Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ...

 

 

050.0335.251201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2001 թվականի թիվ 335

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին`

2.1. հիմք ընդունելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև տեսչական և փաստաթղթային վերահսկողության արդյունքներով պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան կիսամյակը մեկ, վերանայել սույն որոշման 1-ին կետով հաստատված օֆշորային տարածքների ցանկը.

2.2. սույն որոշման 2.1 ենթակետով նախատեսված կարգով օֆշորային տարածքների վերանայված ցանկերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը.

2.3. օֆշորային տարածքների ցանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատվելուց հետո մեկօրյա ժամկետում`

2.3.1. ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում» տեղադրելու նպատակով,

2.3.2. տեղեկացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին օֆշորային տարածքների ցանկի յուրաքանչյուր փոփոխության մասին:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտից սույն որոշման 2.3.1 ենթակետով նախատեսված օֆշորային տարածքների ցանկը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում տեղադրել Internet տեղեկատվական համակարգի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ

i

(ցանկն ուժը կորցրել է 23.07.02 թիվ 249-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.12.2001
N 335
Որոշում