(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0029.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611324
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2011 թվականի N 29-Ն
i
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել թեկնածուի գույքի և եկամուտների հայտարարագրի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ.
1) թեկնածուն գույքի և եկամուտների հայտարարագիրը (այսուհետ` հայտարարագիր) ներկայացնում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածի համար,
2) հայտարարագրի ձևը տրամադրում է թեկնածուին գրանցող ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ներբեռնվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից,
3) եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերի թիվը բավարար չէ հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա թղթային տարբերակում դրանք լրացվում և ներկայացվում են այդ բաժինն ընդգրկող նույնօրինակ (պատճենված) ձևաթղթերի վրա, իսկ էլեկտրոնային տարբերակում` այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացնելու միջոցով,
4) հայտարարագիրը լրացվում է լրացման ուղեցույցին համապատասխան: Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է հայտարարատուի ստորագրությունը,
5) թեկնածուները հայտարարագիրը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում թղթային տարբերակով, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուները` նաև էլեկտրոնային կրիչով` Adօbe Acrօbat (*.pdf) տարբերակով` մեկ ֆայլի մեջ:
Հավելված
i
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հուլիսի 11-ի
N 29-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ __________________________________ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ
Ընտրության անվանում
___________________________________________________________________
Հաշվետու ժամանակաշրջանի սկիզբը ----- հաշվետու ժամանակաշրջանի վերջը
.______________________________________________________________
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն| | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Ծննդյան օր, ամիս, տարեթիվ | | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Հաշվառման վայր | | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Բնակության վայր | | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Ընտանեկան դրություն | | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
|.____________________________________. ._____________________.
|| | | |
||Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն | | |
|| | | |
|.____________________________________. ._____________________.
.______________________________________________________________
._________________.
.______. |._______________.|
Հայտարարագիրը բաղկացած Է | | Էջից || ||
.______. |._______________.|
| ստորագրություն |
._________________.
._________________.
|._______________.|
Հայտարարագրի ներկայացման օր, ամիս, տարեթիվ || ||
|._______________.|
._________________.
Հայտարարագրի 1-ին էջի լրացման ուղեցույց
.»ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ» բառերից առաջ լրացվում է համապատասխան ընտրության անվանումը:
. Որպես հաշվետու ժամանակաշրջանի սկիզբ` լրացվում է գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող տարվա նույն ամսվա 1-ը և տարեթիվը, իսկ որպես հաշվետու ժամանակաշրջանի վերջ` գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ը և տարեթիվը:
. «Թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն» տողում լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը և հայրանունը:
. «Ծննդյան օր, ամիս, տարեթիվ» տողում լրացվում է թեկնածուի ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը:
. «Հաշվառման վայր» տողում լրացվում է բնակչության պետական ռեգիստրում թեկնածուի հաշվառման վայրը:
. «Բնակության վայր» տողում լրացվում է թեկնածուի բնակության վայրի հասցեն:
. «Ընտանեկան դրություն» տողում լրացվում է թեկնածուի ընտանեկան դրությունը:
. «Աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն» տողում լրացվում է թեկնածուի աշխատանքի վայրի լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը:
. «Հայտարարագիրը բաղկացած է» տողում լրացվում է հայտարարագրի թերթերի թիվը:
. «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» տողում լրացվում է հայտարարագիրը ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
.______________________________________________________________.
| Գույքի տեսակ | Անշարժ գույքի | Գույքի նկատմամբ | Մակերես` |
| | գտնվելու վայր | իրավունք | քառ.մետր, |
| | | | հողամասի |
| | | | դեպքում` հա |
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
.______________________________________________________________.
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ
.______________________________________________________________.
| Գույքի տեսակ | Շարժական | Գույքի նկատմամբ | Թողարկման |
| | գույքի | իրավունք | տարեթիվ |
| | մակնիշ և | | |
| | սերիա | | |
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
|______________|_______________|_________________|_____________|
.______________________________________________________________.
._________________.
|._______________.|
|| ||
|._______________.|
| ստորագրություն |
._________________.
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ
(ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
.__________________________________________________.
|Թանկարժեք գույքի|Թանկարժեք գույքի|Թանկարժեք գույքի|
|անվանում |արժեքը |արժույթը |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
|________________|________________|________________|
| | | |
.__________________________________________________.
Հայտարարագրի 2-րդ էջի լրացման ուղեցույց
. «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
. «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի տեսակը (հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, շենք և շինություն, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
. Անշարժ գույքի գտնվելու վայր» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող, համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու հասցեն:
. «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
. «Մակերես` քառ. մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` հեկտարով:
. «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» բաժնում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
. «Գույքի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց և այլն):
. «Շարժական գույքի մակնիշ և սերիա» սյունակում լրացվում են թեկնածուին սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
. «Գույքի նկատմամբ իրավունք» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
. «Թողարկման տարեթիվ» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
. «ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքի վերաբերյալ տվյալները:
«Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
«Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
«Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
._______________________________________________________________.
| Եկամտի տեսակ | Եկամուտ վճարողի անվանում | Եկամտի չափ |Արժույթի|
| | կամ ազգանուն, անուն և | (գումար) |տեսակ |
| | հայրանուն | | |
|______________|__________________________|____________|________|
|______________|__________________________|____________|________|
|______________|__________________________|____________|________|
|______________|__________________________|____________|________|
|______________|__________________________|____________|________|
|______________|__________________________|____________|________|
._______________________________________________________________.
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ
._____________________________________________________.
| Արժույթի տեսակ | Չափ |
|_____________________________|_______________________|

ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ
.____________________________________________________.
| Ընկերության|Ներդրման տեսակ|Ընկերությունում ներդրման|
| անվանում |(բաժնետոմս, |չափը` %-ներով |
| |փայ և այլն) | |
|____________|______________|________________________|
|____________|______________|________________________|
|____________|______________|________________________|
|____________|______________|________________________|
|____________|______________|________________________|
|____________|______________|________________________|
.____________________________________________________.
._________________.
|._______________.|
|| ||
|._______________.|
| ստորագրություն |
._________________.
Հայտարարագրի 3-րդ էջի լրացման ուղեցույց
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտի ամսվա 1-ին նախորդող վերջին մեկ տարվա ժամանակահատվածում ստացած եկամուտների մասին տվյալները:
. «Եկամտի տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի կողմից ստացած եկամուտները (աշխատավարձ, աշխատավարձին հավասարեցված վճարումներ, շահաբաժիններ, ստացված փոխառություններ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներ, գույքի օտարումից, վարձակալությունից ստացված եկամուտներ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ և այլ եկամուտներ):
. «Եկամուտ վճարողի անվանումը կամ ազգանուն, անուն և հայրանուն» սյունակում լրացվում է թեկնածուին եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը և հայրանունը:
. «Եկամտի չափ (գումար)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամուտ վճարողի կողմից` թեկնածուին ՀՀ դրամով, արտարժույթով վճարված համապատասխան եկամտի տեսակի չափը:
. «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափ (գումար)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:
«ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ» բաժնում արտացոլվում են հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ թեկնածուի դրամական միջոցների մասին տվյալները:
. «Չափ» սյունակի համապատասխան տողում լրացվում է թեկնածուի ՀՀ դրամով, արտարժույթով առկա դրամական միջոցի չափը:
. «Արժույթի տեսակ» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը:
«ԱՐԺԵԹՈՒՂԹ ԵՎ ԱՅԼ ՆԵՐԴՐՈՒՄ» բաժինը լրացվում է, եթե թեկնածուն հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է արժեթղթի և (կամ) այլ ներդրման ձեռքբերման կամ օտարման գործարքներ: Սույն բաժնում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում թեկնածուի ձեռք բերած և օտարած արժեթղթերի և այլ ներդրումների մասին տվյալները:
. «Ընկերության անվանում» սյունակում լրացվում է այն ընկերության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
. «Ներդրման տեսակ» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի (պարտատոմս, չեկ, մուրհակ, բաժնետոմս և Հայաստանի Հանրապետության օրենքներով արժեթղթերի թվին դասվող այլ փաստաթուղթ` բացառությամբ բանկային վկայագրի) և այլ ներդրումների (բաժնեմասի, փայաբաժնի) տեսակը:
. «Ընկերությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է թեկնածուի ձեռք բերած արժեթղթերի և այլ ներդրումների չափը տոկոսային արտահայտությամբ:
(հավելվածը փոփ. 31.01.12 թիվ 20-Ն որոշում)