050.0068.130301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2001 թվականի թիվ 68
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-66-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 100 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքում» (այսուհետև` կանոնագիրք) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1.1. ուժը կորցրած ճանաչել կանոնագրքի ներածությունը և հատուկ մասն ամբողջությամբ.
1.2. հանել կանոնագրքի 1.01 կանոնի «բ» կետի 1-ին նախադասությունը.
i
1.3. կանոնագրքի 1.03 կանոնի «ա» և «բ» կետերը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ կիրառում է պատժամիջոցներ, եթե առկա են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ, 64-րդ, 65-րդ հոդվածներով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված օրենսդրության խախտումները:
բ) Կենտրոնական բանկը կարող է սույն կանոնի «ա» կետով նախատեսված օրենսդրության խախտումների համար բանկերի կամ բանկերի ղեկավարների նկատմամբ կիրառել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով, 61-րդ հոդվածով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված պատժամիջոցները (տույժերը)».
i
1.4. կանոնագրքի 1.04 կանոնի «ա» կետում «սույն կանոնագրքի հատուկ մասում նախատեսված խախտումները» արտահայտությունը փոխարինել «սույն կանոնագրքի 1.03 կանոնի «ա» կետով նախատեսված խախտումները» արտահայտությամբ.
i
1.5. կանոնագրքի 2.02 կանոնի «դ» կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Կենտրոնական բանկը տուգանքը գանձելու մասին հայցադիմում է ներկայացնում դատարան, եթե բանկը կամ բանկի ղեկավարը համաձայն չեն տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ».
1.6. կանոնագրքի 2.04 կանոնի «ա» կետից հանել «և (կամ) սույն կանոնագրքով» բառերը.
1.7. կանոնագրքի 2.07 կանոնի «ա» կետից հանել «սույն կանոնագրքի հատուկ մասում սահմանված դեպքերում» արտահայտությունը և 2-րդ նախադասությունը.
1.8. կանոնագրքի 2.07 կանոնի «զ» կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) Եթե բանկը կատարել է սույն կանոնով նախատեսված պայմանագրի պայմանները, ապա նրա նկատմամբ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է պատժամիջոց չկիրառվել».
i
1.9. կանոնագրքի 3.02 կանոնի «ա» կետի 2-րդ պարբերությունում և «բ» կետում «հրամանի» բառից հետո ավելացնել «կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման» բառերը.
i
1.10. կանոնագրքի 3.03 կանոնի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենտրոնական բանկի և բանկի միջև սույն կանոնագրքի 2.07 կանոնով նախատեսված պայմանագրի չկնքման դեպքում հանձնաժողովի հանձնարարությամբ եռօրյա ժամկետում պատրաստվում է համապատասխան պատժամիջոց նշանակելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի կամ խորհրդի որոշման նախագիծ».
i
1.11. կանոնագրքի 3.08 կանոնի «բ» կետում «սույն կանոնագրքի ընդհանուր մասում» բառերը փոխարինել «սույն կանոնագրքով» բառերով.
1.12. կանոնագրքի 3.09 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոն 3.09. Նախնական խնամակալության և խնամակալության գործընթացում գտնվող բանկերի նկատմամբ պատժամիջոցների և տույժերի կիրառումը
Նախնական խնամակալության և խնամակալության գործընթացում գտնվող բանկերի նկատմամբ տուգանքների և տույժերի ձևով պատժամիջոցներ չեն կիրառվում».
1.13. կանոնագրքի 3.10 կանոնի «սույն կանոնագրքի հատուկ մասում» բառերը փոխարինել «սույն կանոնագրքով» բառերով.
i
1.14. կանոնագրքի 4.04 կանոնում ավելացնել նոր առաջին պարբերություն` հետևյալ բովանդակությամբ. «Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պահուստավորված միջոցների պահուստավորման ենթակա հաշվարկային միջինից փոքր լինելու դեպքում բանկից գանձվում է տույժ` հաշվետու ժամանակաշրջանում միջին հաշվով պակաս պահուստավորված գումարի մեկ տոկոսի չափով` յուրաքանչյուր պակաս պահուստավորված օրվա համար»:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 100 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» հատուկ մասով նախատեսված և սահմանված կարգով արձանագրված խախտումների համար բանկերի և բանկերի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 100 որոշմամբ հաստատված «Բանկային իրավախախտումների կանոնագրքի» հատուկ մասի:
i
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին և իրավաբանական վարչությանը` մինչև 2001 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ընթացակարգը կանոնակարգող կարգի նախագիծ` այն նախապես քննարկելով Հայաստանի բանկերի միության հետ:
(3-րդ կետն ուժը կորցրել 02.05.01 թիվ 123 որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: