Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-16-Ն-5

2021թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի ԹԻՎ ԲԴԽ-53-Ն-9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշումը լրացնել նոր` 3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը` որոշման 3-րդ հավելվածի «ԴԱՏԱՎՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ» վերտառությամբ բաժնի «Աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը և աշխատանքի պլանավորումը (առավելագույն միավորը` 50)» ենթաբաժնի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված ցուցիչները կիրառելի չեն համարվում, իսկ դրանցով նախատեսված` համապատասխանաբար 20 և 10 գնահատման միավորները բաշխվում են նույն ենթաբաժնի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ ցուցիչների միջև»,

2) Որոշումը լրացնել նոր` 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«4. Մինչև սույն որոշման 2-րդ հավելվածի 3.1-ին կետով նախատեսված ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դատական ակտերի և դատական նիստի ձայնային արձանագրությունների (բացակայության դեպքում` պարզ թղթային արձանագրությունների) պատահական ընտրությունն իրականացվում է Դատական ավտոմատացված համակարգից փնտրման արդյունքում արտահանված տվյալների հիման վրա` հետևյալ եղանակով.

1) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում

ներառվող առաջին տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

2) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երկրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երկուսի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին և դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ գործերը,

3) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող երրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը,

4) Դատավորի` գնահատման ենթակա գործունեության ժամանակահատվածում ներառվող չորրորդ տարվա համար տվյալ տարվա ընթացքում ավարտված գործերի քանակը բաժանվում է երեքի, և տրամադրվում են ստացված թվին համապատասխան առաջին, դրան հաջորդող` ստացված թվին համապատասխան երկրորդ և համապատասխանաբար երրորդ գործերը:

Եթե սույն կետով սահմանված եղանակով իրականացված պատահական ընտրության արդյունքում ընտրվել է օրենքով գնահատման ենթակա դատական ակտ չպարունակող դատական գործ, տրամադրվում է ընտրված գործին հաջորդող, իսկ դրա անհնարինության դեպքում` նախորդող` օրենքով գնահատման ենթակա դատական ակտ պարունակող դատական գործը»:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև համապատասխան ծրագրային և տեխնիկական լուծումների ներդնումը և գործարկումը` 2024 թվականի մարտի 25-ը:

(2-րդ կետը փոփ. 24.02.2022 ԲԴԽ-24-Ն-3, 06.03.2023 ԲԴԽ-28-Ն-11 որոշումներ)

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2021թ. մարտի 25

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքէջում (www.court.am)` 26 մարտի 2021 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 մարտի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
25.03.2021
N ԲԴԽ-16-Ն-5
Որոշում