Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0334.100912

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        09            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012345

                                  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2012 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում» (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնների 18-20-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«18. Սպառողների էլեկտրամատակարարման նպատակով օգտագործվող էլեկտրատեղակայանքների (բացառությամբ առևտրային հաշվառքի սարքերի) ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը`

1) բազմաբնակարան շենքերի բնակիչների դեպքում` մինչև սպառողի բնակարանը,

2) 0,22 կՎ լարմամբ սնվող մնացած սպառողների դեպքում` մինչև սպառողի շենքի, շինության կամ տարածքի կանգնակը կամ բաշխիչ վահանը,

3) 0,4 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների դեպքում` մինչև Պայմանագրով ամրագրված սահմանազատման կետը:

19. Առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տեղակայման և փոխարինման ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը: Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման (ներառյալ` սպասարկման, ստուգաչափման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը` անկախ դրանց պատկանելությունից, կրում է մատակարարը, բացառությամբ սույն կանոնների 20-րդ և 64-րդ կետերով սահմանված դեպքերի:

20. Առևտրային հաշվառքի սարքերի շահագործման ընթացքում դրանց ամբողջականության պահպանման ծախսեր և պահպանման պատասխանատվությունը կրում է սպառողը, եթե վերջինս բազմաբնակարան շենքում գտնվող սպառող չէ, առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է սպառողի սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է Պայմանագրում: Սույն կանոնների իմաստով սպառողի կողմից առևտրային հաշվառքի սարքի ամբողջականության պահպանումը նրա պահպանումն է արտաքին մեխանիկական վնասվածներից: Սպառողը նման դեպքերում պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի վնասվածքները առաջացել են սպառողի կամքից անկախ արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների արդյունքում:».

2) ուժը կորցրած ճանաչել Կանոնների 21-րդ և 36-րդ կետերը.

i

3) Կանոնների 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«35. Առևտրային է համարվում Պայմանագրում նշված հաշվառքի սարքը: Պայմանագրում պարտադիր նշվում են հաշվիչի, ինչպես նաև հոսանքի և լարման տրանսֆորմատորների գործարանային համարները և տեխնիկական հարաչափերը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
22.08.2012
N 334-Ն
Որոշում