040.0465.221097
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 1997 թ. թիվ 465
i
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ (ՄՈՆԻՏՈՐԻՆԳ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
i
2. Անշարժ գույքի և բազմաբնույթ կադաստրը վարող պետական կառավարման մարմիններն անշարժ գույքի հաշվառումն իրականացնում են միասնական ծրագրերով նույնացված կադաստրային փաստաթղթերով հաշվի առնելով հողերի, շենքերի, շինությունների հաշվառման տվյալների անհրաժեշտությունն անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համար:
3. Անշարժ գույքի համակարգված դիտարկումներն (մոնիտորինգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
4. Հաստատել`
i
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
դ) անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման կարգը (կցվում է):
(4-րդ կետը փոփ. 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
5. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 6-ի «Պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) դրույթները հաստատելու մասին» թիվ 179 որոշման 2, 4, 5, 6, 7, 8, 9-րդ կետերը և որոշմամբ հաստատված պետական հողային կադաստրի վարման կարգի և հողերի վիճակի պարբերաբար դիտարկումների (մոնիտորինգի) մասին դրույթների 1 - 4-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգի մասին» թիվ 306 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման տեխնիկական գույքագրման ծառայությունների վերակառուցման մասին» թիվ 337 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 490 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետը.
ե) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի հոկտեմբերի 6-ի «Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շինությունների գնահատման ընթացակարգի մասին» թիվ 222 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:
(որոշումը փոփ. 31.10.02 թիվ 1704-Ն որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
i
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 465 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(կարգն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 101-Ն որոշում)