606.0001.180106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 01 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60606011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2006 թվականի N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 26-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 4-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 42-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետում.
i
ա) «ինչպես նաև» բառերը հանել.
բ) «անձինք» բառից հետո լրացնել «, ինչպես նաև որակավորման ստուգարք հանձնած քաղաքացիները» բառերը:
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է.
ա) դասընթացներ անցկացնող դասախոսը,
բ) կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կամ Աշխատակազմի ներկայացուցիչը:»:
4) 18-րդ և 19-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
i
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր 20.1, 20.2, 20.3 կետերով.
«20.1. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով: Հարցատոմսերը կազմվում են դասընթացներ անցկացնող ուսումնական հաստատության կողմից` դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց:
Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
20.2. Պատասխանի վերաբերյալ որակավորման հանձնաժողովի անդամների տարաձայնության դեպքում ընդունվում է հանձնաժողովի անդամի համար նախընտրելի տարբերակը:
20.3. Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել ստուգարքի արդյունքում ստացած գնահատականը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: