(ուժը կորցրել է 20.10.2022 թիվ 1621-Ն որոշում)
i
040.0174.090301
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 մարտի 2001 թվականի N 174
i
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մարտի 9-ի N 174 որոշմամբ
ԿԱՐԳ
i
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մաքսային վիճակագրության վարման համար անհրաժեշտ տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը:
i
2. Մաքսային վիճակագրության նպատակների համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխան մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվող` վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
(2-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
3. Հավաքված տվյալներն ամփոփվում են մաքսատներում: Ամփոփված տվյալների հիման վրա մաքսատները վերադաս մաքսային մարմին ներկայացնում են`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի վերաբերյալ տեղեկատվություն` ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչների տեսքով, ոչ ուշ, քան 15 օրը մեկ անգամ (համակարգչային ցանցի առկայության դեպքում` ամեն օր).
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մաքսատան կողմից մաքսային ձևակերպում ստացած միջազգային փոստային առաքումների և մաքսատան կողմից գանձված մաքսային վճարների մասին տեղեկություններ` մինչև հաջորդ ամսվա տասը:
(3-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
4. Սույն կարգի 3-րդ կետի համաձայն ստացված տվյալները երկօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմնում ենթարկվում են համապատասխան համակարգչային մշակման:
5. Մշակված տվյալների հիման վրա վարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը` ամսական հաշվետվական ձևերի, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի տեսքով:
6. Սույն կարգով մշակված վիճակագրական փաստաթղթերը և տեղեկությունները այլ պետական մարմինների տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
i
7. Մաքսային կետերը և մաքսատները մաքսային վիճակագրության վարման նպատակով տեղեկությունները ներկայացնում են վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված հատուկ ձևերով:
(7-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
8. Վերադաս մաքսային մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը հրատարակում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տարեկան տեղեկագիր` դրանում ներառելով մաքսային վիճակագրության վարման համառոտ մեթոդաբանությունը:
(8-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
9. Սույն կարգի 5-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ամսական հաշվետվական ձևերը, եռամսյա ժողովածուների և տարեկան տեղեկագրերի ձևերը (տեսքը) սահմանում է վերադաս մաքսային մարմնին:
(9-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
10. Վերադաս մաքսային մարմինը հրատարակված տարեկան վիճակագրական տեղեկագրերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին, իսկ Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանություններին և հյուպատոսական ներկայացուցչություններին ու Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին` ըստ նրանց կողմից ներկայացված պահանջի:
(10-րդ կետը փոփ. 25.08.1 թիվ 770 որոշում)
(կարգը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)