010.0280.271201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`
ա) 1-ին կետի աղյուսակի
._________________________________________________________________.
| «220410 | շամպայն | 1 լիտր | 300» |
._________________________________________________________________.
տողում «300» թիվը փոխարինել «250» թվով.
բ) 1-ին կետի աղյուսակից հանել
._________________________________________________________________.
| «2710 00 690 | դիզելային վառելիք | 1 տոննա | 11,500» |
._________________________________________________________________.
տողը.
գ) 3-րդ կետը «արտադրանքի և» բառերից հետո լրացնել «ներմուծվող դիզելային վառելիքի ու» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա` արտահանված ապրանքների օտարումը (իրացումը), եթե առկա է սույն օրենքի 9 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված փաստաթուղթը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ դրոշմավորման կարգով նախատեսված դեպքերի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Ակցիզային հարկի հաշվարկը ներկայացվում է նաև սույն հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
27 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-280