Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱ ...

 

 

118.0185.280798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

18 ապրիլի 1998թ. թիվ 185

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման որոշ հարցերի պարզաբանման նպատակով

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման որոշ հարցերի մասին» հրահանգչական նամակը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԱՐԻ 1998 ՀՈՒՆԻՍԻ 18-Ի

ԹԻՎ 185 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածին համապատասխան, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել դատարանի վճռի (որոշման) հիման վրա ամուսնալուծության գրանցման համար պետական տուրքի հաշվարկման և վճարման կարգի հետ կապված հարցերը, և հաշվի առնելով, որ.

ա) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 44 և նախկին (մինչև 1998 թվականի հունվարի 12-ը գործող) օրենքի 47 հոդվածով սահմանված է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքը գանձվում է պետական բյուջե` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը գործող օրենսդրությամբ սահմանված չափերով,

բ) Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 37 հոդվածով սահմանված է, որ պետական տուրքը ենթակա է վճարման ամուսնալուծության գրանցման պահին,

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելը կայացրած դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ապա պետական տուրքի գումարը ենթակա է վճարման օրենքով սահմանված չափով` անկախ դատարանի կողմից նախկինում պետական տուրքի չափի սահմանման հանգամանքից:

Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացրած դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը նախքան սույն հրահանգչական նամակն ուժի մեջ մտնելու պահը գրանցման դեպքում դատարանի վճռի հիման վրա գանձված պետական տուրքի գումարները վերահաշվարկման ենթակա չեն:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28» ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980162

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
18.04.1998
N 185
Հրաման