | |
|___________________________________________________|___________|_________|
|Հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործ|0,50 |2.1 |
|___________________________________________________|___________|_________|
|Գործողության կատարման հայցով գործ |0,75 |2.4 |
|___________________________________________________|___________|_________|
|Պարտավորեցման հայցով գործ |1.0 |3.1 |
|___________________________________________________|___________|_________|
|Ճանաչման հայցով գործ |0,75 |3.2 |
|___________________________________________________|___________|_________|
|Վիճարկման հայցով գործ |0,75 |3.3 |
|___________________________________________________|___________|_________|
|Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը |0,75 |3.4 |
|վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը|0,75 |3.5 |
|___________________________________________________|___________|_________|
|Լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների |0,75 |3.6 |
|իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի | | |
|վարույթ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման |0,75 |3.7 |
|վերաբերյալ գործերի վարույթ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված |0,75 |3.8 |
|միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված | | |
|ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթ | | |
|___________________________________________________|___________|_________|
|Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի |1 |3.9 |
|հատած կամ Հայաստանի Հանրապետության տարածքում | | |
|քրեական հետապնդման կամ օտարերկրյա պետությանը | | |
|հանձնման ենթակա օտարերկրյա քաղաքացու կամ | | |
|քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի | | |
|կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու | | |
|մարմինների կողմից կայացված անբարենպաստ վարչական | | |
|ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ | | |
|կայացնելու վերաբերյալ գործեր | | |
|___________________________________________________|___________|_________|
|Այլ հատուկ վարույթների գործեր |0,50 |4 |
._________________________________________________________________________.
4. Քրեական իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր
4.1 Քրեական գործերով (այդ թվում` հակակոռուպցիոն բնույթի) փաստական
բարդության չափանիշներ
._________________________________________________________________________.
|Քրեական գործերով փաստական բարդության |Փաստական բարդության չափանիշի |
|չափանիշ |գործակից |
|________________________________________|________________________________|
|Գործի քննության ընթացքում |Յուրաքանչյուր միջնորդության |
|միջնորդությունների ներկայացման դեպքերը, |համար-0,50 |
|եթե միջնորդության վերաբերյալ որոշումը |Երեքից տաս միջնորդության |
|շարադրվել է առանձին փաստաթղթի ձևով |դեպքում-1.0, յուրաքանչյուր |
| |հաջորդող տաս միջնորդությունների |
| |համար-1.0 |
|________________________________________|________________________________|
|Մեղադրյալների քանակը |Յուրաքանչյուր մեղադրյալի |
| |համար-0,50 |
|________________________________________|________________________________|
|Վարույթին ներգրավված անձանց քանակը` |Յուրաքանչյուր անձի համար-0,25 |
|բացառությամբ դատավորի և վարույթի |Հինգից տաս անձի դեպքում-1.0, |
|հանրային մասնակիցների |յուրաքանչյուր հաջորդող տաս անձի |
| |դեպքում -1.0 |
|________________________________________|________________________________|
|Մեղսագրվող արարքների քանակը |Յուրաքանչյուր արարքի համար-0,50 |
| |Երեքից տաս արարքի դեպքում-1.0, |
| |յուրաքանչյուր հաջորդող տաս |
| |արարքի դեպքում-1.0 |
|________________________________________|________________________________|
|Քրեական վարույթում գույքային հայցի |Յուրաքանչյուր հայցի համար-0,50 |
|առկայության դեպք |Երեքից տաս հայցի դեպքում-1.0, |
| |յուրաքանչյուր հաջորդող տաս |
| |հայցերի դեպքում-1.0 |
|________________________________________|________________________________|
|Փորձաքննության նշանակման |0,25 |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Քրեական վարույթով իրավական օգնություն |0,25 |
|ցույց տալու մասին միջազգային հարցման | |
|անհրաժեշտությունը | |
|________________________________________|________________________________|
|Ռեաբիլիտացիայի պահանջի առկայության դեպք |0,50 |
._________________________________________________________________________.
4.2 Քրեական գործերով (այդ թվում` հակակոռուպցիոն բնույթի) իրավական
բարդության չափանիշի գործակից
._________________________________________________________________________.
|Գործի տեսակ |Իրավական |Անհ. տող |
| |բարդության | |
| |չափանիշի | |
| |գործակից | |
|___________________________________________________|___________|_________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 203-209-րդ, 225-236, |0,25 |1.1 |
|244-248-րդ, 251-րդ, 261-րդ, 262-րդ, 265-266-րդ, | | |
|293-րդ, 294-րդ, 305-307-րդ, 314-րդ, 344-րդ, | | |
|371-386-րդ, 388-րդ-392-րդ, 408-րդ, 410-րդ, 411-րդ, | | |
|413-րդ-416-րդ, 453-րդ, 471-րդ, 472-րդ, 483-րդ, | | |
|511-րդ հոդվածներ | | |
|___________________________________________________|___________|_________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ, 171-183-րդ, 187-րդ, |0,50 |1.2 |
|191-րդ, 193-197-րդ, 210-224-րդ, 237- 241-րդ, | | |
|243-րդ, 249-րդ, 259-րդ, 260-րդ, 263-րդ, 264-րդ, | | |
|276-278-րդ, 292-րդ, 295-րդ, 300-304-րդ, 313-րդ, | | |
|326-րդ, 328-340-րդ, 343-րդ, 345-370-րդ, 387-րդ, | | |
|396-րդ, 400-404-րդ, 406-րդ, 407-րդ, 412-րդ, | | |
|417-րդ, 431-434-րդ, 444-րդ, 446-449-րդ, | | |
|454-469-րդ, 473-րդ, 477-479-րդ, 481-րդ, 482-րդ, | | |
|484-494-րդ, | | |
|506-510-րդ, 512-515-րդ, 525-րդ, 526-րդ, 529-531-րդ,| | |
|533-537-րդ, 550-րդ հոդվածներ | | |
|___________________________________________________|___________|_________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 133-154-րդ, 159-րդ, |0,75 |1.3 |
|162-166-րդ, 168-170-րդ, 184-186-րդ, 188-190-րդ, | | |
|192-րդ, 198-202-րդ, 242-րդ, 250-րդ, 253-րդ, 254-րդ,| | |
|257-րդ, 258-րդ, 267-275-րդ, 279- 291-րդ, 298-րդ, | | |
|299-րդ, 322-325-րդ, 341-րդ, 342-րդ, 395-րդ, 397-րդ,| | |
|398-րդ, 409-րդ, 435-443-րդ, 445-րդ, 450-452-րդ, | | |
|470-րդ, 474-476-րդ, 480-րդ, 495-497-րդ, 499-505-րդ,| | |
|516-521-րդ, 524-րդ, 527-րդ, 528-րդ, 538-548-րդ | | |
|հոդվածներ | | |
|___________________________________________________|___________|_________|
|ՀՀ քրեական օրենսգրքի 155-158-րդ, 160-րդ, 161-րդ, |1.0 |1.4 |
|252-րդ, 255-րդ, 256-րդ, 296-րդ, 297-րդ, 308-312-րդ,| | |
|315-321-րդ, 327-րդ, 393-րդ, 394-րդ, 399-րդ, 405-րդ,| | |
|418-430-րդ, 522-րդ, | | |
| | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 05.08.2024 ԲԴԽ-77-Ո-150 / տարածվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ/ որոշում)
Հավելված 3
Բարձրագույն դատական խորհրդի
2024 թվականի հուլիսի 16-ի
թիվ ԲԴԽ-74-Ո-142 որոշման
._________________________________________________________________________.
|Քաղաքացիական (այդ թվում` |Գործակիցներ |Ուղենիշային |
|հակակոռուպցիոն բնույթի) գործերի | |ժամկետները |
|բարդության մակարդակը | | |
|___________________________________|____________|________________________|
|Պարզ |2,25-4,5 |4 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Միջին բարդության |4,75-8 |8 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Բարդ |8,25-10 |12 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Առանձնակի բարդության |10,25 և |18 ամսվա ընթացքում |
| |ավելի | |

|Սնանկության գործերի բարդության |Գործակիցներ |Ուղենիշային |
|մակարդակը | |ժամկետները |
|___________________________________|____________|________________________|
|Պարզ |2,5-5 |4 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Միջին բարդության |5,25-7 |8 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Բարդ |7,25-10 |12 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Առանձնակի բարդության |10,25 և |18 ամսվա ընթացքում |
| |ավելի | |
|___________________________________|____________|________________________|
|Վարչական գործերի բարդության |Գործակիցներ |Ուղենիշային |
|մակարդակը | |ժամկետները |
|___________________________________|____________|________________________|
|Պարզ |2,25-4 |4 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Միջին բարդության |4,25-6 |8 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Բարդ |6,25-10 |12 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Առանձնակի բարդության |10,25 և |18 ամսվա ընթացքում |
| |ավելի | |
|___________________________________|____________|________________________|
|Քրեական գործերի (այդ թվում` |Գործակիցներ |Ուղենիշային |
|հակակոռուպցիոն բնույթի) բարդության | |ժամկետները |
|մակարդակը | | |
|___________________________________|____________|________________________|
|Պարզ |1,25-2 |4 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Միջին բարդության |2,25-4 |8 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Բարդ |4,25-10 |12 ամսվա ընթացքում |
|___________________________________|____________|________________________|
|Առանձնակի բարդության |10,25 և |24 ամսվա ընթացքում |
| |ավելի | |
._________________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 05.08.2024 ԲԴԽ-77-Ո-150 / տարածվում է 2024 թվականի հուլիսի 1-ից դատարանի վարույթում գտնվող գործերի նկատմամբ/ որոշում)
(հավելվածը խմբ. 02.05.2023 ԲԴԽ-46-Ո-156, 23.10.2023 ԲԴԽ-88-Ո-265, 16.07.2024 ԲԴԽ-74-Ո-142 /փոփոխությունն ունի անցումային դրույթ/
որոշումներ)
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 3 սեպտեմբերի 2021 թվական: