040.1411.190902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2002 թվականի N 1411-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզային ենթակայության թատրոնները և համերգային կազմակերպությունները` համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզային ենթակայության թատրոնների և համերգային կազմակերպությունների (այսուհետ` պետական հիմնարկներ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը` այդ պետական հիմնարկներին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով, տվյալ պետական հիմնարկներն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներ ներկայացված վճարման հանձնարարագրերի, կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու` այդ հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով պետական ոչ առևտրային կազմակերպությունների` իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:
3. Պետական հիմնարկների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` ապահովել Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի շենքը, դրա նպատակային նշանակությանը համապատասխան, անհատույց օգտագործման իրավունքով Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնին հանձնելու մասին պայմանագրի կնքումը:
5. Սահմանել, որ`
ա) սույն որոշմամբ մշակութային գործունեությունը մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանումը, ստեղծումը, տարածումը, մեկնաբանումը, մշակութային բարիքների` ծառայությունների մատուցումն ու արտադրանքի (ապրանքների) իրացումն է.
բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.
գ) պետական ոչ առևտրային կազմակերպությունները, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` ձայներիզների, ձայնասկավառակների թողարկում և իրացում, հրատարակչական ու գովազդային գործունեության իրականացում.
դ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «Է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել սույն որոշման 1-ին կետում նշված` համապատասխան մարզպետներին:
7. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1411-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Թատրոններ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն
II. Համերգային կազմակերպություններ
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1411-Ն որոշման
ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. Թատրոններ
ՀՀ Սյունիքի մարզպետարան
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն
II. Համերգային կազմակերպություններ
ՀՀ Շիրակի մարզպետարան
Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ
Գյումրու ժողովրդական գործիքների նվագախումբ