Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

7 ապրիլի 2020 թվականի N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 01-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 01-ի «Ավտոբենզալցակայաններին և ավտոգազալիցքավորման ճնշակայաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7. 004-10 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 21-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) Հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7. 004-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը»,

i

3) Հրամանում «Հաստատել» բառից հետո «Ավտոբենզալցակայանների և ավտոգազալիցքավորման ճնշակայաններին» բառերը փոխարինել «Ավտոբենզալցակայաններին, ավտոգազալիցքավորման ճնշակայաններին և ավտոգազալիցքավորման կայաններին» բառերով:

2. Հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«ԱՎՏՈԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ, ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ N 2.1.7.004-10»,

i

2) 1-ին կետում «(այսուհետ` ԱԳԼՃԿ)» բառերից հետո լրացնել «, ավտոգազալիցքավորման կայանների (այսուհետ` ԱԳԼԿ)» բառերը,

i

3) 5-րդ կետում «նախատեսված է» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով, իսկ «լիցքավորման համար» բառերը` «լիցքավորում,» բառով,

4) 2-րդ գլուխը` լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1 ավտոգազալիցքավորման կայան` լիցքավորման կայան, որի տարածքում իրականացվում է մարդատար, բեռնատար, ինչպես նաև հատուկ մեքենաների` հեղուկ նավթային գազով աշխատելու հարմարեցված վառելիքային համակարգի գլանոթների լիցքավորում,»,

i

5) 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված «Քաղաքաշինություն. Հատակագծում և կառուցապատում քաղաքային և գյուղական բնակավայրերի» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի» բառերով,

6) 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«19. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանների կառուցվածքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 16-ի N 06-Ն հրամանով հաստատված «Հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:»,

7) 21-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«21. Ավտոբենզալցակայանների և ԱԳԼԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը` մինչև 4-ը ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 1 խցիկ (ընդհանուր օգտագործման), 5-7 լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց), 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 3 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց, 1 ընդհանուր օգտագործման), իսկ ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարանի նվազագույն խցիկների քանակը մինչև 7 ներառյալ լիցքավորման խողովակների դեպքում առնվազն 2 խցիկ (1 կանանց և 1 տղամարդկանց) է, 8 և ավել լիցքավորման խողովակների դեպքում` առնվազն 3 խցիկ (1 կանանց, 1 տղամարդկանց և 1 ընդհանուր օգտագործման):»,

8) 3-րդ գլուխը` լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին կետով.

i

«21.1 Ավտոբենզալցակայանների, ԱԳԼԿ-ների և ԱԳԼՃԿ-ների հասարակական զուգարաններում առնվազն մեկ խցիկ կահավորել բնակչության սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար:»,

9) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.04.02-84 * «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» և ՍՆԻՊ 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերով սահմանված պահանջներին:»,

10) 31-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«31. Բենզինի և վառելիքի այլ տեսակների հետ աշխատողների աշխատանքային գոտում վնասակար նյութերի քանակությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N2.2.5-004-10 կանոններով և նորմերով հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:»,

11) 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«32. Ավտոբենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների սանիտարակենցաղային սենքերի նախագծային լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի 82 հրամանով սահմանված ՍՆԻՊ 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր», Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի:»,

i

12) Սանիտարական կանոնների և նորմերի ողջ տեքստը «ԱԳԼՃԿ» հապավումից հետո լրացնել «, ԱԳԼԿ» հապավումով` իր համապատասխան հոլովաձևերով` բացառությամբ Հրամանի հավելվածի 10-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

Ա. Թորոսյան

 

 

pin
Առողջապահության նախարարություն
07.04.2020
N 12-Ն
Հրաման