(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1995թ. թիվ 165
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 75 դրամ, ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը.
բ) պետության կողմից կարգավորվող` բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների անվանացանկը, սակագները և սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի:
/2 կետն ուժը կորցրել է 12.01.96 թիվ 6 որոշում/
i
3. Սահմանել, որ`
ա) յուրաքանչյուր 1 տոննա հացի իրացումից առաջացած հասույթից 47000 դրամը մուծվում է հանրապետական բյուջե, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ֆինանսների նախարարության կողմից սահմանվող կարգի.
բ) հաց թխող ձեռնարկությունների կողմից հացի արտադրությունից գոյացած փաստացի շահույթից` 10 տոկոս շահութաբերության մակարդակը գերազանցող գումարները մուծվում են հանրապետական բյուջե, իսկ փաստացի կրած վնասի փոխհատուցումը կատարվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ու պարենի և մթերումների նախարարության կողմից սահմանված կարգի.
գ) հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու մինչև սպառողը փոխադրումը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության, պարենի և մթերումների նախարարության, Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի ապրիլի 1-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և բոլոր սպառող ձեռնարկություններն ապահովել նշված գնացուցակով:
i
5. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճարի, ներհանրապետական հեռախոսային կապի, հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ երկրներ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) հեռագրային կապի և փոստային կապի սակագներ:
i
6. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, 1995 թվականի ապրիլի 1-ից սահմանել իրենց ձեռնարկությունների կողմից մատուցվող կոյուղու ծառայությունների սակագներ:
/6 կետն ուժը կորցրել է մասնակիորեն 09.07.97 թիվ 256 որոշում/
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման բարելավման միջոցառումների մասին» թիվ 163 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Թույլատրել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար սահմանել խմելու ջրի մատակարարման միասնական միջինացված սակագներ:
Սակագները սահմանելիս, բնակչությանը խմելու ջրի մատակարարումից առաջացած վնասները ծածկելուց հետո, շահութաբերության մակարդակն ընդունել մինչև 15 տոկոս»:
/7 կետն ուժը կորցրել է մասնակիորեն 09.07.97 թիվ 256 որոշում/
8. Իրավունք վերապահել պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, 1995 թվականի հունիսի 1-ից իրենց համակարգերի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար սահմանել բնակելի շենքերի ջեռուցման, տաք ջրամատակարարման, բնակվարձի և կենցաղային աղբի տեղափոխման սակագներ:
9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» թիվ 468 որոշման 1-ին կետի «գ» և «դ» ենթակետերը, 1994 թվականի նոյեմբերի 30-ի «Բնակչությանն իրացվող մանրածախ գնի փոփոխման մասին» թիվ 553 որոշումը:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1995թ.
մարտի 31-ի թիվ 165 որոշման
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
--------------------------------------------------------------------------
Անվանացանկը Սահմանային գործակիցները` Սահմանային
գործող սակագների շահութաբերության
նկատմամբ չափը` տոկոսներով
---------------------------------------------------------------------------
Բնակչությանն առանց փոփոխության
իրացվող կերակրի աղ
Բնակվարձ, առանց փոփոխության
ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձը *
Ուսանողական հանրակացարաններում բնակվելու համար
վարձը առանց փոփոխության
Ջրախողովակից օգտվելու ծառայություն
այդ թվում`
Հանրապետություն
(բացի քաղ. Երևանից) 5,5
քաղ. Երևան 9,3
Բնակելի շենքերի առանց փոփոխության
ջեռուցում
Տաք ջրամատակարարում առանց փոփոխության
Կենցաղային աղբի առանց փոփոխության
տեղափոխում
Բնական գազ առանց փոփոխության
-----------
*) Սեփականաշնորհված բնակարանների տերերը բնակարանային վարձ չեն մուծում: