Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2020 թվականի N 235-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշումը լրացնել նոր` «1.3.» կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«1.3. Հաստատել`

1) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը` տվյալ փորձաքննության ժամանակ»` համաձայն N 4 հավելվածի.

2) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը` 3-րդ տարվա դիտարկման պայմաններում»` համաձայն N 5 հավելվածի.

3) «Հիվանդությունների կամ ախտաբանական վիճակների ցանկը, որոնց դեպքում «հաշմանդամ երեխա» կարգավիճակը սահմանվում է 5 տարի ժամկետով»` համաձայն N 6 հավելվածի:».

i

2) որոշումը լրացնել նոր` NN 4, 5, 6 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 հավելվածների.

3) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 3-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ».

4) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Ախտաբանական վիճակներ, որոնց դեպքում 5-րդ տարվա դիտարկման պայմաններում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ».

i

5) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 30-րդ կետի առաջին պարբերության «երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը, իսկ երկրորդ պարբերության «իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, հինգ տարի ժամկետով» բառերը.

i

6) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետի «գ» ենթակետում «(առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների)» բառերը փոխարինել «(բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով 7 տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին` 8-րդ տարվա դիտարկման դեպքում, իսկ սույն որոշման NN 2 և 3 հավելվածների համաձայն, համապատասխանաբար, 3-րդ և 5-րդ տարվա դիտարկման դեպքում)» բառերով.

7) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 31-րդ կետը լրացնել նոր «ե» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ե) վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչված անձանց` նոր հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով հաշմանդամություն ունեցող անձ սահմանելու դեպքում, հաշմանդամությունն անժամկետ սահմանվում է սույն կետի պահանջներին համապատասխան».

i

8) որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32. «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ, մինչև 18 տարին լրանալը ժամկետով սահմանվում է` համաձայն 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 4, 5 հավելվածների»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 235-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 13-ի

N 780-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ` է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ

ԼՐԱՆԱԼԸ` ՏՎՅԱԼ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

1. Երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16):

2. Լյարդի ցիռոզ` հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74):

3. Բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0):

4. Նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0):

5. Պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:

6. Համակարգային կարմիր գայլախտ (M32.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:

7. Համակարգային սկլերոզ (M34.0)` տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:

8. Դերմատոմիոզիտ (M33.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ:

9. Բնածին բուլոզ էպիդերմոլիզ` ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):

10. Օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ` ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:

11. Ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:

12. Բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում` հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79):

13. Շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում` մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20):

14. Սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա` նոպաների բուժման ոեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40):

15. Մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1):

16. Բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ` Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:

17. ՁԻԱՀ` երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24):

18. Շաքարային դիաբետ` 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10):

19. Մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):

20. Բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3):

21. Վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն` բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն` 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ամպուտացիաներ. կոնքազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98)

22. Անկիլոզացնող սպոնդիլիտ` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45):

23. Չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)` արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00-C97):

24. Կոկորդի բացակայություն` վիրաբուժական հեռացումից հետո:

25. Վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա` ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն:

26. Բնածին վիրահատված հիդրոցեֆալիա` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03)»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 235-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 13-ի

N 780-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ է ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԻՆ

ԼՐԱՆԱԼԸ` 3-ՐԴ ՏԱՐՎԱ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

1. Գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33):

2. Նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում` գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով:

3. Սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45,I47-49):

4. Չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0):

5. Ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով»:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 5-ի

N 235-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2003 թվականի հունիսի 13-ի

N 780-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆՎՈՒՄ է 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ

 

1. Չարորակ նորագոյացություններ, այդ թվում` սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00-C97):

2. Վաղ մանկական աուտիզմ, աուտիզմի այլ արտահայտման ձևեր (F84.0-F84.1):

3. Սկոլիոզ` 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5):

4. Դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)` մարսողական ֆունկցիայի կայուն` արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36):

5. Երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն` խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով» (H90.5- H91.3):

6. Երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն` 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5-H91.3):

7. Մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1):

8. Ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66)»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.2020
N 235-Ն
Որոշում