100.0010.030609
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 06 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10009207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 մայիսի 2009 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 100 ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 74-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 128 ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 26-ի «ՀՀ տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը հաստատելու մասին» N 100 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգի 2.1 կետում «ՀՀ առողջապահության նախարարի 07.03.2001 թ. N 128 հրամանի դրույթներով» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի դրույթներով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի`
ա. 4.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4.5 Դեղերի դուրս գրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մայիսի 16-ի N 854-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկին» համապատասխան:
Ելնելով հիվանդությունից, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է Հիմնական դեղերի ցանկում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հուլիսի 7-ի N 11-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանի (ռեեստրի)» ցանկից»,
բ. 4.8 կետի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«4.8 Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է հիվանդին դեղը դեղատնից կամ դեղատնային կրպակից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում»:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 2001 թվականի մարտի 7-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական, մասնագիտացված հիվանդանոցային և դիսպանսերային բժշկական հաստատությունների կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերին և առանձին հիվանդություններով տառապող անձանց դեղերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 128 հրամանը:
4. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման: