040.1038.241001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հոկտեմբերի 2001 թվականի N 1038
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 12-ի N 169, 2000 թվականի մայիսի 20-ի N 253, 2000 թվականի օգոստոսի 12-ի N 470, 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 873 և 2001 թվականի օգոստոսի 25-ի N 770 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) արտադրողների և ներմուծողների մոտ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը (կցվում է)».
i
բ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» ենթակետով.
«թ) 2002 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`
- Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը.
- Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».
գ) որոշման 5-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտության դեպքում հաստատել ակցիզային դրոշմանիշերի նմուշները, այդ թվում` դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձանց և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջև կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերի նմուշները:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսված ակցիզային դրոշմանիշերը պատվիրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը: Այդ ակցիզային դրոշմանիշերի տպագրության, առաքման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության հետ պայմանագիր կնքած անձանց միջոցների հաշվին».
i
դ) որոշման 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը հաստատել «2000» թվագրված ակցիզային դրոշմանիշերի չօգտագործված և վնասված քանակությունների դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հոկտեմբերի 26-ի N 662 որոշմամբ
ԿԱՐԳ
ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ` «2000» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:
2. Արտադրողների և ներմուծողների մոտ 2002 թվականի մայիսի 1-ի դրությամբ առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրողները մինչև 2002 թվականի մայիսի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ արտադրողի մոտ գույքագրվում են առկա դրոշմավորված ապրանքները, և կազմվում է գույքագրման ակտ.
բ) Հայաստանի Հանրապետություն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2002 թվականի մայիսի 20-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո 2-օրյա ժամկետում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` դրոշմավորված ապրանքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:
Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, տարածքային հարկային տեսչությունում և մաքսատանը:
3. «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները և արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում (ձևը կցվում է) և «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք (ձևը կցվում է) ու մաքսային հայտարարագրի պատճենը (ներմուծված ապրանքների համար):
4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100, ոգելից խմիչքի արտադրանքի համար` 50, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:
Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:
5. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, տարածքային հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:
Նշված տեղեկանքին համապատասխան վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերը:
«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:
7. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:
Ձև
___
ՀՀ ____________________________________________________________________
(տարածքային հարկային տեսչության (տարածքային մաքսատան) անվանումը)
տարածքային հարկային տեսչության (տարածքային մաքսատան) պետին
Գրանցման N ____________
ԴԻՄՈՒՄ
վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման
_______________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)
_______________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
կազմակերպությունում «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդամենը _____ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի:
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա` «2000» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:
Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է _____________________ հաշվին` վճարային փաստաթղթով ____ ___________ 200 թ., ընդամենը _______________________________________ ___________________________ դրամ:
(տառերով)
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:
Կազմակերպության տնօրեն ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ ______________ 200 թ.
Ձև
___
ՀՀ ____________________________________________ տարածքային հարկային
(տարածքային հարկային տեսչության անվանումը)
տեսչություն
ՏԵՂԵԿԱՆՔ
2002 թվականի ___________ ____--ի դրությամբ առկա` «2000» թվագրված
նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի
մնացորդների մասին
(հիմք` գույքագրման ակտ N ___` կազմված ---- --------- 200 թ.) Գրանցման N _____________________, _____ _______________ 200 թ.
______________________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, հասցեն)
______________________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)
._________________________________________________________________________.
|NN |Ապրանքի անվանումը |ԱՏԳ ԱԱ-ի |Տարայի |2002 թ. _________ ___ -ի|
|ը/կ| |ծածկագիրը |տարողությունը |դրությամբ ապրանքային |
| | | | |մնացորդը (շիշ, տուփ) |
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
|___|__________________|__________|______________|________________________|
._________________________________________________________________________.
Կազմակերպության տնօրեն ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ ___________________ _________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ. _____ ______________ 200 թ.