Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 1985-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 832-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. նոյեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի նոյեմբերի 17-ի

N 1985-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` պետական կադաստր) տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Պետական կադաստրի մեջ ներառված` Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի կենդանիների տեսակային բազմազանության (ողնաշարավոր և անողնաշար կենդանիներ), կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման, կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության վերաբերյալ տվյալները տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

3. Պետական կադաստրի տվյալները տրամադրվում են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:

4. Պետական կադաստրի տվյալներ ստանալու համար հայտ ներկայացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) տվյալները, ինչպես նաև հայտով պահանջվող տեղեկատվությունը գրանցվում է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման փաստաթղթերի գրանցամատյանում:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Պետական կադաստրի տվյալներ ստանալու նպատակով հայտատուն լիազորված մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի:

6. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տվյալները, իսկ մերժման դեպքում` գրավոր տեղեկացնում է մերժման պատճառների մասին:

7. Լիազորված մարմինը հայտն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտում թերություններ հայտնաբերելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:

 

3. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8. Պետական կադաստրի տվյալների տրամադրումը մերժվում է`

1) «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերում.

2) Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական տեղեկատվության տրամադրման սահմանափակումների դեպքերում.

3) սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում հայտատուի կողմից հայտի լրամշակված տարբերակը լիազորված մարմին չներկայացվելու դեպքում.

4) սույն կարգի 3-րդ կետում նշված իրավաբանական կամ ֆիզիկական անձ չհանդիսանալու դեպքում:

 

4. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9. Եթե պահանջվող տվյալների մի մասը պարունակում է մերժման ենթակա տվյալներ, ապա տվյալներ է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ:

 

Ձև 1

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարար

______________________________

                                                    (անուն, ազգանուն)

 

ՀԱՅՏ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի գտնվելու վայրի կամ բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

3. Կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը

/ուսուցողական, գիտահետազոտական, լրատվական, տնտեսական և այլն/

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

4. Պահանջվող տվյալները

______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                      

    ______________________________         ____________________

    (հայտատուի անունը, ազգանունը)           (ստորագրությունը)

 

____ ____________ 202 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2023
N 1985-Ն
Որոշում