040.1179.221008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2008 թվականի N 1179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) հանձնաժողովի անդամն առաջադրման պահին պետք է ունենա մաքսային կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ հայեցողական պաշտոնի աշխատանքային ստաժ, առաջադրման պահին պետք է զբաղեցնի մաքսային, քաղաքացիական ծառայությունների բարձրագույն կամ գլխավոր պաշտոն կամ հայեցողական պաշտոն».
i
2) որոշման N 2 հավելվածում մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահ),
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով հետաքննության և իրավաբանական վարչության պետ,
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային հսկողության վարչության պետ,
Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ,
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ».
3) որոշման N 3 հավելվածի 7-րդ կետում`
i
ա. «ընտրությամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցչի» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության գլխավոր մաքսային տեսուչ, ուսումնական կենտրոնի տնօրենը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման և բիզնես միջավայրի խթանման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդականը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ուսումնական կենտրոնի տնօրենը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ