040.0974.111001
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2001 թվականի N 974
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի «Աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 16-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 10-ը զբաղվածության հանրապետական ծառայություն է ներկայացնում հայտ:
Զբաղվածության հանրապետական ծառայությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հայտերը և մինչև տվյալ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում սահմանված կարգով ստորագրված և կնքված հայտ` 2 օրինակից».
բ) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը ըստ տարածքային կենտրոնների կազմում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ.»
գ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, գանձապետական համապատասխան հաշվում միջոցների առկայության դեպքում, վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է համապատասխան տարածքային կենտրոնների անվամբ` վերջիններիս սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին».
դ) կարգը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 21-րդ կետով.
i
«21. Աշխատանքի դիմաց նպաստի գումարները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան բաժանմունքներին են տրամադրվում այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված հաշիվներից` նշված նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան»: