310.1073.171297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
28 նոյեմբերի 1997թ. թիվ 1073
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ» հրահանգչական նամակում լրացում կատարելու մասին» հրահանգչական նամակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՐԱՄԱՆ ԹԻՎ 1073
«28» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 Թ. ՄԱՅԻՍԻ 12-Ի ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
i
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. նոյեմբերի 13-ի օրենքի (այսուհետև` օրենք) ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997թ. մայիսի 12-ի օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ հրահանգչական նամակում լրացնել նոր 12-րդ կետ հետևյալ խմբագրությամբ.
«12. Օրենքի 1 հոդվածով («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի լրացում) նախատեսված գրավոր տեղեկությունը տրվում է լուծարման (գործունեության դադարեցման) մասին տնտեսավարող սուբյեկտների` համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մարմինների (անձի) կողմից: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ օրենքի 1 հոդվածով նախատեսված կարգը կիրառվելու է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացվող լուծարումների (գործունեության դադարեցումների) դեպքում:
Օրենքի 2 հոդվածով («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի լրացում) սահմանված է օրական տույժերի հաշվարկման սահմանային չափ: Հաշվի առնելով այդ, ինչպես նաև օրենքի 4 հոդվածը (»Հարկերի մասին» ՀՀ օրենքի նոր` 45 հոդվածի ներդրում, 1997թ. հունիսի 30-ի դրությամբ հարկերի առկա չվճարված գումարների ապառքի նկատմամբ տույժերի հաշվարկի ընթացքը կասեցվում է 1998թ. հունիսի 30-ին (ներառյալ), եթե մինչ այդ վերը նշված ապառքները դեռևս ամբողջությամբ չեն մարվել:
1997թ. հուլիսի 1-ից հետո առաջացող յուրաքանչյուր առանձին հարկի գումարի` ժամանակին չմուծման դիմաց հաշվարկվող օրական տույժերի (յուրաքանչյուր հարկատեսակի գծով) հաշվարկը ընդհատվելու է հարկի գումարի վճարման ժամկետի վերջին օրվան հաջորդող 366-րդ օրը:
Հետագայում հարկային տեսչության մարմինների կողմից իրականացվող գործողությունների արդյունքում հայտնաբերված հարկերի լրացուցիչ գումարների նկատմամբ օրական տույժերը մինչև 1997թ. հունիսի 30-ը (ներառյալ) հաշվարկվում են նախկինում (մինչև օրենքի ընդունումը) գործող կարգով (այսինքն առանց ժամկետի սահմանափակման), իսկ 1997թ. հուլիսի 1-ից (ներառյալ) հաշվարկը (ժամկետի սահմանափակումը) իրականացվում է սույն կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված ձևով:
Օրենքի 3 հոդվածում նշված («Հարկերի մասին» ՀՀ օրենքի նոր` 30.1 հոդվածի ներդրում) վաղեմության ժամկետի կիրառման համար նախապայման է հանդիսանում այդ հոդվածի (30.1) ուժի մեջ մտնելու օրվանից (ուժի մեջ է մտնում 1998թ. հունվարի 1-ից) հետո հայտնաբերված` խախտումների (այդ թվում այն խախտումների, որոնք կատարվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը) կատարման տարվան անմիջապես հաջորդող երրորդ տարվա լրացումը (ավարտը)»:
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970067