Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1189-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» N 656 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հողամասերի պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային ծածկագրման կարգը հաստատելու մասին» N 91 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին» N 225 որոշումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերի և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի կադաստրային արժեքները հաստատելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող N 2 հավելվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 3.2-րդ կետում «հողի հարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու մասին» N 756 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի ցանկը հաստատելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

i

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը և N 4 հավելվածը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, N 1 հավելվածի վերնագրում «համայնքների» բառը փոխարինել «բնակավայրերի» բառով.

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում տեղագրական քարտեզների և հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգավորելու մասին» N 791-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կոորդինատային համակարգ, ինչպես նաև քարտեզագրագեոդեզիական ֆոնդից տեղագրական քարտեզների և հատակագծերի տրամադրման կարգը սահմանելու մասին».

2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «գ» և «է» կետերի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) Հայաստանի Հանրապետությունում, որպես ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգ, ենթակա է կիրառման WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) կոորդինատային համակարգը: WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգում ստեղծված Ազգային գեոդեզիական ցանցի հիմնակետերի կոորդինատներն օգտագործման համար բաց են.»:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Համաձայն «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա», «է» կետերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1189-Ն
Որոշում