040.0941.090913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2013 թվականի N 941-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 166-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի ծրագրի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Ծրագիրը կիրականացվի հետևյալ սկզբունքներով`
1) ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ սահմանված և Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած մեկնարկային փուլի արտահանելի հատվածի հիմնական ոլորտների ռազմավարության գործողությունների ծրագրերով սահմանված միջոցառումները: Այն ոլորտներին, որոնց ռազմավարության գործողությունների ծրագրերը դեռևս հավանության չեն արժանացել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից, պետական աջակցությունը ցուցաբերվում է ցուցահանդեսների մասնակցության և վարկերի տոկոսագումարների մասնակի սուբսիդավորման միջոցառումների շրջանակներում.
2) պետական և դոնոր կազմակերպությունների աջակցությունն իրագործվելու է ռազմավարության շրջանակում նախանշված գործիքակազմի միջոցով և սկզբունքներով: Ոլորտային ռազմավարությունները հիմք են հանդիսանալու մասնավոր հատվածին ուղղված պետական և դոնոր կազմակերպությունների նախաձեռնությունների համակարգման ու ջանքերի ուղղորդման և փոխլրացման համար: Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման նպատակով ռազմավարությամբ նշված ոլորտային ռազմավարությունների իրականացման համար համապատասխան հուշագրեր են կնքվում Հայաստանի Հանրապետության կառավարության և շահագրգիռ կողմերի միջև:»,
i
բ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «ազատ տնտեսական գոտում» բառերից հետո լրացնել «, սփյուռքահայերի տեղեկատվական բազայի ստեղծում» բառերով, «նախատեսվում է արտերկրում» բառերից հետո` «և (կամ) Հայաստանում» բառերով և «ներառում է շնորհանդեսների» բառերից հետո` «և (կամ) ֆորումների» բառերով,
գ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «գ», «դ», և «ե» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. «Շուկայական տեղեկատվության ապահովում, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացում, հայկական ապրանքների ներկայացում»` ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արտերկրում հայկական արտադրանքի գովազդում, այդ թվում` հովանոցային բրենդի ներքո, ինչպես նաև` համտեսների կազմակերպում: Կազմակերպչական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է համապատասխան դահլիճների ու սարքավորումների վարձակալում, տպագիր նյութերի պատրաստում և այլ ծախսեր: Ենթածրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 3 յուրաքանչյուր նպատակային երկրում պետական կառույցներից մինչև 4 ներկայացուցիչների մասնակցության ապահովում,
դ. «Միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է արդյունաբերական ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի, արտերկրում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման համար կատարված ծախսերի շրջանակներում պետական աջակցության ցուցաբերում,
ե. «Միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մինչև 5 թիրախային երկրներում ցուցահանդեսի մասնակցությանն աջակցություն: Այն ենթադրում է տաղավարի և տարածքի վարձակալության, կահավորման և ցուցահանդեսների մասնակցության հետ կապված այլ ծախսեր: Նախատեսվում է նաև նշված ցուցահանդեսների կազմակերպման նպատակով յուրաքանչյուր ցուցահանդեսին պետական կառույցներից 2 ներկայացուցիչների մասնակցության ապահովումը,»,
դ. 9-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. «ՈՒսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում» ենթածրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որպես գերակա ընտրված արդյունաբերական ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես, նորագույն տեխնոլոգիաների և նեղ մասնագիտացված ուղղություններով ուսուցման իրականացման ապահովում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետների` պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` արտասահմանից: Ընդ որում, դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի ուսումնասիրությունների հիման վրա: Տվյալ միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, որակի համակարգի ներդրման, ֆինանսական հոսքերի կառավարման, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման վերաբերյալ դասընթացների իրականացում,».
i
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 941-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 14-ի
N 166-Ն որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառումը |Կատարողը |Կատարման |Կատարման արդյունքները |
|ը/կ| | |ժամկետը | |
|___|_________________|______________|_________|______________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_________________|______________|_________|______________________|
|1. |ՀՀ արտահանմանն | |2013 թ. |երկարաժամկետ |
| |ուղղված | |ընթացքում|հեռանկարում տնտեսական |
| |արդյունաբերական | | |աճի նոր շարժիչ |
| |քաղաքականության | | |ոլորտների ձևավորում` |
| |ռազմավարությամբ | | |կազմակերպությունների, |
| |նախատեսված | | |արտահանման պոտենցիալ |
| |միջոցառումներ | | |ունեցող ոլորտների և |
| | | | |բիզնես միջավայրի |
| | | | |անընդհատ արդիականացման|
| | | | |և միջազգային |
| | | | |մրցունակության |
| | | | |բարձրացմանն ուղղված |
| | | | |նախաձեռնությունների |
| | | | |իրականացման միջոցով |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.1. Հանրաճանաչ |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Արտերկրում և (կամ) |
| |միջազգային |նախարարություն|ընթացքում|Հայաստանում |
| |արդյունաբերական | | |նպատակաուղղված |
| |ոլորտի կազմակեր- |Արդյունա- | |առաքելությունների, |
| |պությունների |բերության | |ներդրումային |
| |ներգրավման և |զարգացման | |ֆորումների և այլ |
| |մուտքի ապահովման |հիմնադրամ | |միջոցառումների միջոցով|
| |միջոցառումների |(համաձայնու- | |ընտրված անդրազգային |
| |իրականացում, այդ |թյամբ) | |ընկերությունների |
| |թվում` ազատ | | |կողմից ազատ տնտեսական |
| |տնտեսական գոտում,|«Հայրենիք- | |գոտու |
| |սփյուռքահայերի |սփյուռք | |հնարավորությունների` |
| |տեղեկատվական |կենտրոն» ՊՈԱԿ | |մինչև 3 |
| |բազայի ստեղծում |(համաձայ- | |շնորհանդեսների և |
| | |նությամբ) | |(կամ) ֆորումների |
| | |«Զարգացման | |կազմակերպում` |
| | |հայկական | |ներգրավելով նաև |
| | |գործակալու- | |պոտենցիալ սփյուռքահայ |
| | |թյուն» փակ | |ներդրողների, ինչպես |
| | |բաժնետիրական | |նաև մինչև 20 |
| | |ընկերություն | |անդրազգային |
| | |(համաձայնու- | |կորպորացիաների |
| | |թյամբ) | |ներկայացուցիչների |
| | | | |այցելություն |
| | | | |(ժամանում) Հայաստան, |
| | | | |որոնց կներկայացվեն |
| | | | |ազատ տնտեսական գոտու |
| | | | |հնարավորությունները, |
| | | | |որի արդյունքում |
| | | | |ակնկալվում են իրական |
| | | | |համագործակցության |
| | | | |արդյունքներ: |
| | | | |Արդյունաբերության |
| | | | |զարգացման հիմնադրամի |
| | | | |կողմից դրամաշնորհի |
| | | | |հատկացման պայմանագրերի|
| | | | |կնքում |
| | | | |«Հայրենիք-սփյուռք |
| | | | |կենտրոն» ՊՈԱԿ-ի և |
| | | | |«Զարգացման հայկական |
| | | | |գործակալություն» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | | | |ընկերության հետ |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.2. Արտադրական |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Արդյունաբերության |
| |գործունեության |նախարարություն|ընթացքում|ոլորտի շուրջ 10 |
| |վարկավորման | | |կազմակերպություններին |
| |սուբսիդավորում |Արդյունաբերու-| |«ՓՄՁ ներդրումներ» |
| | |թյան զարգացման| |ունիվերսալ վարկային |
| | |հիմնադրամ | |կազմակերպություն» փակ |
| | |(համաձայնու- | |բաժնետիրական |
| | |թյամբ) | |ընկերության կողմից |
| | | | |տրամադրվող վարկի |
| | |«ՓՄՁ | |տոկոսադրույքի |
| | |ներդրումներ» | |սուբսիդավորում` մինչև |
| | |ունիվերսալ | |երեք տոկոս |
| | |վարկային | | |
| | |կազմակերպու- | | |
| | |թյուն» փակ | | |
| | |բաժնետիրական | | |
| | |ընկերություն | | |
| | |(համաձայնու- | | |
| | |թյամբ) | | |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.3. Շուկայական |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |ռազմավարությամբ |
| |տեղեկատվության |նախարարություն|ընթացքում|ընտրված ոլորտների |
| |ապահովում, | | |ընկերությունների հետ |
| |հայկական |Արդյունաբերու-| |համաձայնեցված |
| |ապրանքների |թյան զարգացման| |արտերկրում` մինչև 3 |
| |նպատակային |հիմնադրամ | |երկիր, հայկական |
| |շուկաներում |(համաձայնու- | |արտադրանքի գովազդում, |
| |առաջմղման |թյամբ) | |այդ թվում` հովանոցային|
| |գործունեության | | |բրենդի ներքո, ինչպես |
| |իրականացում, |«Զարգացման | |նաև համտեսների |
| |հայկական |հայկական | |կազմակերպում |
| |ապրանքների |գործակալու- | |Արդյունաբերության |
| |ներկայացում |թյուն» փակ | |զարգացման հիմնադրամի |
| | |բաժնետիրական | |կողմից դրամաշնորհի |
| | |ընկերություն | |հատկացման պայմանագրի |
| | |(համաձայնու- | |կնքում «Զարգացման |
| | |թյամբ) | |հայկական |
| | | | |գործակալություն» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | | | |ընկերության հետ |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.4. Միջազգային |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |ՀՀ կառավարության |
| |սերտիֆիկացման |նախարարություն|ընթացքում|կողմից որպես գերակա |
| |համաֆինանսավորում| | |ընտրված արտահանման |
| | |Արդյունաբերու-| |ուղղվածություն ունեցող|
| | |թյան զարգացման| |արդյունաբերական |
| | |հիմնադրամ | |ոլորտներում արտադրվող |
| | |(համաձայնու- | |ապրանքների համար |
| | |թյամբ) | |արտահանվող երկրի |
| | | | |համապատասխանության |
| | |«Փոքր և միջին| |գնահատման մարմնի |
| | |ձեռնարկատիրու-| |կողմից ներմուծման և |
| | |թյան զարգացման| |(կամ) իրացման |
| | |ազգային | |համապատասխանության |
| | |կենտրոն» | |սերտիֆիկատի կամ այլ |
| | |հիմնադրամ | |համարժեք փաստաթղթի, |
| | |(համաձայնու- | |արտերկրում դեղերի |
| | |թյամբ) | |գրանցման և այլ |
| | | | |համարժեք փաստաթղթերի |
| | | | |ստացման համար կատարված|
| | | | |ծախսերի շրջանակներում |
| | | | |պետական աջակցության |
| | | | |ցուցաբերում |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.5. Միջազգային |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Աջակցություն |
| |ցուցահանդեսներին |նախարարություն|ընթացքում|ռազմավարությամբ |
| |մասնակցության | | |հավանության արժանացած |
| |ապահովում |Արդյունաբերու-| |ոլորտների |
| | |թյան զարգացման| |ընկերություններին` |
| | |հիմնադրամ | |մինչև 5 երկրում, |
| | |(համաձայնու- | |ցուցահանդեսներին |
| | |թյամբ) | |մասնակցությանը: |
| | | | |Ցուցահանդեսների |
| | |«Զարգացման | |ընտրությունը |
| | |հայկական | |կիրականացվի |
| | |գործակալու- | |համաձայնեցված ոլորտի |
| | |թյուն» փակ | |ընկերությունների հետ |
| | |բաժնետիրական | |քննարկման արդյունքում:|
| | |ընկերություն | |Այս միջոցառումը կխթանի|
| | |(համաձայնու- | |հայկական |
| | |թյամբ) | |արտադրատեսակների |
| | | | |արտահանումը և դրանց |
| | | | |մրցունակության |
| | | | |բարձրացումը: |
| | | | |Արդյունաբերության |
| | | | |զարգացման հիմնադրամի |
| | | | |կողմից դրամաշնորհի |
| | | | |հատկացման պայմանագրերի|
| | | | |կնքում «Զարգացման |
| | | | |հայկական |
| | | | |գործակալություն» փակ |
| | | | |բաժնետիրական |
| | | | |ընկերության հետ |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.6.Արտասահմանյան|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Հայկական արտադրանքի |
| |դիստրիբյուտորների|նախարարություն|ընթացքում|առաջմղման և |
| |և այլ օժանդակ | | |արտահանման խթանման |
| |կառույցների |Արդյունաբերու-| |նպատակով օտարերկրյա |
| |ներկայացուցիչների|թյան զարգացման| |տարբեր |
| |այցելություններ |հիմնադրամ | |ընկերությունների և |
| |Հայաստան և (կամ)|(համաձայնու- | |օժանդակ կառույցների` |
| |արտերկիր, |թյամբ) | |մինչև 60 |
| |գործարար կապերի | | |ներկայացուցիչներ |
| |հաստատում |«Զարգացման | |կհրավիրվեն Հայաստան և |
| | |հայկական | |(կամ) արտերկիր` |
| | |գործակալու- | |հայկական |
| | |թյուն» փակ | |ընկերությունների հետ |
| | |բաժնետիրական | |համագործակցության |
| | |ընկերություն | |պայմանավորվածություն- |
| | |(համաձայնու- | |ներ ձեռք բերելու |
| | |թյամբ) | |նպատակով: |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.7. ՈՒսումնական |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Կիրականացվի ուսուցում`|
| |դասընթացների |նախարարություն|ընթացքում|առնվազն 50 շահառուների|
| |մշակման, | | |համար, որոնք |
| |կազմակերպման և |Արդյունաբերու-| |կներգրավվեն |
| |իրականացման |թյան զարգացման| |ռազմավարությամբ |
| |ֆինանսավորում |հիմնադրամ | |ընտրված, ինչպես նաև |
| | |(համաձայնու- | |տեղեկատվական |
| | |թյամբ) | |տեխնոլոգիաների |
| | | | |ոլորտներից: |
|___|_________________|______________|_________|______________________|
| |1.8. Արտահանմանն |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |մոնիթորինգի և ռիսկերի|
| |ուղղված |նախարարություն|ընթացքում|գնահատման հիման վրա |
| |արտադրատեսակների | | |հետագա քաղաքականության|
| |արտադրության |Արդյունաբերու-| |արդիականացման համար |
| |ներուժի |թյան զարգացման| |ռազմավարության |
| |բացահայտման |հիմնադրամ | |ուղիների ներկայացում` |
| |նպատակով հետա- |(համաձայնու- | |հաշվետվություն |
| |զոտությունների |թյամբ) | | |
| |իրականացում | | | |
|___|_________________|______________|_________|______________________|
|2. |Արդյունաբերության|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Այս միջոցառումների |
| |զարգացման |նախարարություն|ընթացքում|նպատակը Գյումրիում |
| |հիմնադրամի | | |ինովացիոն համակարգի |
| |Գյումրու |Արդյունաբերու-| |ձևավորումն է: |
| |մասնաճյուղի |թյան զարգացման| | |
| |զարգացմանն |հիմնադրամ | | |
| |ուղղված |(համաձայնու- | | |
| |միջոցառումներ |թյամբ) | | |
|___|_________________|______________|_________|______________________|
| |2.1. Անշարժ |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Համաշխարհային բանկի |
| |գույքի կառավարում|նախարարություն|ընթացքում|կողմից ֆինանսավորվող` |
| | | | |Գյումրու պետական |
| | |Արդյունաբերու-| |մանկավարժական |
| | |թյան զարգացման| |ինստիտուտի շենքի` ըստ |
| | |հիմնադրամ | |նախագծային փաստաթղթերի|
| | |(համաձայնու- | |շինարարական |
| | |թյամբ) | |աշխատանքների նկատմամբ |
| | | | |վերահսկողություն, |
| | | | |դրանց ընթացքի |
| | | | |վերաբերյալ |
| | | | |հաշվետվություններ |
| | | | |ներկայացնելը |
|___|_________________|______________|_________|______________________|
| |2.2. Ինովացիոն |ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Մեխանիկայի և |
| |ոլորտի կրթական |նախարարություն|ընթացքում|էլեկտրոնիկայի, ինչպես |
| |ծրագրեր | | |նաև Մուլտիմեդիայի |
| | |Արդյունաբերու-| |լաբորատորիաներում |
| | |թյան զարգացման| |վերապատրաստման և |
| | |հիմնադրամ | |(կամ) |
| | |(համաձայնու- | |ուսումնամեթոդական |
| | |թյամբ) | |նյութերի |
| | | | |նախապատրաստում, |
| | | | |դասընթացների |
| | | | |անցկացում, տեսական և |
| | | | |գործնական |
| | | | |պարապմունքների |
| | | | |կազմակերպում` մինչև |
| | | | |70 մասնագետների |
| | | | |(ուսանողների) համար |
|___|_________________|______________|_________|______________________|
|3. |Արդյունաբերության|ՀՀ էկոնոմիկայի|2013 թ. |Արդյունաբերության |
| |զարգացմանն |նախարարություն|ընթացքում|զարգացման հիմնադրամի |
| |աջակցության | | |2013 թվականի |
| |ծրագրերի |Արդյունաբերու-| |միջոցառումների |
| |կառավարում և |թյան զարգացման| |արդյունավետ |
| |համակարգում |հիմնադրամ | |կազմակերպում, |
| | |(համաձայնու- | |կանոնադրական |
| | |թյամբ) | |գործառույթների |
| | | | |իրականացում |
._____________________________________________________________________.
«: