050.0257.121007
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 10 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007359
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2007 թվականի թիվ 257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 73.2, 73.3 և 73.4 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«73.2. Մասնագիտացված անձը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ սույն կանոնագրքի 73.3 կետով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է սույն կանոնագրքի 73.3 կետով սահմանված ձևով:
73.3. Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում մասնագիտացված անձը հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացնում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
73.4. Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով` XXXXX-66.3.xls, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից մասնագիտացված անձին շնորհված կոդն է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:».
2) 73.5 և 73.6 կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 73.10 կետից հետո լրացնել 73.11 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«73.11. Եթե մասնագիտացված անձը հաշվետվությունների ներկայացման ժամկետի ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացրել նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հաշվետվության տարբերակներ, ապա պաշտոնապես ներկայացված է համարվում վերջին տարբերակը:».
4) 76.3 կետում «համաձայն» բառից հետո լրացնել հետևյալ բառերը.
i
«և Կենտրոնական բանկ են ներկայացվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի (եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ) և հաշվետու տարվա (տարեկան ֆինանսական հաշվետվություններ) համար:».
5) 109.1, 109.2, 109.3 և 109.4 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«109.1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների փաթեթը (այսուհետ` հաշվետվություն) բաղկացած է սույն բաժնի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող հաշվետվության տիտղոսաթերթից, ընթացիկ և/կամ ֆինանսական հաշվետվության ձևերից:
109.2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված օրինակելի նմուշին (ֆայլին) համապատասխան, բացառությամբ սույն կանոնագրքի 109.3 կետով սահմանված դեպքի: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը ներկայացվում է սույն կանոնագրքի 109.3 կետով սահմանված ձևով:
109.3. Սի-Բի-Էյ-նեթ համակարգին միացված չլինելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվության էլեկտրոնային տարբերակը Կենտրոնական բանկ է ներկայացնում ինտերնետով` հաշվետվությունների ընդունման համակարգով: Այդ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կամ էլեկտրոնային կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն:
109.4. Հաշվետվությունը Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, հաշվետվությունների ընդունման համակարգի միջոցով, մագնիսական կամ էլեկտրոնային կրիչով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են հետևյալ ձևով` XXXXX-104.2.xls, որտեղ XXXXX-ը Կենտրոնական բանկի կողմից ԻԿԿ-ին շնորհված կոդն է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չներկայացված:».
6) 109.6 կետն ուժը կորցրած ճանաչել.
7) 109.8 կետից հետո լրացնել 109.9 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«109.9. Եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվետվությունների ներկայացման ժամկետի ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացրել նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկից ավելի հաշվետվության տարբերակներ, ապա պաշտոնապես ներկայացված է համարվում վերջին տարբերակը:».
8) 112.5 կետում «համաձայն» բառից հետո լրացնել հետևյալ բառերը.
«և Կենտրոնական բանկ են ներկայացվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի (եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ) և հաշվետու տարվա (տարեկան ֆինանսական հաշվետվություններ) համար:».
9) 113.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«113.4. Եռամսյակային ֆինանսական հաշվետվության ձևերը Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև համապատասխան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ԻՆ