103.1025.141113
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 11 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10313434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 հոկտեմբերի 2013 թվականի N 1025-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման հավելված 2-ի ձև N 4-ով և Հայաստանի Հանրապետության մարզերի շահառուների համար սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության առավել հասանելիության ապահովման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանի հավելվածի.
i
1) 3-րդ կետը «Հաշվառվել» բառից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել» բառերով,
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել «դ.» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«դ. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունեն մասնաճյուղեր կամ գործակալներ` համապատասխան գրասենյակներով, եթե գրանցված են և գտնվում են Երևան քաղաքում:»,
3) 4-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«4) Իրենց մասնաճյուղերի կամ գործակալների վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկատվությունը` մասնաճյուղի կամ գործակալի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե:»,
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`
1) Սպառողի հետ կնքելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,
2) Ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:»,
i
5) 10-րդ կետի 1-ին ենթակետը «եռամսյակային տեղեկատվություն» բառերից հետո լրացնել «(նաև` էլեկտրոնային կրիչով)» բառերով,
6) 10-րդ կետի 2-րդ ենթակետը «պայմանագրերի պատճեններ» բառերից հետո լրացնել «և սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված այլ տեղեկատվություն» բառերով,
7) 12-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2) գրասենյակների (այդ թվում նաև մասնաճյուղերի և գործակալների գրասենյակների) նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները,»,
8) 12-րդ կետը լրացնել 8-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«8) մասնաճյուղեր ունենալու դեպքում` մասնաճյուղերի կանոնադրությունների պատճենները, գործակալներ ունենալու դեպքում` գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները:»,
i
9) 18-րդ կետի 2-րդ ենթակետը «սույն հավելվածի» բառերից հետո լրացնել «3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության,» բառերով,
10) Հրամանի հավելվածի Ձև 1-ը շարադրել համաձայն հավելված 1-ի,
i
11) Հրամանի հավելվածի Ձև 2-ը շարադրել համաձայն հավելված 2-ի:
2. Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը հաշվառված, Երևան քաղաքում գրանցված և գտնվող զբոսաշրջային օպերատորները Հրամանի հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի դ. պարբերության և 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովում են և մասնաճյուղերի կանոնադրությունների կամ գործակալների հետ կնքված գործակալության պայմանագրերի պատճենները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում մինչև 2014 թվականի փետրվարի 1-ը:
Հավելված 1
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. հոկտեմբերի 21-ի
N 1025-Ն հրամանի
Ձև 1
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
| Զբոսաշրջային օպերատորի անվանումը |
|_____________________________________________________________________|
|Հ/հ|Սպառո- |Պայմանա- |Սպառո-|Պայմա- |Փաթե- |Փաթե- |Փա-|Փաթե- |Փաթեթի|
| |ղի հետ |գիրը |ղի |նագրով |թում |թում |թե-|թում |իրաց- |
| |կնքված |մասնա- |բնա- |զբոսա- |ներառ-|ներառ-|թի |ներառ-|ման |
| |պայմա- |ճյուղերի |կու- |շրջային |ված |ված |գի-|ված |պայմա-|
| |նագրի |կամ |թյան |փաթեթ- |հյու- |գիշե- |նը |հյու- |նագրի |
| |ամսա- |գործա- |վայրը |ներից |րանո- |րակա- | |րանո- |կնքման|
| |թիվը և |կալների |(մարզ,|օգտված |ցային |ցերի | |ցային |պահին |
| |համարը |միջոցով |քաղաք)|սպառող- |տնտե- |քանակը| |ծառա- |ՀՏՕ-ի |
| | |կնքելու | |ների |սու- |կամ | |յու- |կողմից|
| | |դեպքում | |(ներառ- |թյան |առանց | |թյուն-|հայտա-|
| | |մասնա- | |յալ |օբյեկտ|գիշե- | |ների |րարված|
| | |ճյուղերի | |անմիջա- |ների |րակացի| |գինը |հյու- |
| | |կամ | |կան |(ՀՏՕ) |փաթեթի| |(1 |րանո- |
| | |գործա- | |ընտանիքի|անվա- |դեպ- | |գիշե- |ցային |
| | |կալների | |անդամ- |նում- |քում | |րակացի|ծառա- |
| | |տվյալները| |ների) |ները |փաթեթի| |հաշվար|յու- |
| | |(անվա- | |քանակը |և |տևո- | |կով) |թյան |
| | |նում, | | |գտնվե-|ղու- | | |գործող|
| | |անհատ | | |լու |թյունը| | |մանրա-|
| | |ձեռնար- | | |վայ- |և | | |ծախ |
| | |կատեր | | |րերը |երթու-| | |գինը |
| | |գործակալի| | |(մարզ/|ղին | | |(1 |
| | |անուն, | | |քաղաք/| | | |գիշե- |
| | |ազգանուն,| | |գյուղ)| | | |րակացի|
| | |գտնվելու | | | | | | |հաշվար|
| | |վայր) | | | | | | |կով) |
|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|
| | | | | | | | | | |
|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|
| | | | | | | | | | |
|___|_______|_________|______|________|______|______|___|______|______|
| | | | |Ընդամենը| | | | | |
._____________________________________________________________________.
Հավելված 2
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2013 թ. հոկտեմբերի 21-ի
N 1025-Ն հրամանի
Ձև 2
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱՑՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
| Զբոսաշրջային օպերատորի անվանումը |
|_____________________________________________________________________|
|Հ/հ|Սպառո- |Պայմանագիրը|Սպառո-|Պայմա- |Հյու- |Գիշե- |Հյու- |Հյուրա- |
| |ղի հետ |մասնաճյու- |ղի |նագրով |րանո- |րակա- |րանո- |նոցային |
| |կնքված |ղերի կամ |բնա- |հյուրա- |ցային |ցերի |ցային |ծառայու-|
| |պայմա- |գործակալ- |կու- |նոցային |տնտե- |քանակը|ծառա- |թյան |
| |նագրի |ների |թյան |ծառայու-|սու- | |յու- |իրացման |
| |ամսա- |միջոցով |վայրը |թյուն- |թյան | |թյուն-|պայմա- |
| |թիվը և |կնքելու |(մարզ,|ներից |օբյեկտ| |ների |նագրի |
| |համարը |դեպքում |քաղաք)|օգտված |ների | |գինը |կնքման |
| | |մասնաճյու- | |սպառող- |(ՀՏՕ) | |(1 |պահին |
| | |ղերի կամ | |ների |անվա- | |գիշե- |ՀՏՕ-ի |
| | |գործակալ- | |(ներառ- |նում- | |րակացի|կողմից |
| | |ների | |յալ |ները | |հաշվար|հայտա- |
| | |տվյալները | |անմիջա- |և | |կով) |րարված |
| | |(անվանում, | |կան |գտնվե-| | |հյուրա- |
| | |անհատ | |ընտանիքի|լու | | |նոցային |
| | |ձեռնարկատեր| |անդամ- |վայ- | | |ծառայու-|
| | |գործակալի | |ների) |րերը | | |թյան |
| | |անուն, | |քանակը |(մարզ/| | |գործող |
| | |ազգանուն, | | |քաղաք/| | |մանրածախ|
| | |գտնվելու | | |գյուղ)| | |գինը (1 |
| | |վայր) | | | | | |գիշերա- |
| | | | | | | | |կացի |
| | | | | | | | |հաշվար- |
| | | | | | | | |կով) |
|___|_______|___________|______|________|______|______|______|________|
| | | | | | | | | |
|___|_______|___________|______|________|______|______|______|________|
| | | | | | | | | |
|___|_______|___________|______|________|______|______|______|________|
| | | | |Ընդամենը| | | | |
._____________________________________________________________________.