Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1501 ...

 

 

040.0861.040815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2015 թվականի N 861-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1501-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատելու մասին» N 1501-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդում բողոքների քննարկման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 18-րդ կետում`

i

ա. 7-րդ ենթակետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան` բողոքը ներկայացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում:».

i

2) 26-րդ կետը «հիմնավոր փաստարկներ» բառերից հետո լրացնել «կամ նշված որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար նոր երևան եկած հանգամանքներ» բառերով.

i

3) 31-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

4) 32-րդ կետում`

i

ա. «խորհրդի քարտուղարը դրա մասին» բառերից հետո կետը լրացնել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. «1-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «խորհրդի քարտուղարի կողմից զեկուցվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

5) 33-րդ կետում`

i

ա. «31» թիվը փոխարինել «32» թվով,

բ. «եռօրյա ժամկետում» բառերը» հանել.

i

6) 35-րդ և 36-րդ կետերում «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հետո վեց աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

7) 37-րդ կետից հանել «դրա ստացման օրվանից մեկամսյա ժամկետում» բառերը.

i

8) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«42. Սույն կարգի 2-րդ կետի 1-14 ենթակետերին համապատասխան` բողոքները և 3-րդ կետին համապատասխան` դիմումները քննարկվում են ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:».

9) ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետը.

i

10) 44-րդ կետում «42-43-րդ կետերով սահմանված համապատասխան ժամկետների սահմաններում» բառերը փոխարինել «42-րդ կետով սահմանված ժամկետում» բառերով.

11) 46-րդ կետում`

i

ա. «42-43-րդ կետերով սահմանված ժամկետները կարող են» բառերը փոխարինել «42-րդ կետով սահմանված ժամկետը կարող է» բառերով,

բ. «ապահովելու նպատակով» բառերից հետո կետը լրացնել «, բայց ոչ ավելի, քան վեց ամսով` սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից» բառերով.

12) 55-րդ և 56-րդ կետերում «51» թիվը փոխարինել «50» թվով.

i

13) 57-րդ կետում «մեկ ամիս» բառերը փոխարինել «15 աշխատանքային օր» բառերով.

i

14) 71-81-րդ կետերում «հետևյալ որոշումները» բառերը փոխարինել «հետևյալ որոշումներից մեկը» բառերով.

15) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 80.1-ին կետով.

i

«80.1. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան` բողոքի քննարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, որոշումը չեղյալ ճանաչելու և նոր որոշում ընդունելու մասին.

2) բողոքը մերժելու և համապատասխան որոշումն ուժի մեջ թողնելու մասին:».

i

16) 85-րդ կետից հանել «ոչ ուշ, քան որոշումն ստորագրելուց հետո 5-օրյա ժամկետում» բառերը.

17) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 85.1-ին կետով.

i

«85.1. Խորհուրդը որոշումն ընդունելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է բողոքարկողին (դիմողին)` փոստով: Սույն կարգով նախատեսված այլ ծանուցումներն ուղարկվում են, այդ թվում` հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունների կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում` փոստով ծանուցման միջոցով: Բողոքարկողը (դիմողը) կարող է նշված ժամկետում որոշումը կամ ծանուցումն ստանալ նաև առձեռն:».

18) 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«87. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման պատճենը սույն կարգի 85-րդ կետում նշված անձանցից վերջինին կամ այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) առաքման կամ առձեռն հանձնման օրվան հաջորդող օրվանից` բացառությամբ «Ապրանքային նշանների մասին» և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի: Բողոքարկման խորհրդի որոշումը յոթ աշխատանքային օրվա ընթացքում փոստով ուղարկվում է բողոքարկողին կամ հանձնվում է առձեռն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2015
N 861-Ն
Որոշում