040.1327.201115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» ենթակետում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 5.2-րդ, 5.3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 18.1-ին և 20-րդ կետերում «վկայագիր» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վկայագիր (եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանում «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան» բառերը փոխարինել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան» բառերով.
3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հայերեն և ռուսերեն տարբերակները` համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածում`
i
ա. 2-րդ կետը «(այսուհետ` հայտատու)» բառերից հետո լրացնել «առձեռն կամ փոստով» բառերով,
i
բ. 4-րդ կետի «ա» ենթակետում «վկայականի պատճենը» բառերը փոխարինել «համարը» բառով,
գ. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) արտահանման համար հայտագրված մշակութային արժեքի փորձագիտական եզրակացության պատճենը` բնօրինակի ներկայացմամբ, որը, գործընթացն ավարտելուց հետո, վերադարձվում է հայտատուին.»,
i
դ. 5.3-րդ կետում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա» բառերով, ինչպես նաև կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայտատուի ցանկության դեպքում եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:»,
i
ե. 11-րդ կետը «անդորրագիրը» բառից հետո լրացնել «, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը» բառերով.
i
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների արտահանումը կարգավորելու մասին» N 245-Ն որոշումը:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի համար տրամադրված վկայագրերը գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի նոյեմբերի 12-ի
N 1327-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 23-ի
N 981-Ն որոշման
(հայերեն)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
(թույլատրող փաստաթուղթ)
N /20 /____ _______
___________________________________________________________________
(եզրակացությունը տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ
պետության թույլատրող լիազոր մարմնի անվանումը)
Տրվում է____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական
անձի դեպքում` ա. ա. հ.)
_____________________________________________________________________
Տեղափոխման ձևը_______________________________________________________
| (տեղափոխման ձևը)
________________________________. ._______________________
(ապրանքի միասնական ցանկի բաժինը) |(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)
._________________________________________.
|Ապրանքի անվանումը |Քանակը|Չափի միավորը |
|____________________|______|_____________|
| | | |
._________________________________________.
Ստացողը/ուղարկողը ________________________________________________
(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)
_____________________________________________________________________
Նշանակող/ուղարկող երկիրը ____________________________________________
Արտահանման նպատակը __________________________________________________
Ժամանակավոր արտահանման ժամանակը______________________________________
Հիմքը _______________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Լրացուցիչ տեղեկատվություն____________________________________________
_____________________________________________________________________
Տարանցիկ երկիրը______________________________________________________
(տարանցիկ տարածքը)
Ստորագրությունը __________ Տարեթիվը _________
Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________ ________________________
(ա. ա. հ.)
Կ.Տ. ________________________
(պաշտոնը)
(ռուսերեն)
______________________________________
ԻՐՏԵԿ - ռուսերեն տարբերակը չի բերվում