Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.07.2010  -ից մինչեւ     -ը:
 

(ուժը կորցրել է 07.06.12 թիվ 814-Ն որոշում)

i

040.0440.280410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2010 թվականի N 440-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը (այսուհետ` կարգ)` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 92 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված` գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների նախագծերի կատալոգի և գյուղական համայնքներում բազմակի օգտագործման անհատական բնակելի 10 տների խորհրդատվական ձեռնարկի կիրառումն իրականացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի ապրիլի 15-ի

N 440-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այսուհետ` բազմակի օգտագործման նախագծեր) ներդրման, ինչպես նաև այդ նախագծերի գովազդային տեղեկագրերից կազմված հավաք կատալոգի (այսուհետ` կատալոգ) կիրառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` պատվիրատու) պատվերով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված, փորձագիտական դրական եզրակացություն ստացած և հաստատված բնակելի տների նախագծային փաստաթղթերի բնագրերն ու կատալոգը թղթային և էլեկտրոնային կրիչներով պահվում են պատվիրատուի մոտ` բնօրինակի իրավունքով:

3. Պատվիրատուն ծանոթացման և հետագա կիրառման նպատակով սույն կարգը և կատալոգը` թղթային, իսկ կատալոգում ներառված բնակելի տների նախագծային փաստաթղթերը` էլեկտրոնային կրիչներով տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` միաժամանակ տեղադրելով դրանք պատվիրատուի ինտերնետային կայքում:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետները (այսուհետ` իրավասու մարմին), կատալոգն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում տեսանելի վայրերում տեղադրված ցուցավահանակների և զանգվածային լրատվության միջոցներով (տեղական և հանրապետական ռադիո, հեռուստատեսություն, լրագիր) հասարակայնությանն իրազեկում են կատալոգի առկայության, այդ թվում` պատվիրատուի ինտերնետային կայքում տեղադրված լինելու, ինչպես նաև դրա կիրառման հնարավորությունների մասին: Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները համապատասխան մարզպետից կարող են ստանալ բնակելի տների կատալոգում ներառված բնակելի տների նախագծային փաստաթղթերը` էլեկտրոնային կրիչներով:

5. Սույն կարգին համապատասխան` քաղաքաշինական գործունեություն իրականացնողը (այսուհետ` կառուցապատող) պատվիրատուի ինտերնետային կայքից, իսկ ինտերնետային կայքից օգտվելու հնարավորության բացակայության դեպքում` համապատասխան իրավասու մարմնից կամ սույն կարգի 4-րդ կետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա դիմում է համայնքի ղեկավարին` նշելով կատալոգից ընտրված համապատասխան տունը և ներկայացնելով իր միջոցներով բազմացված նախագծային փաստաթղթերը` 5-օրյա ժամկետում ստանում է տարածքի հետ տեղակապված ու համաձայնեցված նախագիծը և շինարարության թույլտվությունը:

6. Համայնքի ղեկավարը տեղակապման ժամանակ կարող է առաջադրել բնակելի տան ճակատային լուծումների հարդարման նյութերի փոփոխություններ` տեղական շինանյութերի օգտագործմամբ` ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից:

7. Կառուցապատողը բնակելի տան նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել միջնորմերի տեղադրման փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով:

8. Բազմակի օգտագործման նախագծերը կիրառվում են նաև այն քաղաքային համայնքներում, որոնց տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմում չկա ճարտարապետի հաստիք:

9. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել համաձայնեցված նախագծին և Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

10. Բնակելի տան շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում է ավարտված շինարարության շահագործման փաստագրում` շահագործման ակտի ձևակերպմամբ: Ավարտված շինարարության շահագործման ակտը հիմք է կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2010
N 440-Ն
Որոշում