Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈ ...

 

 

040.0937.130705

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2005 թվականի N 937-Ն

 

ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1549-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արխիվային գործի բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

(1-ին կետը փոփ. 08.08.2019 թիվ 1002-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետում`

ա) «դ», «ե», «ժզ» ենթակետերից հանել «, արխիվային» բառը.

բ) «թ» ենթակետից հանել «և արխիվներում» բառերը.

գ) «ժ» ենթակետից հանել «, արխիվներում» և «, արխիվային փաստաթղթերին ու արխիվային ֆոնդերին» բառերը.

դ) ուժը կորցրած ճանաչել «զ», «է» և «ը» ենթակետերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, արխիվային գործի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառում կառավարումն իրականացնող լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 6-ի N 229 ու 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1112 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1549-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «արխիվային գործի» բառերը.

բ) որոշման նախաբանից հանել «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ,» բառերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2005
N 937-Ն
Որոշում