Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵ ...

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2017 թ.
պետական գրանցման թիվ 05017481

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2017 թվականի թիվ 262-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կանոնակարգի 225-րդ կետից «1 միլիոն դրամ`» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ կամ» բառերը,

2) Կանոնակարգի 245-րդ կետից հանել «ֆիզիկական» բառը,

i

3) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է),

4) Կանոնակարգի Հավելված 32-ում.

i

ա. «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր հանդիսացող) ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերով,

բ. «ֆիզիկական անձի համար`» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ համար`» բառերով,

i

5) Կանոնակարգի Հավելված 37-ի վերնագրում «ֆիզիկական անձանց թեկնածուների» բառերը փոխարինել «անձանց» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալների նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ֆիզիկական անձ ապահովագրական գործակալների վրա:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի նոյեմբերի 24-ի

թիվ 262-Ն որոշմամբ

 

«Հավելված 12

«Ապահովագրության ոլորտում

լիցենզավորման, գրանցման,

համաձայնության, թույլտվության

տրամադրման, մասնագիտական

համապատասխանության ստուգման

և որակավորման կարգը»

կանոնակարգ 3/01-ի

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ամրակցեք այստեղ անհատ ձեռնարկատեր գործակալի լուսանկարը:
€ Այս վանդակում նշում է կատարվում, եթե ներկայացվում են միայն փոփոխությունները:
1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում անձին հաշվառելու համար միջնորդագիր ներկայացնող ապահովագրական ընկերության անվանումը
2. Ապահովագրական գործակալի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անուն, հայրանուն, ազգանունը
Իրավաբանական անձ գործակալի համար`
Անվանումը`
Կազմակերպաիրավական ձևը`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
անուն, ազգանուն, հայրանուն
3. Ապահովագրական գործակալի վերաբերյալ տվյալներ
3.1 Իրավաբանական անձ գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը`
Պետական գրանցման համարը`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
Հարկ Վճարողի Հաշվառման Համարը`
Հանրային ծառայությունների համարանիշը` կամ Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը`
3.2 Իրավաբանական անձ գործակալի համար`
Գործունեության տեսակը` __________________________
Այլ գործունեությամբ չի զբաղվում
Գործունեության իրականացման վայրը`
Հեռախոսահամար`
Անհատ ձեռնարկատեր գործակալի համար`
Գործունեության տեսակը` _________________________
Այլ գործունեությամբ չի զբաղվում
Հաշվառման վայր`
Գործունեության իրականացման վայրը`
Հեռախոսահամար`
3.3 Իրավաբանական անձ գործակալի ղեկավար անձանց ցանկը
3.4 Իրավաբանական անձի ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձ աշխատակիցների ցանկը
3.5 Իրավաբանական անձ գործակալի մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների ցանկը:
Սույն կետը լրացվում է, եթե իրավաբանական անձ գործակալը մտադիր է իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների միջոցով: Վերջիններիս բացակայության դեպքում կատարվում է «չունի մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ» նշումը:
4. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը (որի հետ աշխատելու է գործակալը) ստանձնել է ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը:
Ոչ,
Այո, նշել պատասխանատվության չափը:
5. Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք տիրապետում են սույն կանոնակարգի Հավելված 37-ով սահմանված թեմաներին` ըստ սահմանված խորության:
Ոչ,
Այո:
5.1 Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը հավաստում է, որ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության գծով ապահովագրական գործակալի գործառույթներ իրականացնող անձինք ունեն Ավտոապահովագրության միասնական պատուհան համակարգով աշխատելու հմտություն:
Ոչ,
Այո:
6. Արդյո՞ք առկա է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը:
Ոչ,
Այո:
7. Կից ներկայացնում ենք ապահովագրական գործակալի հետ կնքած պայմանագրի պատճենը (..էջ):
Ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գործակալի մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու պատասխանատվությունը չստանձնելու դեպքում`  կից ներկայացնում ենք մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար գործակալի կնքած պատասխանատվության ապահովագրության պայմանագրի պատճենը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
24.11.2017
N 262-Ն
Որոշում