Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐ ...

21.10.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.08.1998  -ից մինչեւ   21.10.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 21.10.98 թիվ 205 որոշում)

i

050.0170.190898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1998 թվականի թիվ 170

 

«ԲԱՆԿԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» 2-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 1998 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորման, պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 15-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» 1-ին կանոնակարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 135 որոշումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվները» 2-րդ կանոնակարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

ա) 2.04 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կանոն 2.04.

Օտարերկրյա բանկի մասնաճյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքում ավանդներ կարող են ընդունել միայն Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներից` բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի»,

բ) 2.06 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կանոն 2.06.

Բանկի գործառնական գրասենյակ (կետ) է հանդիսանում բանկի կամ մասնաճյուղի, այդ թվում` օտարերկրյա բանկի մասնաճյուղի գտնվելու վայրից դուրս գտնվող առանձնացված ստորաբաժանումը, որը գործում է բանկի կողմից տրված լիազորությունների սահմաններում և նրա անունից կարող է`

ա) գնել և վաճառել պետական արժեթղթեր, սպասարկել հավաստագրված, լիմիտավորված և ճանապարհային չեկեր, վճարային քարտեր,

բ) գնել և վաճառել (փոխանակել) արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ, օպցիոններ և նման այլ գործարքներ,

գ) գնել, վաճառել և սպասարկել վիճակախաղի տոմսեր,

դ) գնել, վաճառել և սպասարկել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված արժեթղթեր,

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ իրականացնել պետական բյուջեի եկամուտների հավաքագրման նպատակով վճարահաշվարկային ծառայությունների մատուցում»,

i

գ) ավելացնել նոր 2.07 կանոն` հետևյալ բովանդակությամբ (նախկին 2.07 կանոնը համարելով 2.09).

«Կանոն 2.07.

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ոչ ավել, քան մեկ ամիս ժամկետով ՀՀ կենտրոնական բանկում կարող են գրանցել ժամանակավոր գործառնական գրասենյակներ:

Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակներն իրավունք ունեն իրականացնել սույն կանոնակարգի 2.06 կանոնով նախատեսված ֆինանսական գործառնությունները համազգային, միջազգային և այլ միջոցառումների ընթացքում»,

դ) ավելացնել նոր` 2.08 կանոն հետևյալ բովանդակությամբ.

«Կանոն 2.08.

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով բանկերը ՀՀ կենտրոնական բանկում կարող են գրանցել հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակներ (կետեր):

Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք ունեն բանկերի և սպասարկվող ձեռնարկությունների, կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա իրականացնել միայն`

ա) բնակչությանը մատուցվող կոմունալ ծառայությունների վճարների գանձման բանկային սպասարկում,

բ) բնակչությանը մատակարարվող էլեկտրական ու ջերմային էներգիայի, գազի, ջրի դիմաց վճարումների կատարման բանկային սպասարկում,

գ) քաղաքացիներին կենսաթոշակների և նպաստների վճարման բանկային սպասարկում:

Բանկի հատուկ (մասնագիտացված) գործառնական գրասենյակները (կետերը) իրավունք չունեն առանց ՀՀ կենտրոնական բանկի թույլտվության իրականացնել սույն կանոնակարգի 2.06 կանոնով նախատեսված գործառնությունները»,

ե) 33.05 կանոնը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Կանոն 33.05.

Ռիսկով կշռված ակտիվների հանրագումարը նորմատիվի հաշվարկման ժամանակ պակասեցվում է ծախսերի հաշվին ձևավորվող վարկերի, դեբիտորական պարտքերի և արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդերի գումարի չափով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
19.08.1998
N 170
Որոշում