Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆ ...

 

 

040.0219.200301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2001 թվականի N 219

 

i

ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՆՎԱԾՔԱՅԻՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի «Պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների մասին» N 613 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել`

ա) 1990-1991 թվականներին որպես օգնություն ստացված գերմանական «Տեքսիմա» ֆիրմայի ժապավենային չորս չկոմպլեկտավորված մեքենաները` դրանք հանձնելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` ստեղծել հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկամսյա ժամկետում ավարտել հանձնման-ընդունման աշխատանքները.

բ) N 1 հանրակացարանի գույքը (քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 22) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին` կնքելով համապատասխան պայմանագիր:

2.1. Սահմանել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 307898 հազ. դրամ, որը համապատասխանում է 307898 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.2. Մասնավորեցման ենթակա Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը կազմում է 246318 հազ. դրամ, որը համապատասխանում է 246318 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետև` գնորդ):

2.4. Սահմանել մասնավորեցման ենթակա Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գինը` 41 մլն դրամ:

2.5. Մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գումարը գնորդի կողմից ամբողջովին վճարվում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում:

2.6. Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 193126 հազ. դրամ:

i

2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիր.

բ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

2001 թվականի ընթացքում պետք է ապահովվի 545 մլն դրամի ներդրումների կատարումը.

մասնագետների պատրաստման և աշխատանքով ապահովման նպատակով 2007 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել 5 մլն դրամ:

(2.7-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 379-Ն որոշում)

2.8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել Գյումրիի «Մանվածքային ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության ջրօգտագործման, ջրահեռացման, արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագիր:

2.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2001
N 219
Որոշում