050.0288.061211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011515
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարման գործընթացի թափանցիկությունը, հիմք ընդունելով ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
i
2. Որոշման նախաբանում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները» բառերը փոխարինել »»Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով:
i
3. Որոշման 1-ին կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
4. Որոշմամբ հաստատված «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
i
1) Կարգի վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:
i
2) Կարգի 1.1. կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ)» բառերով:
3) Կարգի 2.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:»:
4) Կարգի 2.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:»:
5) Կարգը լրացնել 2.5. և 2.6. կետերով` հետևյալ բովանդակությամբ.
i
«2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ` բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):
2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից` 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:»:
6) Կարգի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:
7) Կարգի 4.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:»:
8) Կարգի 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:
i
9) Կարգի Հավելված 1-ի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:
i
10) Հանել Կարգի Հավելված 1-ի Ձև 3-ը, Ձև 4-ը և Հավելված 2-ի Ձև 8-ը և Ձև 9-ը:
11) Կարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն Հավելված 3-ի:
i
12) Կարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն Հավելված 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը` ________________
.___________________________________________________________________.
| |Գույքի տեսակը|Քանակը/ |Արժեքը լուծարային|Արժեքը հաշվետու|
| | |միավորները |գործընթացի |ժամանակաշրջանի |
| | |լուծարային |սկզբի դրությամբ |վերջին օրվա |
| | |գործընթացի | |դրությամբ |
| | |սկզբի դրությամբ| | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 1 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 2 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 3 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
|...| | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| |Ընդամենը | | | |
.___________________________________________________________________.
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)
Հավելված 2
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգը
հավելվածի
Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
(ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը _______________
ամսաթիվը ______________________
._____________________________________________________________________.
|N|Ներկայացված պահանջները` |Ներկայացված պահանջներ, այդ |Հաշ- |
| |ըստ բանկի պարտատերերի |թվում. |վետու |
| | |_______________________________|ժամա- |
| | |Ընդա- |Լուծա- |Լուծա- |Քննարկ-|նակա- |
| | |մենը |րային |րային |ման |շրջանի |
| | | |հանձնա-|հանձնա-|ենթակա |վերջի |
| | | |ժողովի |ժողովի |պահանջ-|դրու- |
| | | |կողմից |կողմից |ներ |թյամբ |
| | | |ընդուն-|մերժված| |չներկա-|
| | | |ված պա-|պահանջ-| |յացրած |
| | | |հանջներ|ներ | |պահանջ-|
| | | | | | |ներ |
| | |_______|_______|_______|_______|_______|
| | |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |
| | |դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|
| | |ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|
| | |ա |յթ |ա |յթ |ա |յթ |ա |յթ |ա |յթ |
| | |մ | |մ | |մ | |մ | |մ | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|1| 2 |3 | 4 | 5| 6 | 7| 8 | 9| 10 |11| 12 |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|1|Ֆիզիկական անձանց կողմից | | | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|2|ՀՀ տարածքում գործող | | | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|3|Հայաստանի Հանրապետության | | | | | | | | | | |
| |Կենտրոնական բանկի | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջները | | | | | | | | | | |
| |բանկին | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|4|Հայաստանի Հանրապետության, | | | | | | | | | | |
| |այդ թվում` հարկային մարմնի | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|5|Իրավաբանական անձանց | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|6|Համայնքների կողմից բանկին | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|7|Օտարերկրյա | | | | | | | | | | |
| |կառավարությունների, | | | | | | | | | | |
| |կենտրոնական բանկերի, | | | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | | | |
| |կազմակերպությունների, | | | | | | | | | | |
| |համայնքային բյուջեների | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|8|Այլ անձանց կողմից | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
| |Ընդհանուր գումար | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
_________________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)
__________________________
(ստորագրություն)
Հավելված 3
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգը
հավելվածի
ՏԵՂԵԿԱՆՔ
Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ
._____________________________________________________________________.
| Լուծարվող բանկի տվյալները |
|_____________________________________________________________________|
|1. |1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը |
| |________________________________________ |
| |2) Բանկի գտնվելու վայրը________________________________________ |
| |3) Գրանցման վկայականի համարը___________________________________ |
| |4) Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվը____________________________ |
| |5) Բանկային գործունեության լիցենզիայի համարը___________________ |
| |6) Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվ, ամիս, |
| |տարեթիվը ________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|2. |1) Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը` |
| |__________________________________ |
| |__________________________________ |
| |__________________________________ |
| |2) Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, |
| |կրթությունը և աշխատանքային փորձը) ____________________________ |
| | |
| |3) Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և |
| |աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի |
| |նախաձեռնումը_______________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|3. |1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը` |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|4. |1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
|___|_________________________________________________________________|
|5. |1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
| |Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության |
| |արդյունքների մասին տեղեկություններ |
|___|_________________________________________________________________|
|6. |1) Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, |
| |աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)` |
| |_______________________________________________________________ |
| | |
| |2) Լուծարային հանձնաժողովի անդամներ (անուն, ազգանուն, կրթությունը|
| |և աշխատանքային փորձը)` |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| | |
| |3) Լուծարային կառավարչի գործունեության ժամանակահատվածը |
| |____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|7. |1) Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային |
| |գործընթացի սկսելը`______________ |
| |2) Բանկի ակտիվների վաճառքից ստացված դրամական միջոցները`________ |
| |3 )Իրականացված լուծարային ծախսերը`_____________________________ |
| |4) Բանկի պարտավորությունները գումարային արտահայտությամբ`_______ |
| |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունները` |
| |_________________ |
| | |
| |5) Բանկի կողմից մարված պարտավորությունները գումարային |
| |արտահայտությամբ` ________________ |
| | |
| |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ մարված պարտավորությունները` |
| |_________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
| |Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների |
| |հատուցման գործընթացին |
|___|_________________________________________________________________|
|8. |1) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն |
| |Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով |
| |ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը` _____________________ |
| | |
| |2) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 2 մլն |
| |Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթով բանկային |
| |ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի |
| |չափը`_____________ |
| | |
| |3) Բանկի պարտավորությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի |
| |նկատմամբ` ______________ |
| | |
._____________________________________________________________________.
Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը________________
Ստորագրություն________________ Կ.Տ.
Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգը
հավելվածի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Լուծարվող բանկի անվանումը
Ամսաթիվը ______________________ թ-ից
մինչև __________________________թ.
(հազար դրամ)
._____________________________________________________________________.
|N|Ներկայացված պահանջները`|Պահան-|Ներկայացված |Հաշ- |Պահան-|
| |ըստ բանկի պարտատերերի |ջի |պահանջներ, այդ թվում.|վետու |ջի |
| | |չափը |_____________________|ժամա- |չափը |
| | |հաշ- |Դրա-|Հաշ-|Նո- |Գրա-|Ա|նակա- |հաշ- |
| | |վետու |մա- |վանց|տարի|վի |յ|շրջանի |վետու |
| | |ժամա- |կան |ման |դեպո|իրաց|լ|ընթաց- |ժամա- |
| | |նակա- |մի- |մի- |զիտ |ման | |քում |նակա- |
| | |շրջանի|ջոց-|ջո- |կամ |հաշ-| |ներված |շրջանի|
| | |սկզբի |ների|ցով |ի |վին | |պահանջի|վերջին|
| | |դրու- |հաշ-| |պահ | | |չափը |օրվա |
| | |թյամբ |վին | |հանձ| | | |դրու- |
| | | | | |նած | | | |թյամբ |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8| 9 | 10 |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|1|Ֆիզիկական անձանց կողմից| | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|2|ՀՀ տարածքում գործող | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|3|Հայաստանի | | | | | | | | |
| |Հանրապետության | | | | | | | | |
| |Կենտրոնական բանկի | | | | | | | | |
| |ներկայացված | | | | | | | | |
| |պահանջները բանկին | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|4|Հայաստանի | | | | | | | | |
| |Հանրապետության, այդ | | | | | | | | |
| |թվում` հարկային մարմնի | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|5|Իրավաբանական անձանց | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|6|Համայնքների կողմից | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|7|Օտարերկրյա | | | | | | | | |
| |կառավարությունների, | | | | | | | | |
| |կենտրոնական բանկերի, | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | |
| |կազմակերպությունների, | | | | | | | | |
| |համայնքային բյուջեների | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|8|Այլ անձանց կողմից | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
| |Ընդհանուր գումար | | | | | | | | |
._____________________________________________________________________.
________________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը)